Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Հունիս

Հունիսի 13-ին

13 հունիս, 2013 թվական, հինգշաբթի

Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, 10-րդ ամիս՝ ՄԱՐԳԱՑ՝ 7 հունիս -6 հուլիս, 
օրը՝ Պարխար, հինգշաբթին՝ Լուսնթագի օր։ 

Տարվա 164-րդ օրը, 
24-րդ շաբաթ,  
Տարեվերջին մնում է 201 օր

25-րդ Արևային օր, 
արևածագ՝ 3։25, արևամուտ՝ 19։44, 
օրվա տևողությունը՝ 16 ժամ 19 րոպե։ 

6-րդ լուսնային օր` 08։04-22։15, 
Լուսինը՝ Առյուծում է, 
առաջին քառորդ՝ 9 - 15 հունիս։

Հայ Առաքելական եկեղեցու տոներ
  • Սբ. Թեոդիտոն Գաղատացու, Թալիլյա բժշկի և 7 կույսերի հիշատակության օր
Սբ. Թեոդիտոն Գաղատացին Դիոկղետիանոս կայսեր հալածանքների զոհերից է: Լինելով գինեվաճառ, պակաս կասկածելի է թվում հալածիչներին, ինչի շնորհիվ կարողանում է ամեն կերպ օգնության հասնել հալածյալ քրիստոնյաներին. գինի է մատակարարում Սբ. Խորհրդի համար, հողին է հանձնում նահատակների մարմինները եւ այլն:  Երբ Գաղատիայի կուսակալի հրամանով  ջրասույզ են արվում Տեկուսա, Աղեքսանդրա, Կղոիդա, Փեննա, Եվփրասիա, Մատրոնա եւ Հուղիտա յոթ քրիստոնյա կույսերը, որոնց թվում էր նաև  Թեոդիտոնի մորաքույրը: Թեոդիտոնը այլ քրիստոնյաների օգնությամբ կարողանում է գաղտնի ջրից դուրս բերել խորտակվածներին ու նրանց թաղել: Սակայն հայտնի է դառնում կատարվածը, եւ հալածանքներն ընդդեմ քրիստոնյաների առավել սաստականում են: Իր հավատակիցներին փրկելու համար Թեոդիտոն հանձնվում է կռապաշտներին ու ամենածանր տանջանքների ենթարկվելուց հետո գլխատվում: Սբ. Թեոդիտոնի և 7 կույսերի հիշատակը Հայ Առաքելական եկեղեցում տոնում են միասին Հոգեգալստյան երրորդ շաբաթվա հինգշաբթի օրը: Նույն օրը Սբ. Թալիելեա բժշկի հիշատակության օրն է: Դիմանալով ամենաանմարդկային տանջանքների, երանելի սուրբն իր հավատի ամրությամբ դարձի է բերում անգամ իր դահիճներին: Նրան նետում են ծովը, որտեղից փրկվում է աստվածային հրաշքով և նահատակվում է՝ գլխատվելով:

Տոներ, հիշատակման օրեր
  • Սիրահարների օրը (Բրազիլիա)
  • Խաղաղության օրը (Պարագվայ)
  • Բոլոր սրբերի օրը (Տիբեթ)
  • Կոմունիստական բռնու­թյուն­ների զոհերի հիշա­տակի օրը (Լատվիա, Լիտվա, Էստոնիա)
  • Բարեփոխումների շարժ­ման օրը (Եմենի Արաբա­կան Հանրապետություն)
Ծնունդներ 

Սիլվա






1980 
Խուան Կառլոս Նավառո
իսպանացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ

Սիլվա





1951 
Փիթեր Բալաքյան
հայկական ծագմամբ 
ամերիկյան պոետ 

Սիլվա





1944 
Բան Կի-Մուն
Միավորված Ազգերի Կազմակերպության 
ութերորդ և ներկայիս գլխավոր քարտուղար
Սիլվա






1928 
Ջոն Ֆորբս Նէշ
ամերիկացի տնտեսագետ

Սիլվա






1928 
Իննա Զարաֆյան
օպերատոր

Սիլվա





1899 
Ակսել Բակունց
արձակագիր


Սիլվա




1865 
Ուիլյամ Բաթլեր Յեյթս
իռլանդացի անգլալեզու բանաստեղծ 
և դրամատուրգ։ 
1923-ի գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր


Սիլվա


1857 
Ժան Ժակ Մարի դը Մորգան
ֆրանսիացի հնագետ և պատմաբան, 
1880-ական թթ երկրորդ կեսին զբաղեցրել է 
Ախթալայի պղնձի արդյունահանման 
գործարանի տնօրենի պաշտոնը

Սիլվա





1843 
Էդվարդ Գրիգ
նորվեգացի կոմպոզիտոր


Սիլվա





1799 
Էռնո Քիշ
հունգարահայ սպա, 
Արադի նահատակներից

Սիլվա





1773 
Թոմաս Յունգ
ամերիկացի ֆիզիկոս, աստղագետ


Պատմության այս օրը

1944 - Գեր­մա­նա­կան զին­ված ու­ժե­րը «Ֆա­ու-1» հր­թիռ­նե­րով սկ­սում են ռմ­բա­կո­ծել Լոն­դո­նը: 
1921 - Հայաստանում ստեղծվում են առաջին սովխոզները։
1920 - Ժնևում բացվում է ֆեմինիստուհիների Միջազգային կոն­գ­րեսը։
1878 - Բեռլինում հրավիրվում է մեծ տերությունների կոնգրես՝  վերանայելու Սան Ստեֆանոյի պայմանագիրը։
1825 - Նյու Յորքցի Ուոլտեր Հանթը պատենտավորում է բու­լավ­կան։ Դա նրան ստիպել է իր 15 դոլար պարտքը. 3 ժամ մտա­ծելուց հետո նա կատարում է էսքիզը և իր գյուտի իրա­վունքը վաճառում 400 դոլարով։

Մահեր

1875 - Հենրիխ Լուի դ՛Արեստ, գերմանացի աստղագետ, Նեպտունի հայտնաբերողներից (1822)

Կատեգորիա: Հունիս | Ավելացրեց: armenlur (13.06.2013)
Դիտումներ: 1816 | Տեգեր: ծնունդներ, ՏՈՆԵՐ, իրադարձություններ | - Վարկանիշ -: 0.0/0