ՍԵՐԳԵՅ ԶԱՔԱՐԻ ԱՍԼԱՄԱԶՅԱՆ pավջութակահար, մանկավարժ ՀԽՍՀ ժող. արտիստ (1945)
Կոմիտասի անվան քառյակը, աջից առաջինը՝ Սերգեյ Ասլամազյան
02(14).02.1897թ., Մոզդոկ - 27.09.1978թ., Մոսկվա:
Սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում (1915-18 և. 1922-27): 1937-ից դասավանդել է նույն կոնսերվատորիայում (պրոֆ.՝ 1947-ից): 1925-68-ին՝ Կոմիտասի անվ. քառյակի հիմնադիր-անդամներից: Կատարել է փոխադրումներ լարային քառյակի, լարային նվագախմբի, թավջութակահարների անսամբլի համար: Կոմիտասի մի շարք երգերի Ասլամազյանի մշակումները («Շողեր ջան», «Հաբըրբան», «Չինար ես», «Գարուն ա», «Քելեր-ցոլեր», «Երկինքն ամպել ա» ևն) հայկական կվարտետային գրականության լավագույն էջերից են: ԽՍՀՄ (1946), ՀԽՍՀ (1965) Պետ. մրց-ներ:
|