Գլխավոր էջ » Հոդվածներ » Մարդիկ » ՀԱԿ

Շալիկո Զորյան



Ծնվել է 1942 թ. Ջավախքի Փոկա գյուղում: 

1961 թ. ավարտելով գյուղի միջնակարգ դպրոցը՝ ընդունվել է Երեւանի հեռակա մանկավարժական 
ինստիտուտ եւ զորակոչվել խորհրդային բանակ: 

Բանասիրական ֆակուլտետում ուսումնառության տարիներին զուգահեռ՝ աշխատել է Փոկայի 
միջնակարգ դպրոցում՝ որպես ուսուցիչ, ուսմասվար, ապա՝ տնօրեն:

1977- 83 թթ. ընտրվել է Փոկայի գյուղխորհրդի գործկոմի նախագահ, ապա ընտանիքով տեղափոխվել է Աշոցք, որտեղ եւ ապրում է առ այսօր: 

Աշխատել է  Աշոցքի շրջգործկոմում՝ որպես տեսուչ, այնուհետեւ՝ որպես դպրոցական տեսուչ: 

1986-89 թթ. աշխատել է Աշոցքի «Արագիլ» գործարանում՝ որպես գյուղատնտեսական 
տնտեսության պետ եւ արհկոմի նախագահ: Եղել է Աշոցքի շրջանային կինոցանցի տնօրենը: 

1994-98 թթ. աշխատել է ՀՀ մաքսային համակարգում՝ որպես Բավրայի մաքսային կետի պետ, 
ապա մաքսային վարչության ծառայության պետի տեղակալ: 

1988 թ. Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից է, ՀՀՇ անդամ, Աշոցքի տարածքային 
կազմակերպության նախագահ: 

2002 թվականից ՀՀՇ վարչության անդամ է:

2013 թ. ապրիլի 13-ին ընտրվել է Հայ Ազգային Կոնգրես կուսակցության վարչության անդամ։

Ամուսնացած է, ունի 2 որդի, ութ թոռ: 



Կատեգորիա: ՀԱԿ | Ավելացրեց: armenlur (18.05.2013)
Դիտումներ: 1336 | Տեգեր: Շալիկո Զորյան, ՀԱԿ | - Վարկանիշ -: 0.0/0