Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Հունիս

Հունիսի 9-ին

9 հունիս, 2013 թվական, կիրակի

Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, 10-րդ ամիս՝ ՄԱՐԳԱՑ՝ 7 հունիս -6 հուլիս, 
օրը՝ Ձոպաբեր, կիրակին՝ Արեգակի օր։ 

Տարվա 160-րդ օրը, 
23-րդ շաբաթ,  
Տարեվերջին մնում է 200 օր

21-րդ Արևային օր, 
արևածագ՝ 3։26, արևամուտ՝ 19։42, 
օրվա տևողությունը՝ 16 ժամ 15 րոպե։ 

2-րդ լուսնային օր` 04։12-20։06, 
Լուսինը՝ Խեցգետնում է՝ 18։14, 
առաջին քառորդ՝ 9 - 15 հունիս։

Հայ Առաքելական եկեղեցու տոներ
  • Բարեկենդան Սուրբ Գրիգոր Լուսավորչի պահոց
Բարեկենդանը պահքին նախորդող կիրակին է, որը նվիրված է Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները գտնելու գյուտին: Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները համարվում են բոլոր քրիստոնեական եկեղեցիների ամենամեծ սրբություններից մեկը: Տոնի առթիվ եկեղեցին հաստատել է շաբաթական պահք՝ երկուշաբթիից մինչև շաբաթ: 

Տոներ, հիշատակման օրեր
  • Ընկերների միջազգային օրը
  • Հավատարմագրման միջազգային օրը
  • Տարեցների օրը  (ԱՄՆ, Օկլահոմա)
  • Հայրիկի օրը (Բելգիա)
  • Հարավամերիկյան ֆուտբոլի օրը (Ուրուգվայ)
  • Սուրբ ճգնավորների օրը (կաթոլիկ տոն)
Ծնունդներ 

1988 - Տիգրան Մարտիրոսյան, հայ ծարամարտիկ
1984 - Ուեսլի Բենյամին Սնեյդեր, հոլանդացի ֆուտբոլիստ
1982 - Քեթրին Էլիզաբետ, Քեմբրիջի հերցոգուհի, Արքայազն Ուիլյամի կինը
1981 - Նատալի Փորթման, կինոաստղ
1978 - Այլին Խաչատուրյան, լիբանանահայ ռոք-երգչուհի
1978 - Միրոսլավ Կլոզե, գերմանացի ֆուտբոլիստ («Լացիո»)
1963 - Ջոնի Դեպպ, ամեր դերասան, կինոաստղ
1945 - Ֆաինա Մելնիկ, սկավառականետորդ և գունդ հրող
1905 - Գուրգեն Հարությունյան, հայ դերասան
1904 - Դավիթ Մալյան, հայ նշանավոր դերասան
1897 - Միքայել Արուտչյան, հայ բեմադրող-նկարիչ
1840 - Ակակի Ծերեթելի, վրաց նոր գրականության և գրական նոր լեզվի հիմնադիր
1810 - Կարլ Օտտո Էրենֆրիդ Նիկոլայի, գերմանացի երգահան և դիրիժոր
1775 - Ֆրիդրիխ Գրոտեֆենդ, գերմանացի լեզվաբան, հետազոտող
1672 - Պետրոս Մեծ, Ռուսիո կայսր 
   68 - Ներոն Կլավդիոս Կեսար Օգոստոս Գերմանիկոս, հռոոմեական կայսր


Պատմության այս օրը

2001 - Սոլժենիցինը կողմ արտահայտվեց մահապատժին։
1963 - Ուինստոն Չերչիլը հայտարարվեց ԱՄՆ-ի պատվավոր քա­ղաքացի։
1934 - Էկրան դուրս եկավ Դակ Դոնալդ բադիկի առաջին մուլտֆիլմը։
1920 - Սկսվեց հայ-թուրքական պատերազմը։ Թուրքական բա­նա­կը հարձակվեց դաշնակցական Հայաստանի վրա և գրա­վելով Հայաստանի 2/3-ը, նոյեմբերի 18-ին ստիպեց դաշ­նակցականներին ստորագրել հաշտության պայ­մա­նա­գիր, որով Հայաստանը դառնում էր Թուրքիայի մաս։
1849 - Ստեղծվեց Երևանի նահանգը, որը կազմված էր Երևանի, Նախիջևանի, Ալեքսանդրապոլի, Նոր-Բայազետի և Օրդուբադի գավառներից։ Արևելյան Հայաստանի մյուս շրջանները մտան Թիֆլիսի և Ելիզավետապոլի նահանգների մեջ։ Այդպիսի վարչական բաժանումը կարելի է ասել պահպանվեց մինչև 1917 թվականը։

Մահեր

2008 - Կարեն Ասրյան, շախմատիստ, Հայաստանի  եռակի չեմպիոն, օլիմպիական չեմպիոն (1980)
1994 - Յան Թիմբերգեն, հոլանդացի տնտեսագետ, էկոմետրիայի հիմնադիրը (1903)
1960 - Վիվան (Անուշավան Ջիդեջյան),  հայ արձակագիր, թարգմանիչ (1899)
1870 - Չառլզ Դիքենս, անգլիացի նշանավոր գրող (1812)
1681 - Վիլյամ Լիլլի, անգլիացի հանրահայտ աստղաբաշխ և օկկուլտիստ (1602)

Կատեգորիա: Հունիս | Ավելացրեց: armenlur (09.06.2013)
Դիտումներ: 1444 | Տեգեր: իրադարձություններ, ՏՈՆԵՐ, ծնունդներ | - Վարկանիշ -: 0.0/0