Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Ապրիլ

Ապրիլի 17-ին

17 ապրիլ 2013 թվական, չորեքշաբթի

Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, ամիսը՝ ԱՀԵԿԱՆ, օրը՝ Ասակ, չորեքշաբթին՝ Փայլածուի օր։   

Տարվա 107-րդ օրը, 
16-րդ շաբաթ,  
Տարեվերջին մնում է 258 օր

28-րդ Արևային օր, 
արևածագ՝ 4։38, արևամուտ՝ 18։32, 
օրվա տևողությունը՝ 13 ժամ 53 րոպե։ 

8-րդ լուսնային օր` 09։19-00։09, 
Լուսինը՝ Խեցգետնում է, 
վերջին քառորդ՝ 12-17 ապրիլ։

Տոներ, հիշատակման օրեր
  • Հեմոֆիլիայի համաշխարհային օրը
  • Երեխաների պաշտպա­նու­թյան օրը (Ճապոնիա)
  • Կամբոջայի անկախության օրը 
  • Դրոշի օրը (Սամոա)
  • Նոր տարի (Բիրմա)

Ծնունդներ 

Այսօր Կարեն Դեմիրճյանը կլիներ 81 տարեկան

1972 - Ջենիֆեր Էնն Գարներ, ամերիկյան դերասանուհի և պրոդյուսեր
1932 - Կա­րեն Դե­միրճ­յան, պե­տա­կան-քաղ. գոր­ծիչ
1918 - Ուիլյամ Հոլդեն, ամերիկացի դերասան,
1904 - Հրանտ Փաստրմաջյան, գրող
1892 - Բենիամին Բժիկյան, ռեժիսոր, դերասան
1837 - Ջոն Պ. Մոր­գան, խոշ­որ ֆի­նան­սիստ, արդյունաբերող
1818 - Ալեքսանդր Երկրորդ, Ռուսաստանի կայսր (1855-1881)

Պատմության այս օրը

2012 -  «Մայքրոսոֆթը» հայտարարեց իր արտադրանքի նոր անունը՝ Windows Server 2012:
2012 - Դադարեց ՎԱԶ ավտոմեքենաների «դասական» ընտանիքի արտադրությունը։ 
2008 - ԵԽԽՎ-ն ընդունեց 1609 բանաձևը` Հայաստանին «Ժողո­վր­դավարության ուղի» վերադարձնելու համար։
1980 - Հարավային Ռոդեզիան վերանվանվեց Զիմբաբվե։
1945Խորհրդային սուզանավի տորպեդոյահարումից խորտակվեց «Գոյա» գերմանական նավը, որի կործանումը ծովում երբևէ եղած ամենախոշոր աղետներից է։
1922 - Բեռ­լի­նում Արամ Եր­կա­նյ­ա­նի և Արշավիր Շիրակյանի գն­դակ­նե­րից սպանվեցին Տրապիզոնի նահանգի նախկին նահանգապետ Ջեմալ Ազմիին (հրամայել էր Տրապիզոնում 15.000 հայ երեխաների ծովում խեղդել) և «Թեշքիալաթվականը և մահսուսե» կազմակերպության հիմնադիր Բեհաեդդին Շաքիրին (սպանվել է նաև նրա թիկնապահներից մեկը):
1909 - Կիլիկիայի Դորթյոլ գյուղի հայերը 10 օր հերոսաբար կռ­վե­լով` հետ են մղում թուրքական բանակի հարձակումը։ Գյու­ղի շրջափակումը վերացվում է բրիտանական փոխ­կոն­սուլի միջամտությամբ։
1904 - Սասունցիներից հուժկու հարված ստանալուց 2 օր անց թուրքական բանակը, համալրվելով թնդանոթներով, հար­ձակվում է 20.000 բնակչություն ունեցող Գելիեգուզան գյուղի վրա։
1877 - Լ.Տոլստոյը ավարտում է «Աննա Կարենինա» վեպը։
1856 - Քվեբեկը հայտարարվում է Կանադայի մայրաքաղաք։

Մահեր

1993 - Շահեն Մեղրյան, հայ հրամանատար, ՀՀ ազգային հերոս (ծն. 1952)
1993 - Արամ Գրիգորյան, հայ օդաչու (ծն. 1967)
1975 - Վիգեն Խեչումյան, հայ արձակագիր (ծն. 1916)

Կատեգորիա: Ապրիլ | Ավելացրեց: armenlur (17.04.2013)
Դիտումներ: 783 | Տեգեր: ծնունդներ, ՏՈՆԵՐ, իրադարձություններ | - Վարկանիշ -: 0.0/0