Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Ապրիլ

Ապրիլի 24-ին

24 ապրիլ 2013 թվական, չորեքշաբթի

Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, ամիսը՝ ԱՀԵԿԱՆ, օրը՝ Լուսնա, չորեքշաբթին՝ Փայլածուի օր։ 

Տարվա 114-րդ օրը, 
17-րդ շաբաթ,  
Տարեվերջին մնում է 251 օր

5-ին Արևային օր, 
արևածագ՝ 4։24, արևամուտ՝ 18։43, 
օրվա տևողությունը՝ 14 ժամ 18 րոպե։ 

15-րդ լուսնային օր` 17։14-03։24, 
Լուսինը՝ Կշեռքում է, 
երկրորդ քառորդ 19-24 ապրիլ։

Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան զո­հե­րի հիշ­ա­տա­կի օրը
ՈՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ

1915 թվա­կա­նին՝ Առա­ջին Աշ­խար­հա­մար­տի ժա­մա­նակ, երիտ­թուր­քե­րը՝  իմ­պե­րի­ա­լիս­տա­կան Գեր­մա­նի­ա­յի աջակ­ցու­թյամբ, իրա­գոր­ծե­ցին հա­յե­րի մաս­սա­յա­կան ցե­ղաս­պա­նու­թյան ծրա­գի­րը՝  XX դա­րի ամե­նահ­րեշ­ա­վոր հանցա­գոր­ծու­թյու­նը, որն ուղղ­ված էր ողջ մարդ­կու­թյան դեմ: Այն պատ­մու­թյան մեջ մնաց Մեծ Եղեռն ան­վան­մամբ: 
«Պետք է բնաջն­ջել մեր կայս­րու­թյան մեջ բնակ­վող հա­յե­րին». երիտ­թուր­քե­րի հա­մար սա էր հայ­կա­կան հար­ցի ար­մա­տա­կան լու­ծու­մը: Բնաջնջ­վեց  Արևմտ­յան Հա­յաս­տա­նի տաս­ներ­կու վի­լա­յեթ­նե­րում բնակ­վող մոտ 1,5 մի­լի­ոն հայ, որոն­ցից 800 հա­զա­րը ոչն­չաց­վեց բռ­նա­գաղ­թի ճա­նա­պար­հին, 400 հա­զար հո­գի տան­ջա­մահ եղան անա­պատ­նե­րում, շա­տերն էլ իրենց մահ­կա­նա­ցուն կն­քե­ցին Տիգ­րիս և Եփ­րատ գե­տե­րում:  
Նույն թվա­կա­նի ապ­րի­լի 24-ին, թուրք յա­թա­ղա­նին զոհ գնաց 800 հայ մտա­վո­րա­կան, որոնց մեջ  էին՝  Երու­խա­նը, Ռու­բեն Սևակը, Դա­նի­ել Վա­րու­ժա­նը, Գրի­գոր Զոհ­րա­պը և  շատ այլ տա­ղան­դա­վոր հա­յեր, իսկ մեծն Կո­մի­­տա­սը՝ խե­լա­գար­վեց:  

Տոներ, հիշատակման օրեր
  • Երիտասարդների համե­րաշխության միջազգային օրը
  • Լաբորատոր կենդանիների պաշտպանության համաշ­խարհային օրը 
  • Քարտուղարուհու միջազգային օրը
  • Հե­ղա­փո­խու­թյան օրը (Պոր­տու­գա­լի­ա 1974)

Ծնունդներ 

1980 - Կարեն Ասրյան, շախմատի գրոսմայստեր 
1974 - Էրիկ Կրիպկեն, ամերիկացի սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր
1953 - Էրիկ Բոգոսյան, ամեր. դերասան հայկական արմատներով
1952 - Ժան-­Պոլ Գո­թյե, մո­դել­յոր
1942 - Բար­բա­րա Սթ­րեյ­զանդ, ամեր. դե­րա­սա­նու­հի
1934 - Շիռլի Մակլեյն, ամերիկացի դերասանուհի, դերասան և ռեժիսոր
1932 - Վլա­դի­միր Են­գի­բար­յան, բռնց­քա­մար­տիկ
1902 - Դարիա Կամսարական, հայ, ֆրանսագիր վիպասանուհի, քանդակագործ
1899 - Հռիփսիմե Պողոսյան, հայ բանաստեղծուհի, թարգմանչուհի
1895 - Կարո Ալվարյան, հայ ռեժիսոր, դերասան
1743 - Էդմունդ Քարթռայթ, գործող հաստոցի ստեղծողը
1533 - Վիլհելմ I Օրանացի, Օրանի թագաժառանգ, Նիդերլանդական բուրժուական հեղափոխության գործիչ

Պատմության այս օրը

1995 - Էջմիածին է այցելել թուրք պատմագիր, սոցիոլոգ Թաներ Աքչամը , որտեղ մոմ է վառել։ «Ես խոստացել եմ ամեն ինչ անել երկու ժողովրդներին հաշտեցնելու համար, վերադարձնել պատմություն, որը մենք կորցրել ենք Ցեղասպանության պատճառով»,- ասել է նա։
1990 - Ղազախստանի Հանրապետություն նախագահի պաշտոնը ստանձնեց Նուրսուլթան Նազարբաևը։
1985 - Հայազգի ամերիկյան պետական և քաղաքական գործիչ Ջորջ Դոքմեջյանի նախա- ձեռնությամբ Կալիֆորնիայում հայտարարվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
1981 - Ներկայացվում է IBM առաջին անհատական համա­կար­գիչը։
1966Հայկազ Խաչատրյանը, Ստեփան Զատիկյանը եւ Շահեն Հարությունյանը հիմնեցին Ազգային Միացյալ Կուսակցությունը՝ ԱՄԿ
1956 - Մոսկվայի պետական համալսարանի կազմում ստեղծվեց «Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտ» ֆակուլտետ, որտեղ արևելյան լեզուներ են ուսումնասիրում:
1948 - Երևանում կայացվեց Գարեգին Նժդեհին 25 տարվա բանտարկության դատապարտելու դատավճիռը՝ ժամկետը հաշվելով 1944 թ-ից։
1915 - Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին հայ համայնքի ինտելեկտուալ վերնախավի թվով 2345 մտավորականներ, քաղաքական գործիչներ և գործարարներ, ինչով սկիզբ դրվեց 1915-1923թթ Հայոց Ցեղասպանությանը:
1877 - Ռուսաստանի միապետ Ալեքսանդր II-ը մանիֆեստ է ստո­րագրում Թուրքիային պատերազմ հայտարարելու մասին՝ Բալկաններում բարեփոխումներ կատարելու նրա մերժման պատճառով։
  775 - Արձն գյուղի ճակատամարտ (Բագրևանդ, Արածանիի ափին)։

Մահեր

1987 - Հրանտ Ադոնց, հայ էներգետիկ, դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս (ծն. 1914)
1982 - Ալեքսեյ Հեքիմյան, երգահան, ներքին ծառայության գեներալ-մայոր (ծն. 1927) 
1978 - Ֆեդերիկո Չավես, պարագվայ. ռազմական և քաղաքական գործիչ (ծն. 1882)
1960 - Մաքս Ֆելիքս Թեոդոր Լաուեն, գերմանացի նշանավոր ֆիզիկոս (ծն. 1879)

Կատեգորիա: Ապրիլ | Ավելացրեց: armenlur (24.04.2013)
Դիտումներ: 1362 | Տեգեր: ծնունդներ, ՏՈՆԵՐ, իրադարձություններ | - Վարկանիշ -: 0.0/0