Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Ապրիլ

Ապրիլի 9-ին

9 ապրիլ 2013 թվական, երեքշաբթի

Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, ամիսը՝ ԱՀԵԿԱՆ, օրը՝ Ձոպաբեր, երեքշաբթին՝ Հրատի օր։ 

Տարվա 99-րդ օրը, 
15-րդ շաբաթ,  
Տարեվերջին մնում է 266 օր

20-րդ Արևային օր, 
արևածագ՝ 4։54, արևամուտ՝ 18։19, 
օրվա տևողությունը՝ 13 ժամ 24 րոպե։ 

29-րդ լուսնային օր` 04։11-17։32, 
Լուսինը՝ Խոյում է, 
վերջին  քառորդ՝ 4-9 ապրիլ։

Տոներ, հիշարժան օրեր
  • Զոհ­ված­նե­րի հիշ­ա­տա­կի օրը (Վրաս­տան)
  • Ֆինն լեզվի օրը
  • Անկախության օրը (Վրաստան)
  • Անկախության օրը (Լատվիա)
  • Աստղագնացի օրը (ԱՍՆ)

Ծնունդներ 

1990 - Քրիստեն Ջեյմս Ստյուարտ, ամերիկացի դերասանուհի
1965 - Գագիկ Զաքարյան, ռուս. «Յունիբանկի» նախա­գահը
1933 - Ժան-Պոլ Բելմոնդո, ֆրանս. դերասան
1926 - Հյու Հեֆներ, «Playboy-ի հիմնադիրը 
1917 - Յոհաննես Բաբրովսկին, 20-րդ դարի գերմանացի բանաստեղծ, թարգմանիչ
1903 - Ուորդ Բոնդ, ամերիկացի դերասան
1821 - Շառլ Բոդ­լեր, ֆրանս. պո­ետ
1819 - Անիբալե դե Գասպարիս, իտալացի աստղագետ
1336 - Թամերլան, մոնղոլ, նվաճող

Պատմության այս օրը

1991 - Վրաս­տա­նի Գե­րա­գույն Խոր­հուր­դը ըն­դու­նում է Ակտ ան­կա­խու­թյան վե­րա­կանգ­նման մա­սին:
1989 - Թբիլիսիի հակառուսական հանրահավաքի ցրումը. զով­հեց 19 ցուցարար։
1970 - Փոլ Մաքքարտնին հայտարարեց, որ այլևս չի համա­գոր­ծակցելու Ջոն Լենոնի հետ, որով վերջ դրվեց «Բիթլզ» խմբի գոյությանը։
1945 - ԽՍՀՄ բանակը գրավեց Քյոնիգսբերգը:
1932 - Բացվեց Երևանի Մաքսիմ Գորկու անվան Բանվորական թատրոնը (հիմնադիրն, ղեկավար՝ Լևոն Քալանթար)։ 
1865 - Ավարտվեց Ամերիկայի քաղաքացիական պատերազմը (Հյուսիսի և Հարավի պատերազմ 1861—1865 թթ.)՝ պատերազմ Հյուսիսի 25 և Հարավի 11 նահանգների միջև: Պատերազմի ընթացքում տեղի ունեցան 2 հազար ճակատամարտեր: Այս պատերազմում զոհվեց ավելի շատ ԱՄՆ-ի քաղաքացի քան որևէ այլ պատերազմում: Պատերազմի գլխավոր հետևանքն էր ստրկության վերացումը ԱՄՆ-ում:
1860 - Ֆրանսիացի գյուտարար Էդուարդ Մարտինվիլը կատա­րեց առաջին ձայնագրությունը, որը պահպանվում է փա­րիզյան արխիվում։

Մահեր

1959 - Ֆրենկ Լլոյդ Ռայթ, ամեր, ճարտարապետ-նորարար (ծն. 1867թ. հունիսի 8) 
1938 - Հարություն Սուրխաթյան, հայ գրականագետ, թարգմանիչ, գրական-հասարակական գործիչ (ծն. 1882):
1924 - Մատթեոս Զարիֆյան, հայ բանաստեղծ, արևմտահայ պոեզիայի վերջին ներկայացուցիչը (ծն. հունվար 16, 1894)
1553 - Ֆրանսուա Ռաբլե, Վերածննդի դրաշրջանի ֆրանսիացի գրող, եվրոպական մեծագույն հումանիստ-երգիծաբաններից մեկը (ծն. 1494)
  491 - Զենոն, բյուզանդական կայսր 474 (ծն. շուրջ 425) 

Կատեգորիա: Ապրիլ | Ավելացրեց: Sara (09.04.2013)
Դիտումներ: 935 | Տեգեր: ծնունդներ, ՏՈՆԵՐ, իրադարձություններ | - Վարկանիշ -: 0.0/0