Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Հունիս

Հունիսի 10-ին

10 հունիս, 2013 թվական, երկուշաբթի

Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, 10-րդ ամիս՝ ՄԱՐԳԱՑ՝ 7 հունիս - 6 հուլիս, 
օրը՝ Մուրց, երկուշաբթին՝ Լուսնի օր։  

Տարվա 161-րդ օրը, 
24-րդ շաբաթ,  
Տարեվերջին մնում է 204 օր

22-րդ Արևային օր, 
արևածագ՝ 3։25, արևամուտ՝ 19։42, 
օրվա տևողությունը՝ 16 ժամ 17 րոպե։ 

3-րդ լուսնային օր` 05։04-20։46, 
Լուսինը՝ Խեցգետնում է, 
առաջին քառորդ՝ 9 - 15 հունիս։

Հայ Առաքելական եկեղեցու տոներ
  • Հիշատակ Ս. Եպիփան Կիպրացու, Բաբելաս Հայրապետի և նրա երեք աշակերտների
Ս. Եպիփան Կիպրացին (315-403թթ.) Ընդհանրական եկեղեցու նշանավոր վարդապետներից է: Նրա հիշատակը Հայ եկեղեցում նշվում է որպես տասներկու վարդապետներից մեկը: Սբ. Եպիփանը ծնվել է Պաղեստինում: Կյանքի ընթացքում հռչակվել է իր աղքատասիրությամբ, անապական կյանքով և բազմաթիվ գրվածքներով: Կյանքի ընթացքում պայքարել է տարբեր հերետիկոսությունների դեմ, Եգիպտոսում` ընդդեմ գնոստիկության, Հռոմում` ընդդեմ Որոգինեսի որոշ տեսությունների: Մշտապես պաշտպանել է ուղղափառ դավանությունն ու Նիկիո հանգանակը: 367 թվականի եպիսկոպոսաց ժողովում ընտրվել է Կիպրոսի եպիսկոպոսապետ: Նա հարուստ մատենագիտական ժառանգություն է թողել: Հեղինակ է աստվածաշնչյան մեկնությունների, դավանաբանական երկերի, ճառերի, աղանդների հերքումների, որոնց մեծ մասը միջնադարում թարգմանվել է հայերեն: Ըստ «Հայսմավուրք»-ի՝ Բաբելասը եղել է Անտիոքի հայրապետը (283-284թթ.), որն հռչակվել էր իր նվիրումով եւ սրբակեցությամբ: Նումերիանոս կայսրն Անտիոք այցի ժամանակ, կուռքերին զոհ մատուցելուց հետո ցանկանում է մտնել Աստծո եկեղեցի եւ պղծել այն: Սակայն Բաբելաս հայրապետը տաճարի դռների մոտ ընդառաջ գալով կայսրին, արգելում է նրա մուտքը տաճար: Զայրացած կայսրը բանտ է նետում հայրապետին եւ չարչարանքների ենթարկելով՝ պարտադրում նրան զոհ մատուցել կուռքերին: Այս ընթացքում բանտ են այցելում հայրապետի երեք աշակերտները, որոնց կայսրը եւս բանտարկում է և չարչարանքների ենթարկում: Սակայն կայսեր ջանքերն ապարդյուն էին, քանզի չորսն էլ հավատարիմ էին միակ և ճշմարիտ Աստծուն: Ի վերջո, հայրապետն իր աշակերտների հետ միասին գլխատվում է և նահատակվում:

Տոներ, հիշատակման օրեր
  • Միացյալ Նահանգների մայրաքաղաքի օրը (ԱՄՆ)
  • Անահիտի օրը (Իրան)
  • Պորտուգալիայի օրը
  • Ժամացույցների օրը (Ճապոնիա)
Ծնունդներ 

Սիլվա






1975 
Լիլիթ Կարապետյան, 
երգչուհի

Սիլվա




1965 
Էլիզաբեթ Ջեյն Հարլի
անգլիացի դերասանուհի, 
ֆոտոմոդել, պրոդյուսեր 
և դիզայներ

Սիլվա






1959 
Կառլո Անչելոտտի
իտալացի ֆուտբոլային մարզիչ

Սիլվա





1954
Սիլվա Յուզբաշյան
դերասանուհի, 
ասմունքող
Սիլվա




1947 
Ռուբեն Անգալադյան
հայ բանաստեղծ, 
թարգմանիչ, 
մշակութաբան

Սիլվա




1922 
Ջուդի Գառլենդ
ամեր. դերասանուհի և երգչուհի, 
Լայզա Մինելլիի մայրը

Սիլվա




1921 
Ֆիլիպ Մաունթբեթեն՝ 
Արքայազն Ֆիլիպ, 
Էդինբուրգի դուքս, 
Եղիսաբեթ II-ի ամուսինը

Սիլվա






1910
Արմեն Թախտաջյան
խոր­հր­դային բուսաբան

1910 - Հաուլին Վուլֆ, բլյուզմեն
1903 - Համո Յոլյանինժեներա­հրետանային ծառայության գեներալ-մայոր
1898 - Գուրգեն Վանանդեցիհայ գրականագետ
Սիլվա






1878 
Արտեմ Բերոյան
հայ դերասան

Պատմության այս օրը

2000 - Լոնդոնում Թեմզա գետի վրա բացվեց հետիոտն երթևեկության համար նախատեսված «Միլենիում» կամուրջը, որն սկսվել է կառուցվել 1998 թվականին։ Երկարությունը 370 մետր է, լայնությունը՝ 4։
1999 - Կարեն Դեմիրճյանն ընտրվում է Ազգային Ժողովի նա­խա­գահ։
1967 - ԽՍՀՄ­-ը խզում է դի­վա­նա­գի­տա­կան բո­լոր հա­րա­բե­րու­թյուն­նե­րը Իս­րա­յե­լի հետ:
1944 - Նա­ցիստ­նե­րը հիմ­նա­հա­տակ ավե­րում են ֆրան­սի­ա­կան Օրա­դուր-ս­յուր-Գ­լան գյու­ղը: 
1909 - Զինվորական տրիբունալի որոշմամբ Ադանայում մահա­պատ­ժի են ենթարկվում 9 մուսուլման և 6 հայ։ Ռուսական դես­պանի կարծիքով հայերը մահա­պատ­ժի են ենթարկ­վում ավերողներին դիմադրելու համար։
1873 - Փարիզում ստեղծվում է աշխարհի 1-ին գազանանոցը։

Մահեր

2004 - Ռեյ Չարլզ, ամերիկացի կույր երաժիշտ (1930)
1967 - Սփենսեր Թրեյսի, ամեր. դերասան, «Օսկար» մրցանակի կրկնակի դափնեկիր (1900)
1959 - Հովհաննես Ավագյան,  ամերիկահայ գրականագետ, գրող և լրագրող ԱՄՆ-ում (1882)
1932 - Սիրանույշ (Մերոպե Գանթարճյան), դերասանուհի, հայ բեմի տաղանդներից (1857)
1858 - Մեսրոպ Թաղիադյան, գրող, մանկավարժ, հրապարակախոս (1803)

Կատեգորիա: Հունիս | Ավելացրեց: armenlur (10.06.2013)
Դիտումներ: 1698 | Տեգեր: ծնունդներ, ՏՈՆԵՐ, իրադարձություններ | - Վարկանիշ -: 0.0/0