Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Ապրիլ

Ապրիլի 14-ին

14 ապրիլ 2013 թվական, կիրակի

Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, ամիսը՝ ԱՀԵԿԱՆ, օրը՝ Վանատուր, կիրակին՝ Արեգակի օր։ 

Տարվա 104-րդ օրը, 
15-րդ շաբաթ,  
Տարեվերջին մնում է 261 օր

25-րդ Արևային օր, 
արևածագ՝ 4։44, արևամուտ՝ 18։27, 
օրվա տևողությունը՝ 13 ժամ 43 րոպե։ 

5-րդ լուսնային օր` 06։47-22։41, 
Լուսինը՝ Երկվորյակներում է, 
վերջին քառորդ՝ 12-17 ապրիլ։

Հայ առաքելական եկեղեցու տոներ
  • Աշխարհամատրան կիրակի (Կանաչ կիրակի)
Հիսուս Քրիստոսի Հարության` Սբ. Զատկին հաջորդող երրորդ կիրակին կոչվում է Աշխարհամատրան կիրակի, ի հիշատակ Երուսաղեմի առաջին եկեղեցու հիմնադրման: Այս եկեղեցին Սիոնի վերնատունն է համարվում, որտեղ Հիսուս Քրիստոսը հաստատեց Հաղորդության խորհուրդը: Աշխարհամատրան կիրակին կոչվում է նաև Կանաչ կիրակի, որն ըստ Մաղաքիա արք.Օրմանյանի՝ տոնի ժողովրդական անվանումն է, կապված բնության, գարնանային զարթոնքի հետ: 

Տոներ, հիշատակման օրեր
  • Ուսուցիչների երախտագիտության ազգային օրը (ԱՄՆ)
  • Մայրենի լեզվի օրը (Վրաստան)
  • Երիտասարդության օրը (Անգոլա)
  • Ջրի փառատոն (Բիրմա)
  • Նոր տարի (Լաոս) 
  • Պանամերիկյան օր (Սալ­վադոր, Հաիթի, Հոնդուրաս, Վենեսուելա)

Ծնունդներ 

1977 - Սառա Միշել Գելար, ամերիկացի դերասանուհի, պրոդյուսեր
1974 - Արա Մինասյան, շախմա­տիստ, գրոսմայստեր
1973 - Էդրիան Բրոուդի, ամեր. դերասան և պրոդյուսեր, Օսկարի և Սեզարի մրցանակակիր
1953 - Էրիկ Ցան, հոնկոնգցի դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ
1933 - Յուրի Հովհաննիսյան, միջուկային ֆիզիկայի գիտ­նա­կան 
1925 - Ռոդ Սթայգեր, ամերիկացի դերասան
1914 - Համո Սահյան, բանաստեղծ
1912 - Ռոբեր Դուանոն, ֆրանս. ֆոտոնկարիչ, հումանիտար ֆոտոնկարչության վարպետ
1908 - Վիրջինիա Չերիլլը, համր կինոյի ամերիկացի դերասանուհի
1889 - Առնոլդ Թոյնբի, անգլիացի պատմաբան և սոցիոլոգ
1879 - Վահրամ Գայֆեճյան, հայ նկարիչ

Պատմության այս օրը

1992 - Տե­ղի ու­նե­ցավ ար­ցախ­յան ազա­տա­մար­տի նվիր­յալ, ԼՂՀ խորհր­դա­րա­նի առա­ջին նա­խա­գահ Ար­թուր Մկրտչ­յա­նի եղե­րա­կան մա­հը: 
1928 - Բացվեց Երևանի ադրբեջանական պետական շրջիկ թատրոնը՝ «Ակամա բժիշկ» կատակերգությամբ։ Թատրոնի ղեկավարն էր Մկրտիչ Ջանանը։
1920 - Դրոյի էքսպեդիցիոն զորագունդը մտնում է Շուշի: Հռչակվում է Ղարաբաղի հայկական կառավարչություն: Ազատագրվում է Արցախի մի մասը, հաստատվում հարաբերական անդորր: ապրիլի 25-ին Թաղավարդ գյուղում հրավիրված Ղարաբաղի հայության 9-րդ համագումարը որոշում է «հռչակել Լեռնային Ղարաբաղի միացումը Հայաստանի Հանրապետությանը որպես նրա անբաժան մաս»:
1912 - «Տիտանիկը» բախվեց սառցաբեկորին
1909 - Ադանայում (Կիլիկիա) խոշոր բախում է տեղի ունենում մուսուլմանների և քրիստոնյաների միջև։ 3 օր քաղաքի հայ բնակչությունը պաշտպանվում է մուսուլման խաժ­ա­մու­ժից։ Արդյունքում զոհվում են 500-600 մուսուլման և մոտ 700 հայ։
1865 - Վաշ­ինգ­տո­նի «Ֆորդ» թատ­րո­նում ամերիկացի դերասան Ջոն Ուիլքս Բուտը մա­հա­փորձ է կա­տար­վում ԱՄՆ 16-րդ նա­խա­գա­հի՝ Ա. Լին­քոլ­նի վրա: 1 օր անց Լինքոլնը մահանում է:
1864 - Առաջին խաղաղօվկիանոսյան պատերազմը, զինված բախում, որում Իսպանիան պատերազմում էր Չիլիի և Պերուի հետ, որոնց հետագայում միացան Բոլիվիան և Էկվադորը: Վերջացել է 1883 թ. հունիսի 12-ի Լիմայի պայմանագրով, չնայած ռազմական գործողությունները ավարտվել էին 1866-ին: 

Մահեր

1992 - Արթուր Մկրտչյան, Արցախի քաղաքական և պետական գործիչ, ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ, ազգագրագետ (ծն. 1957)
1986 - Սիմոնա դը Բովուար, ֆրանս. գրող, փիլիսոփա, ֆեմինիստական շարժման գաղափարախոս (ծն. 1908)
1981 - Իվան Ալեքսանդր Գալամյան, 20-րդ դարի խոշոր ջութակահար-մեթոդիստ (ծն. 1903)
1980 - Ջաննի Ռոդարի, հայտնի իտալացի մանկական գրող և լրագրող (ծն. 1920)
1975 - Ֆրեդրիկ Մարչ, կինոյի և թատրոնի ամերիկացի դերասան (ծն. 1897)
1930 - Վլադիմիր Մայակովսկի, ռուս խորհրդային պոետ, դրամատուրգ (ծն. 1893)
1917 - Լյուդվիկ Լազարուս Զամեհոֆ, ակնաբույժ, բանասեր, Էսպերանտո լեզվի ստեղծողը (ծն. 1859)
1888 - Նիկոլայ Միկլուխո-Մակլայ, ռուս էթնոլոգ, բուսաբան, մարդաբան և ճանապարհորդ (ծն. 1846)

Կատեգորիա: Ապրիլ | Ավելացրեց: armenlur (14.04.2013)
Դիտումներ: 934 | Տեգեր: ծնունդներ, ՏՈՆԵՐ, իրադարձություններ | - Վարկանիշ -: 0.0/0