Գլխավոր էջ » Հոդվածներ » Մարդիկ » Հայեր

Լևոն Զուրաբյան
քաղաքական գործիչ,
 
 
1964 թ. մարտի 9-ին, Երևան
 
Ծնվել է կենսաբան Արամ Զուրաբյանի և կինոսցենարիստ Ագնեսա Սևունցի ընտանիքում: Արձակագիր Գարեգին Սևունցի և բանաստեղծ Շողիկ Սաֆյանի թոռն է: 
Միջնակարգ կրթությունը ստացել է Երևանի Չեխովի անվան թիվ 55 դպրոցում: 
1985 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, այնուհետև եղել է Երևանի Ֆիզիկայի ինստիտուտում ասպիրանտ: 
1989-1991 թթ. նույն ինստիտուտում անցել է աշխատանքի` որպես լարերի դաշտի քվանտային տեսության ոլորտի գիտաշխատող: 
1988-ին սկիզբ առած շարջման ակտիվիստներից է, ներգրավված է եղել սահմանադրական խմբերում: 
1991-1998 թթ աշխատել է Հայաստանի Հանրապետության առաջին նախագահի գրասենյակում` որպես նախագահի օգնական` ներքին` Հայաստանի տարբեր պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների, քաղաքական ուժերի հետ հարաբերությունների, ինչպես նաև արտաքին` ԱՊՀ ուղղությամբ քաղաքական կապերի հարցերով: 
1994ից` զբաղեցրել է նաև ՀՀ նախագահի մամլո խոսնակի պաշտոնը: 
1998-ին հրաժարական է տվել Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ միասին:
1998-2000 թթ. ուսանել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի Պետական կառավարման և միջազգայի հարաբերությունների ֆակուլտետում` ստանալով Միջազգային հարաբերությունների մագիստրոսի կոչում:
2001-2004 թթ. աշխատել է Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման «ԱյԲիԷմ» բիզնես քոնսալթինգ (Փրայսվոթերհաուսքուփերս) ընկերությունում որպես հասարակայնության հետ կապերի թիմի ղեկավար: 
2005-2007 թթ. եղել է հակամարտությունների վերլուծությամբ զբաղվող և դրանց կարգավորման ուղղությամբ խորհդակցություն տրամադրող հեղինակավոր համաշխարհային փորձագիտական կառույցներից մեկի` «Միջազգային ճգնաժամային խմբի» վերլուծաբան: Իր այդ պաշտոնում Լևոն Զուրաբյանը ներդրում է ունեցել Լեռնային Ղարաբաղի և Հարավային Օսիայի հակամատրությունների շուրջ Միջազգային ճգնաժամային խմբի կողմից լույս ընծայած զեկույցներին, ինչպես նաև զբաղվել է Վրաստանում ապրող հայ և ադրբեջանցի փոքրամասնությունների  հիմնահարցերով:
2008-ի նախագահական ընտրություններին Լևոն Զուրաբյանը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական կենտրոնական շտաբի ինը անդամներից մեկը և զբաղվել է հիմնականում արտաքին հարաբերությունների, ինչպես նաև այլ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ համագործակցության հարցերով: Առավել ակտիվ հրապարակային քաղաքական գործունեությունը սկսվել է մարտի մեկից հետո, երբ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմի մի մասը ձերբակալված էր: 
2008 թ. օգոստոսի 1-ից` Հայ ազգային կոնգրեսի` որպես քաղաքական ուժի և կառույցի հռչակումից ի վեր, վերջինիս կենտրոնական դերակատարներից է:
2012 թ. Խորհրդարանական ընտրություններին մասնակցել է որպես Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակում հինգերորդ տեղը զբաղեցնող թեկնածու, ինչպես նաև մեծամասնական կարգով առաջադրել է իր թեկնածությունը թիվ 9 ընտրատարածքում: 
2012թ. հունիսի 1-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր և Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար:
2013թ. ապրիլի 13-ին ընտրվել է Հայ ազգային կոնգրես կուակցության փոխնախագահ։
Ամուսնացած է, ունի երկու երեխա: Կինը` Շողեր Մաթևոսյանը, «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագիրն է, արձակագիր Հրանտ Մաթևոսյանի դուստրը:
 

wŸՀղումներ
Կենսագրություն
 
Ելույթներ
ŸՀարցազրույցներ
ŸՃեպազրույցներ
Տեսագրություններ
 
 
Կատեգորիա: Հայեր | Ավելացրեց: armenlur (17.05.2013)
Դիտումներ: 1642 | Տեգեր: Լևոն Զուրաբյան | - Վարկանիշ -: 0.0/0