Հունիսի 17-ին - Հունիս - Օրացույց - Տեղեկատվություն - Օրը կգա, բարին՝ հետը
Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Հունիս

Հունիսի 17-ին

17 հունիս, 2013 թվական, երկուշաբթի

Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, 10-րդ ամիս՝ ՄԱՐԳԱՑ՝ 7 հունիս -6 հուլիս, 
օրը՝ Ասակ, երկուշաբթի՝ Լուսնի օր։ 

Տարվա 168-րդ օրը, 
25-րդ շաբաթ,  
Տարեվերջին մնում է 197 օր 
29-րդ Արևային օր, 
արևածագ՝ 3։24, արևամուտ՝ 19։46, օրվա տևողությունը՝ 16 ժամ 21 րոպե։ 
10-րդ լուսնային օր` 12։30-23։25, Լուսինը՝ Կշեռքում է՝ 3։17, երկրորդ քառորդ՝ 17-23 հունիս։

Հայ Առաքելական եկեղեցու տոներ
  • Սբ. վկաներ Անտոնինոսի, Թեոփիլոսի, Անիքտոսի և Փոտինոսի հիշատակության օր
Սբ. Անտոնինոսը բնակվել է Ալեքսանդրիայում: Չկամենալով զոհ մատուցել կուռքերին, ենթարկվել է ամենադաժան տանջանքների և ապա՝ այրվել կրակի վրա: Նիկոմիդացի երկու ազնվականներ Անիքտոսը եւ նրա եղբորորդի Փոտինոսը, ներկա լինելով Դիոկղետանիոսի քրիստոնյաների դեմ հալածանքներ սկսելու հրովարտակի ընթերցմանը, աներկյուղ դուրս են գալիս ամբոխից ու կայսեր առաջ բարձրաձայն խոստովանում իրենց հավատը՝ քարոզելով նրա զորությունը: Երեք տարվա բանտարկությունից ու ծանր տանջանքներից հետո, կրկին հավատարիմ իրենց հավատին, երանելի սրբերը ողջակիզվում են այլ նահատակների հետ միասին: Լիբիացի Թեոփիլոս սարկավագը ևս նահատակվել է Քրիստոսի հավատը աներկյուղ քարոզելու համար՝ կռապաշտ Մաքսիմինոսի օրոք: Այս բոլոր սրբերի հիշատակները Հայ Առաքելական եկեղեցում նշվում է Հոգեգալստի չորրորդ շաբաթվա հաջորդ երկուշաբթի օրը:

Տոներ, հիշատակման օրեր
  • Անապատացման և երաշտի դեմ պայքարի միջազգային օրը
  • Ջութակի համաշխարհային օրը
  • Գերմանիայի միասնության օրը
  • Զույգերի օրը (Հունաստան)
  • Երեխաների օրը (Ինդոնեզիա)

Ծնունդներ                                                                                                                                            

Սիլվա




1939
Կշիշտոֆ Զանուսսի,
լեհ 
կինոռեժիսոր
Սիլվա



1929 
Տիգրան Պետրոսյան, շախ­մատի աշխարհի 9-րդ չեմպիոնը
Սիլվա




1900
Մարտին Բորման, Հիտլերի տեղակալը

Սիլվա



1887 
Աշոտ Հովհաննիսյան, պատմաբան, պետական գործիչ
Սիլվա


1882 
Իգոր Ստրավինսկի, ռուս դաշնակահար, դիրիժոր, երգահան




1846 
Քեթևան Արամյան,
հայ պրոֆեսիոնալ թատրոնի առաջին ներկայացուցիչներից

   Սիլվա




1818
ֆրանսիացի
երգահան
Սիլվա




1818
Գևորգ Ախվերդյան
հայ գիտնական-
բանահավաք
Սիլվա



1802 
Հերման Գոլդշմիդտ,
գերմանացի 
աստղագետ և 
նկարիչ

Պատմության այս օրը

2012 - Ժամը 23-ի սահմաններում, ՀՖՖ նախագահ, ՀՀԿ–ական Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցավ դաժան ծեծկռտուքը, որի հետևանքով օրեր անց՝ հունիսի 29-ին, մահացավ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը:
2008 - Ամերիկյան կինոակադեմիան հրապարակեց «Բոլոր ժամանակների 10 լավագույն ամերիկյան ֆիլմեր ըստ 10 ժանրերի» վարկանիշային ցանկը:
1992 - Ստեղծ­վե­ցին ՀՀ ԶՈՒ ռազ­մա­ա­վի­ա­ցի­ոն զոր­քե­րը:
1982 - Ելույթ ունենալով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում, ԱՄՆ նա­խագահ Ռոլանդ Ռեյգանը ԽՍՀՄ-ն անվանեց չարիքի կայս­րություն։
1969 - Հաղթելով Տիգրան Պետրոսյանին՝ շախմատի աշխարհի 10-րդ չեմպիոն դարձավ Բորիս Սպասկին։
1950 - Չիկագոյում վիրաբույժ Ռիչարդ Լոուերը 45 րոպեում կա­տա­րեց երիկամի տեղադրման առաջին վիրահա­տու­թյու­նը։
1940 - Գերմանական ռազմաօդային ուժերը խորտակեցին մեծբրիտանական «Լանկաստրիա» նավը, որի հետևանքով զոհվեց ավելի քան 4000 մարդ:
1935 - Հիմնադրվել է Երևանի Բուսաբանական այգին։
1885 - Ֆրանսիական «Իզեր» նավով Ազատության արձանը բերվեց Նյու Յորք:
1866 - Ավստրիան պատերազմ հայտարարեց Պրուսիային, որով սկսվեց Ավստրո-Պրուսական պատերազմը:
1765 - Հիմնադրվել է Պետերբուրգի Ազգային Էրմիտաժը։ 
1579 - Ֆրենսիս Դրեյքը ափ է իջնում Հյուսիսային Ամերիկայում` ներկայիս Սան Ֆրանցիսկոյի տարածքում, և այն կոչում է «Nova Albion»` հայտարարելով անգլիական:

Մահեր                                                                                                                                                  

1971 - Պարույր Սևակ, հայ գրող, բանաստեղծ, գրականագետ (1924)
1969 - Գուրգեն Մահարի, հայ գրող (1903)
1962 - Մամիկոն Գևորգյան, հայ դրամատուրգ, թատերական գործիչ, թարգմանիչ (1877)
1719 - Ջոզեֆ Ադիսոն, անգլ. ականավոր դրամատուրգ, քաղաքագետ և պոետ (1672)

Կատեգորիա: Հունիս | Ավելացրեց: armenlur (17.06.2013)
Դիտումներ: 655 | Տեգեր: ծնունդներ, ՏՈՆԵՐ, իրադարձություններ | - Վարկանիշ -: 5.0/1