Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Հունիս

Հունիսի 11-ին

11 հունիս, 2013 թվական, երեքշաբթի

Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, 10-րդ ամիս՝ ՄԱՐԳԱՑ՝ 7 հունիս -6 հուլիս, 
օրը՝ Երեզկան, երեքշաբթին՝ Հրատի օր։ 

Տարվա 162-րդ օրը, 
24-րդ շաբաթ,  
Տարեվերջին մնում է 203 օր

23-րդ Արևային օր, 
արևածագ՝ 3։25, արևամուտ՝ 19։43, 
օրվա տևողությունը՝ 16 ժամ 17 րոպե։ 

4-րդ լուսնային օր` 06։01-21։19, 
Լուսինը՝ Խեցգետնում է, 
առաջին քառորդ՝ 9 - 15 հունիս։

Հայ Առաքելական եկեղեցու տոներ
  • Սբ.Կոստանդիանոս կայսեր և նրա մոր՝ Հեղինեի հիշատակության օր
Կոստանդիանոս կայսրը (ծնվել է Հարավսլավիայի Նիշ քաղաքում), Հռոմեական կայսրության հանրահայտ դեմքերից է: Նա Եկեղեցին պաշտոնապես ազատել է ավելի քան 250 տարի տեւած հալածանքներից եւ 313 թվականին Միլանի հրովարտակով քրիստոնեությունը թույլատրելի կրոն հռչակել: Նրա օրոք տեղի է ունեցել Նիկիայի 325 թվականի առաջին Տիեզերական ժողովը, որը դատապարտել է Արիոսին՝ որդեգրելով «Ծնունդ» բառը ցույց տալու համար, որ Որդին Հոր հետ նույն բնությունն ունի եւ Աստված է: Կոստանդիանոսն իր օժանդակությունն է բերել Երուսաղեմի եւ Բեթղեհեմի տերունական սրբավայրերում փառահեղ տաճարների շինությանը: Կոստանդիանոսը եղել է նաև մեծ զորավար, որ մշտապես հաղթանակել է պատերազմներում: Ինչպես վկայում է ավանդությունը, Հռոմի ինքնահռչակ կայսր Մաքսենտիոսի դեմ պատերազմելիս, վճռական ճակատամարտից առաջ, Կոստանդիանոսին երեւում է խաչի նշանը: Այս նշանով էլ Կոստանդիանոսը դուրս է գալիս մարտի եւ հաղթանակում; Վախճանվել է 337 թվականին, մահվան մահճում ընդունելով քրիտոնեական մկրտությունը: Կոստանդիանոսի մայր Հեղինե թագուհին եղավ կայսեր գործակիցը նրա բարեպաշտական գործունեության մեջ: Նրան է վերագրվում Քրիստոսի խաչափայտի գյուտը 327 թվականին: Երուսաղեմում Հուդա անունով մեկը թագուհուն մատնացույց է անում այն վայրը, ուր կարող էր լինել Քրիստոսի և Նրա հետ խաչված երկու ավազակների խաչափայտերը: Ավանդույթի համաձայն, բարեպաշտ թագուհին Տիրոջ խաչափայտը գտնելու համար խաչերին հերթով մոտեցնում է մահացած երիտասարդի մի դիակ: Քրիստոսի խաչափայտի զորությունից երիտասարդը կենդանանում է: Խաչի գ•յուտից հետո Երուսաղեմի Կյուրեղ Հայրապետն այն բարձրացնում է ի տես հավատացյալների: Հեղինեն Երուսաղեմում և շրջակայքում եկեղեցիներ եւ կուսանոցներ է կառուցել տալիս, որոնց սեղանին իբրեւ աղախին ինքն էր սպասավորում: Հեղինե թագուհին մահացել է 330 թվականին՝ քրիստոնյաների սրտերում թողնելով բարի հիշատակ:

Տոներ, հիշատակման օրեր
  • Հայրերի օրը (Ֆրանսիա)
  • Երեխաների օրը (ԱՄՆ) 
Ծնունդներ 

Սիլվա





1962 
Վալերիե Բուայե
ֆրանսիացի քաղաքական գործիչ, 
Ֆրանսիայի ազգային ժողովի անդամ
 
Սիլվա






1943 
Ալեքսանդր Վարպետյան, 
ֆրանսահայ հայագետ, 
ազգագրագետ, 
էաբան և անտոլոգ

1937 - Սարիբեկ Փոշտոյան, վավերագրող
1933 - Ջերոմ Սիլբերման, ամերիկացի թատրոնի և կինոյի դերասան, ռեժիսոր և սցենարիստ
1927 - Գուրգեն Գաբրիելյան, հայ գրող

Սիլվա





1922 
Միխալիս Կակոյաննիս
հույն կինոռեժիսոր, 
սցենարիստ և պրոդյուսեր

Սիլվա





1910 
Ժակ Իվ Կուստո
ֆրանսիացի օվկիանոսաբան

Սիլվա





1908 
Ռոլֆ Ագոպ
գերմանացի դիրիժոր 
հայկական արմատներով

Սիլվա





1864 
Ռիխարդ Շտրաուս
գերմանացի 
կոմպոզիտոր, դիրիժոր

Պատմության այս օրը

2003 - Եգիպոսում ծնվեց երկգլխանի և վեցոտանի հորթուկ։
1999 - Վազգեն Սարգսյանը նշանակվեց ՀՀ վարչապետ։
1990 - Ուկրաինայի բարձրագույն ռադան ժամանակացույցի  նոր կարգ ընդունեց, որն ավելի է համապատասխանում ժամային գոտուն (մինչ այդ ժամանակը մոսկովյան էր)։
1982 - Տեղի ունեցավ «Երանկության մեխանիկա» գեղարվեստական ֆիլմի պրեմիերիան, որի ռեժիսորներն են Ներսես Հովհաննիսյանը և Գոռ Սահակյանը:
1965 - Անգլիայի Ելիզավետա թագուհին «Բիթլզի» անդամներին պարգևատրեց Բրիտանական կայսրության մեդալով։
1742 - Բենջամին Ֆրանկլինը ստեղծեց խոհանոցային սալիկը։
1632 - Դանիել Դեֆոյի հերոս Ռոբինզոն Կրուզոն վերադառնում է Անգլիա՝ 35 տարվա բացակայությունից հետո, որից ա­վե­լի քան 28 տարին միայնակ անցկացրել էր անմար­դա­բնակ կղզում։
1125 - Տեղի է ունեցավ Աազազի ճակատամարտը: Հայերը կորցրին մոտ 500, դաշնակիցը՝ մոտ 1.000, թշնամին` մոտ 2.000 զինվոր: 

Մահեր

2010 - Ռոնալդ Նիմ, անգլիացի ռեժիսոր, օպերատոր, սցենարիստ և պրոդյուսեր (1911)
1963 - Տհիտ Կուանգ Դիկ, բուդդիստ կրոնավոր, ով հայտնի է նրանով որ ինքնահրկիզվել է ի նշան բուդդիստների իրավունքների պայքարի բողոքի (1897)
1911 - Ջոն Ուեյն, ամերիկացի դերասան (1907)
1774 - Խաչատուր Լազարյան, հայ հասարակական գործիչ և բարեգործ (1741)


Կատեգորիա: Հունիս | Ավելացրեց: armenlur (11.06.2013)
Դիտումներ: 1848 | Տեգեր: ծնունդներ, ՏՈՆԵՐ, իրադարձություններ | - Վարկանիշ -: 0.0/0