Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Հունվար

12 հունվար

12 հունվար 2013 թվական, շաբաթ



Տարվա 12-րդ օրը, 
2-րդ շաբաթ,  
Տարեվերջին մնում է 353 օր

28-րդ արևային օր
Արևածագ՝ 7։29, արևամուտ՝ 15։57, 
Օրվա տևողությունը՝ 8 ժամ 27 րոպե

2-րդ լուսնային օր` 07։25-17։11, 
Լուսնային փուլը՝ Լիալուսին, 
Լուսինը՝ Ջրհոսում է՝ 11։00



Տոներ

    • Երեխաների օրը (Թաիլանդ)
    Ի տարբերություն Երեխաների միջազգային օրվան, Թաիլանդում ընդունված է երեխաների օրը նշել հունվարի երկրոդ շաբաթ օրը։
    • Փախցնելու օրը 
    Այս օրը սլավոնական դիցաբանության մեջ հիշվում է, որ գարնանային պտղաբարության և ամուսնական կյանքի աստվածուհի Լադայի դարաշրջանում Կոշչեյը փախցնում է արևային լույսի և կենսական ուժի աստված  Դաժդբոգի կնոջը՝ Մարենային՝ մեռնող և հարություն առնող բնության աստվածուհուն։ Կոշչեյի և Մարենայի ամուսնությունից ծնվում են Ձյունե Թագուհին և մի քանի այլ դևեր։



    Ծնունդներ

     1907 Նորայր Սիսակյան, հայազգի կենսաքիմիկոս

     1907 - Սերգեյ Կորոլյով, հրթիռա-տիեզարական համակարգերի կոնստրուկտոր

     1906 - Դանիիլ Խարմս, ռուս գրող-աբսուրդիստ

    ՍՈՆԵՏ
    Տարօրինակ դեպք կատարվեց ինձ հետ. ես հանկարծ մոռացա 7-ն է 8-ից առաջ, թե՝ 8-ը 7-ից: Գնացի հարևաններիս մոտ ու հարցրի, թե իրենք ի՞նչ են մտածում այդ առումով:Ինչպիսին էր իմ զարմանքը, երբ նրանք հանկարծ հասկացան, որ իրենք էլ չեն կարողանում մտաբերել թվերի հաջորդականությունը: 1-ը, 2-ը, 3-ը, 4-ը, 5-ն ու 6-ը հիշում են, իսկ շարունակությունը՝ ոչ:Մենք գնացինք «Գոստրոնոմ» առևտրային խանութը, որը Զնամենսկի և Բասեյնի փողոցների խաչմերուկում է, և գանձապահին հարցրինք մեր մտորման մասին: Գանձապահ կինը տխուր ժպտաց, բերանից փոքրիկ մուրճ հանեց ու, քիթը թեթևակի շարժելով, ասաց. «Իմ կարծիքով այն դեպքում է յոթը ութից հետո, երբ ութը յոթից հետո է»: Մենք շնորհակալություն հայտնեցինք գանձապահուհուն և ուրախացած դուրս եկանք խանութից: Բայց այդտեղ, խորանալով գանձապահուհու խոսքերում, մենք նորից հուսահատվեցինք, քանի որ նրա խոսքերը մեզ թվացին միանգամայն անիմաստ: Ի՞նչ անեինք: Գնացինք Ամառային այգին և սկսեցինք հաշվել ծառերը: Սակայն, հաշվի մեջ հասնելով վեցին, կանգ առանք և սկսեցինք վիճաբանել. ոմանց կարծիքով հաջորդ թիվը 7-ն էր, իսկ ոմանց կարծիքով՝ 8-ը:Մենք երկար կվիճաբանեինք, սակայն, բարեբախտաբար, մի երեխա նստարանից ընկավ ու երկու ծնոտներն էլ կոտրեց: Դա մեզ շեղեց վիճաբանությունից: Հետո ցրվեցինք տներով:
    1935

     1903 - Իգոր Կուրչատով, ֆիզիկոս-ատոմագետ, խորհրդային ատոմային 
        ռումբի  ստեղծողը
     1893 - Հերման Գյորինգ, Նացիստական Գերմանիայի ռազմա-օդային ուժերի 
        ղեկավարը։ Համարվել է Հիտլերի աջ ձեռքը։
     
     1891 - Արամ Ամիրբեկյան, ՀԽՍՀ ժողովրդական դերասան, կատակերգու

     1876 - Ջեկ Լոնդոն, ամեր. գրող

     1867 - Նիկոլ Դուման, հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ

     1628 - Շարլ Պերրո, ֆրանս. գրող, հեքիաթասաց



    Իրադարձություններ

    1816 - Ֆրանսիայի կառավարությունը հրամանագիր արձակեց Բոնապարտների ընտանիքի 
      մշտական վտարման մասին։
    1919 - Բեռլինում ճնշվեց Սպատակիացիների ապստամբությունը։ Հունվարի 5-12-ը 
      գործադուլների և զինված պայքարի ճնշումը Գերմանիայում ավարտվեց նոյեմբերյան 
      հեղափոխությամբ։
    1933 - Գործարկվում է Երևանի առաջին տրամվայը։
    1945 - Խորհրդային Միությունը լայնամասշտաբ հարցակման անցավ նացիստական 
      Գերմանիայի դեմ ողջ Արևելյան Եվրոպայով։
    1950 - ԽՍՀՄ-ում դավաճանության, լրտեսության և սաբոտաժի համար նորից մտցվեց 
      մահապատիժը։
    1990 - Ռումինիան դարձավ Արևելյան Եվրոպայի առաջին երկիրը, որն արգելեց կոմկուսի 
       գործունեությունը։
    1999 - Գահընկեց արված Մալիի դիկտատոր Մուսա Տրաորեն և նրա կինը դատապարտվեցին 
       մահապատժի՝ խոշոր չափերիի հափշտակումների համար։


    Կատեգորիա: Հունվար | Ավելացրեց: armenlur (01.02.2013)
    Դիտումներ: 822 | Տեգեր: իրադարձություններ, ՏՈՆԵՐ, ծնունդներ | - Վարկանիշ -: 0.0/0