Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Ապրիլ

Ապրիլի 28-ին

28 ապրիլ 2013 թվական, կիրակի

Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, ամիսը՝ ԱՀԵԿԱՆ, օրը՝ Սիս, կիրակին՝ Արեգակի օր։  

Տարվա 118-րդ օրը, 
17-րդ շաբաթ,  
Տարեվերջին մնում է 247 օր

9-րդ Արևային օր, 
արևածագ՝ 4։17, արևամուտ՝ 18։49, 
օրվա տևողությունը՝ 14 ժամ 32 րոպե։ 

19-րդ լուսնային օր` 22։09-06։01, 
Լուսինը՝ Աղեղնավորում է, 
III քառորդ՝ 26 ապրիլ - 1 մայիս։

Հայ առաքելական եկեղեցու տոներ
  • Սուրբ Խաչի երևան տոն 
Այս տոնը Երուսաղեմում Սբ. Խաչի նշանի երեւման հիշատակն է: 351 թվականին, ցերեկվա ընթացքում Գողգոթայից մինչև Ձիթենյայց լեռը երկնքում երևում է մի լուսե Խաչ: Այդ զարմանահրաշ դեպքի մասին Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոսը նամակ է գրում Կ. Պոլսի Կոստանդ կայսերը՝ այդ զարմանալի երևույթը համարելով իբրև ուղղափառ դավանության ճշմարտության ապացույց: Այդ պատճառով էլ Կյուրեղ Երուսաղեմացին հորդորում է Կոստանդ կայսերը հրաժարվել արիոսականներին պաշտպանելուց: Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոսի այդ նամակը թարգմանվել է հայերեն և ամեն տարի ընթերցվում է Սբ. Խաչի երևման տոնին: Հայ Առաքելական Եկեղեցին Սբ. Խաչի տոնը տոնում է Զատիկից 28 օր հետո: Սբ. Հարության տոնի շարժականության պատճառով Սբ. Խաչի երևման տոնը կարող է տատանվել ապրիլի 19-ից մինչև մայիսի 23-ը: 

Տոներ, հիշատակման օրեր
  • Աշխատանքի պաշտպանության համաշխարհային օրը
  • Անասնաբույժի միջազգային օրը
  • Սգո ազ­գա­յին օրը (Կա­նա­դա)

Ծնունդներ 

1988 - Խուան Մանուել Մատա Գարսիա, իսպանացի ֆուտբոլիստ, ձախ կիսապաշտպան
1981 - Ջեսիկա Մարիա Ալբա, ամերիկացի երգչուհի, դերասանուհի
1981 - Ալեքս Ռայլի, ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ
1980 - Ջոշուա Ջեյ Հովարդ, ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ
1969 - Ռուբեն Ջաղինյանը, Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահը
1956 - Վաղարշակ Հարությունյան, ՊՆ նախկին նախարար
1949 - Բոկա՝ Բորիս Դավիդյան, շանսոնյե
1909 - Արտաշես Առաքելյան, տնտեսագետ
1906 - Կուրտ Ֆրեդերիկ Գյոդել, ավստրիացի/ամերիկացի տրամաբան, մաթեմատիկոս
1903 - Թադևոս Սարյան, հայ ժող. դերասան
1902 - Վասիլի Քաթանյան, հայազգի ռուսալեզու գրականագետ, դրամատուրգ
1899 - Արուս Ոսկանյան, ժող. դերասանուհի
1893 - Մարտիրոս Վեսպեր (Դաբաղյան), հայ գրող 
1878 - Լայոնել Բերիմոր, ամերիկացի դերասան և ռեժիսոր
1868 - Էմիլ Բեռնար, հայտնի ֆրանսիացի նկարիչ

Պատմության այս օրը

2006 - Մեկնարկեց «Գուգլ Թարգմանիչը»։ 2010-ից թարգմանում է նաև հայերեն։
2001 - Առաջին տիեզերական զբոսաշրջիկ Դենիս Տիտոյի թռիչ­քը։ Նա TM-32 տիեզերանավով ուղևորվել է Միջազգային տիեզերակայան։
1969 - Շառլ դե Գո­լը ինքնակամ հրա­ժար­վում է Ֆրան­սի­ա­յի նա­խա­գա­հի պաշ­­տո­նից:
1945 - Իտա­լա­ցի պար­տի­զան­նե­րը մա­հա­պատ­ժի են են­թար­կում Բե­նի­տո Մու­սո­լի­նի­ին և նրա սիրուհի Կլարա Պետաչիին։
1923 - Լոն­դո­նում սկս­վում են Չոր­րորդ Օլիմ­պի­ա­կան խա­ղե­րը: 
1920 - Խորհրդային կարգերի հաստատումը Ադրբեջանում
1908 - Հիմնադրվում է Էսպերանտոյի Համաշխարհային Ընկե­րա­կցությունը։
1802 - Դավիթ Ե Էնեգեթցին (Ղորղանյան) օծվեց Ամենայն Հայոց կաթողիկոս։
1788 - Մե­րի­լեն­դը դար­ձավ ԱՄՆ VII նա­հան­գը:
1521 - Ֆի­լի­պին­նե­րում աբո­րի­գեն­նե­րը սպա­նում են Ֆեր­նան Մա­գե­լա­նին:
  227 - Որմիզդականի ճակատամարտը։

Մահեր

1999 - Արթուր Շավլով, ամեր. ֆիզիկոս, Նոբելյան դափնեկիր (ծն. 1921)
1975 - Եղիշե Իշխանյան, ազգային, հասարակական և պետական գործիչ (ծն. 1886)
1965 - Ֆերդինանդ Բորդեվեյկ, հոլանդացի, իրավաբան, գրող (ծն. 1884)
1889 - Միխային Սալտիկով-Շչեդրին, ռուս գրող-երգիծաբան (ծն. 1826)

Կատեգորիա: Ապրիլ | Ավելացրեց: armenlur (28.04.2013)
Դիտումներ: 1006 | Տեգեր: ծնունդներ, ՏՈՆԵՐ, իրադարձություններ | - Վարկանիշ -: 0.0/0