Լևոն Շարաֆյան - Հայեր - Մարդիկ - Տեղեկատվություն - Օրը կգա, բարին՝ հետը
Գլխավոր էջ » Հոդվածներ » Մարդիկ » Հայեր

Լևոն Շարաֆյան
Լևոն Շարաֆյան
դերասան



փետրվարի 17, 1947թ.

Ծնվել է Երևանում: 
1965-70թթ սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական և ռեժիսորական բաժիններում: 
1970-72թթ աշխատել է Կիրովականի Աբելյանի անվան պետական թատրոնում: Բեմադրել է Ուստնովի և Տաբակովի «Ձյունանուշիկն ու 7 թզուկները», Պապայանի «Երևանյան վարդեր», Ֆրանկի «Շրջադարձ» պիեսները: 
1972-2001թթ աշխատել է Երևանի Հ.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրնում` որպես դերասան: Խաղացել է բազմաթիվ դերեր դասական և ժամանակակից հեղինակներից` «Համլետ»` Պոլոնիուս, «Ռոﬔո և Ջուլետ»` Կապուլետ, «Կարﬕր և սպիտակ վարդեր»` Բոֆֆորտ, «Ռիչարդ 3-րդ»` Հաստինգս, «Հուլիոս Կեսար»` Անտոնիուս, «Ավտոբուս»` Խելացի, «Մեծ լռություն»` Ողուզ Բեյ, «Հիսուս Նազովրեցի»` Կայափա, «Չաօ»` Մարտինե, «Մեծապատիվ մուրացկաններ»` Մանուկ աղա, «Մոռանալ Հերոստրատին»` Տիսսաֆերն և այլն: 
Նկարահանվել է ֆիլﬔրում` Մարգարյանի «Հեղկոﬕ նախագահը», Ա.Մկրտչյանի «Կյանքի լավագույն կեսը», «Շնչառություն», Ֆ.Դովլաթյանի «Մենավոր ընկուզենի», «Կարոտ», Ռ.Բաղդասարյանի «Կիսակայարան» և այլն: 
Արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը: 
2001թ-ից բնակվում է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում: Խաղում է ներկայացումներում, նկարահանվում է հեռուստասերիալներում` «Էմիգրանտներ», «Լոս», «Մեղավորներ»:

Կատեգորիա: Հայեր | Ավելացրեց: armenlur (17.02.2013)
Դիտումներ: 734 | Տեգեր: դերասաններ | - Վարկանիշ -: 0.0/0