Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Ապրիլ

Ապրիլի 16-ին

16 ապրիլ 2013 թվական, երեքշաբթի

Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, ամիսը՝ ԱՀԵԿԱՆ, օրը՝ Մանի, երեքշաբթին՝ Հրատի օր։   

Տարվա 106-րդ օրը, 
16-րդ շաբաթ,  
Տարեվերջին մնում է 259 օր

27-րդ Արևային օր, 
արևածագ՝ 4։40, արևամուտ՝ 18։30, 
օրվա տևողությունը՝ 13 ժամ 50 րոպե։ 

7-րդ լուսնային օր` 08։24-23։28, 
Լուսինը՝ Խեցգետնում է՝ 4։48, 
վերջին քառորդ՝ 12-17 ապրիլ։

Ոստիկանության աշխատակիցների օրը

Տոներ, հիշատակման օրեր
  • Իսրայելի անկախության օրը 
  • Գիտության օրը (Ռուսաստան)
  • Պատրիոտների օրը (ԱՄՆ, Մասսաչուսեթս, Մեն)
  • Միլիցիոների օրը (Կուբա)

Ծնունդներ 

1985 - Լուոլ Դենգ, սուդանցի և բրիտանացի բասկետբոլիստ, օլիմպիական խաղերի մասնակից
1982 - Բորիս Դիաու, ֆրանսիացի բասկետբոլիստ
1978 - Իվան Ուրգանտ (Գրիշա Ուրգանտ), ռուս շոումեն, դերասան և երաժիշտ
1973 - Էյքոն, սենեգալացի երգիչ
1970 - Դերո Գոյ, գերմ. երաժիշտ, Ումֆ (Oomph!) ռոք-խմբի առաջատարը
1955 - Գագիկ Ջհանգիրյան, իրավագետ, ռազմա-քաղաքական գործիչ
1947 - Քարիմ Աբդուլ-Ջաբար, ամեր.բասկետբոլիստ, բազմաթիվ ռեկորդների հեղինակ
1940 - Մարգ­րետ 2-րդ, Դա­նի­ա­յի թա­գու­հի
1938 - Արմեն Այվազյան, դերասան
1927 - Բենեդիկտոս XVI, 265-րդ Հռոմի պապ
1905 - Գալուստ Գաբրիելյան (Տեր-Գաբրիելյան), երգիչ՝ քնարական տենոր
1900 - Մարկ Գրիգորյան, ճար­տա­րապետ
1889 - Չար­լզ Չապ­լին, մեծ դե­րա­սան, կոմիկ
1888 - Սոֆյա Վոլխովսկայա-Բեկ-Նազարովա, սովետական դերասանուհի
1874 - Գաբրիել Տեր-Միքելյան, հայ ճարտարապետ
1844 - Անատոլ Ֆրանս, ֆրանս. գրող
1822 - Կարլ Թեոդոր Ռոբերտ Լյուտեր, գերմանացի աստղագետ

Պատմության այս օրը

2009 - Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի հիշատակը հավերժացնելու նպատատակով հիմնվեց «Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակը»։
1999 - Կայացավ ռեժիսոր Սթիվեն Սոմերսի «Մումիա» ֆիլմի պրեմերիան, որի գլխավոր դերերը մարմնավորում են Բրենդեն Ֆրեյզերը, Ռեյչել Ուայզը, Ջոն Հաննան, Առնոլդ Վոսլուն և այլք:
1947 - Ստեղծվեց Բրիտանական կինոակադեմիան։
1945 - Բեռլինի գրոհը։ գիշերը ժամը 3-ին սկսվեցին ավիացիոն և հրետանային նախապատրաստություններ, որի վերջնական արդյունքում ընդգրկվեցին 143 զենիթային լուսարձակներ, իսկ հետևակայիններին պաշտպանում էին տանկերով: 
1923 Երևանում ստեղծվեց «Հայֆիլմ» կինոստուդիան։
1990 - «Բժիշկ մահ» Ջեք Գևորգյանը կատարում է իր առաջին էվթանազիան։
1909 - Տարսուս (Կիլիկիա) քաղաքում թուրքերը սկսում են հայերի սպանություններն ու թալանը։ Հար­ձա­կում Կոզոլուկ գյուղի վրա. 138 մարդ սպանվում է, գյուղը հիմնահատակ ավերվում։
1904 - Իշխանաձորի հայ բնակչությունը նահանջում է Տալ­վորիկ։ Թուրքական բանակը փորձում է ոչնչացնել նրանց, սակայն համառ դիմադրության և տալվորիկցիների օգնության շնորհիվ թուրքերի հարձակումը կանխվում է։
1849 Փարիզի օպերային թատրոնում կայացավ ֆրանսիացի երգահան Ջակոմո Մեյերբերի «Մարգարե» օպերայի առաջնախաղը։
1735Լոնդոնի «Կովենտ Գարդեն» թատրոնում կայացավ Հենդելի «Ալչինա» օպերայի առաջնախաղը։ Գլխավոր դերերգերը կատարել են ժամանակի առաջնակարգ երգիչներ` Մարիա Ստրադա դել Պոն (Ալչինա) և Կարեստինին (Ռուջերո): 

Մահեր

1991 - Դևիդ Լին, բրիտանացի կինոռեժիսոր, կինոյի երևելի դեմքերից (ծն. 1908)
1990 - Սեթ Հովսեփյան, դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (ծն. 1907)
1985 - Աշոտ Աբրահամյան, հայ լեզվաբան, պրոֆեսոր (ծն. 1918)
1972 - Յասունարի Կավաբատա, ճապ. գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր (ծն. 1899)
1965 - Սիդնեյ Չապլին, անգլ. դերասան, Չարլի Չապլինի ավագ եղբայրը (ծն. 1885) 
1958 - Վաղարշակ Սրվանձտյան, երգահան (ծն. 1891)
1941 - Էմիլ Բեռնար, ֆրանսիացի նկարիչ (ծն. 1868)
1891 - Մակար Ա Թեղուտցի (Տեր-Պետրոսյան), Ամենայն Հայոց կաթողիկոս՝ 1885-1891 (ծն. 1813):
1828 - Ֆրանցիսկո Խոսե դե Գոյա, իսպ. գեղանկարիչ, դիմանկարիչ (ծն. 1746)

Կատեգորիա: Ապրիլ | Ավելացրեց: armenlur (16.04.2013)
Դիտումներ: 1096 | Տեգեր: ծնունդներ, ՏՈՆԵՐ, իրադարձություններ | - Վարկանիշ -: 0.0/0