Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Հունվար

13 հունվար

13 հունվար 2013 թվական, կիրակի

Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, ամիսը՝ ԱՐԱՑ, օրը՝ ՊԱՐԽԱՐ, կիրակին՝ արեգակի օր



Տարվա 13-րդ օրը, 
2-րդ շաբաթ,  
Տարեվերջին մնում է 352 օր

29-րդ արևային օր
Արևածագ՝ 7։29, արևամուտ՝ 15։58, 
Օրվա տևողությունը՝ 8 ժամ 29 րոպե

3-րդ լուսնային օր` 07։59-18։30, 
Լուսնային փուլը՝ Լիալուսին, 
Լուսինը՝ Ջրհոսում է



Տոներ
  • Քրիստոսի Անվանակոչության տոնն ըստ Հայ Առաքելական Եկեղեցու
Ըստ հրեական օրենքի՝ ծննդյան 8-րդ օրը Հիսուս, ինչպես նորածին ամեն մի արու զավակ, թլփատվեց և անվանակոչվեց: Այդ մասին վկայում է Ղուկաս Ավետարանիչը. «Եվ երբ ութ օրերը լրացան, և նա թլփատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չէր հղացվել մոր որովայնում» (Ղուկ. 2:21): Հիսուս եբրայերեն բառ է, որ նշանակում է Փրկիչ:
Գաբրիել հրեշտակը, Աստվածամորն ավետելով Աստծո Որդու ծննդյան մասին, Հիսուս անունն է հիշատակել: Այս մասին կրկին վկայում է նույն Ավետարանիչը. «Եվ ահա դու կհղիանաս և կծնես մի որդի և նրա անունը Հիսուս կդնես» (Ղուկ. 1:31):  Հիսուս անվանը զուգահեռ Փրկչին տրվում է նաև Քրիստոս անունը: Այն հունարեն բառ է, որ նշանակում է Օծյալ և համապատասխանում է եբրայերենի Մեսիային: Փրկչի անվանակոչության տոնին հայոց բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, իսկ նախորդ օրը երեկոյան ժամերգության ավարտին կատարվում է նախատոնակի արարողություն:
  • Հին նոր տարի
  • Ազատության պաշտպանների օրը (Լիտվա)
  • Լորի (ձմռան) օրը (Հնդկաստան)
  • Սուրբ Կնուտի օրը (Շվեդիա)



    Ծնունդներ

     1977 - Օռնալդո Բլում, անգլ. կինոաստղ
     1923 - Խաչատուր Իսկանդարյան, քանդակագործ 
     1884 - Սոֆի Թաքեր, վոդևիլի աստղ
     1872 - Գեորգի Գուրջիև, հունահայ միստիկ-փիլիսոփա, օկուլտիստ
     410  - Մովսես Խորենացի, պամիչ Ոսկե Դարի գրող-պատմիչ, մեկնիչ, բանաստեղծ, թարգմանիչ, իմաստասեր, աստվածաբան, համարվում է հայ միջնադարյան պատմագրության ամենակարկառուն դեմքը՝ Պատմահայրը։ 



    Պատմության այս օրը

    1865 - Սկսեց հրատարակվել Երուսաղեմի հայկական պատրիարքարանի պաշտոնական օրգան 
    «Սիոն» պարբերականը
    1898 - Ֆրանիացի գրող Էմիլ Զոլան «Ես մեղադրում եմ» վերնագրով բաց նամակ է հղում 
    Ֆրանսիայի կառավարությանը՝ Դրեյֆուսի գործի առնչությամբ։ Այս գործը, որ XIX դարի վերջին մեծ դեր խաղաց Ֆրանսիայի և Եվրոպայի պատմության մեջ, Գերմանիայի օգտին լրտեսության մասին է, որում մեղադրվում էր Ֆրանսիայի գլխավոր շտաբի սպա, կապիտան, հրեա Ալֆրեդ Դրեյֆուսը։
    1953 - Խորհրդային Միությունում ձերբակալություններ են սկսվում այսպես կոչված «բժիշկների 
    գործով», ըստ որի մի շարք խորհրդային ղեկավարների սպանություններում մեղադրվում էին մի խումբ նշանավոր բժիշկներ։
    1989 - ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդը «Լեռնային Ղարաբաղի մարզում կառավարման Հատուկ 
    կարգի մտցնելու հետ կապված գործողությունների մասին» որոշում կայացրեց։ Առաջին կետով պարտադրեց ԼՂՀ Ինքնավար մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ցուցանիշները նշել հատուկ տողով (Ադրբեջանի ԽՍՀ-ից առանձին)։ 
    1990 - Հունվարի 13-ից 15-ը Բաքվում տեղի ունեցան հայերի ջարդերը։ Ջարդերի ժամանակ 
    խորհրդային զորքերը դուրս չեկան զորանոցներից։ Բաքվի և Ադրբեջանի հայաշատ այլ վայրերում հայերի ջարդերից հետո Կենտրոնի՝ Մոսկվայի հռետորաբանությունից դուրս է մղվում «Կոնֆլիկտ Լեռնային Ղարաբաղի և նրա շուրջ» արտահայտությունը և փոխարինվում «Կոնֆլիկտ Հայաստանի ԽՍՀ և Ադրբեջանի ԽՍՀ միջև» արտահայտությամբ։ Հատկապես Բաքվի արյունալի դեպքերը պարզաբանեցին Կենտրոնի նախնական տրամադրվածությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ԽՍՀ միջև կոնֆլիկտը վերափոխել և ներկայացնել որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտի։
    1991 - Խորհրդային զորքերը գրավում են Վիլնյուսի հեռուստակենտրոնի շենքը։ Լիտվայում այս 
    օրը նշում են որպես Ազատության պաշտպանների օր։
    2002 - Միջադեպ Ջորջ Բուշ կրտսերի հետ՝ կապված աղի ոլորաբլիթների ուտելով տարվելու 
    հետ, որի ժամանակ մի քանի վայրկյան կորցրել էր գիտակցությունը։
    2004 - Ադրբեջանը հրաժարվում է մուտքի վիզաներ տրամադրել հայկական պատվիրակությանը 
    Բաքվում ՆԱՏՕ-ի խորհրդաժողովին մասնակցելու համար
    2010 - Աղետալի երկրաշարժ Հաիթիում։ Ավելի քանի 200 հազար զոհեր, 3 միլիոնի չափ 
    տուժվածներ։
    2012 - «Կոստա Կոնկորդիա» զբոսանավը, որում գտնվում էին 4234 զբոսաշրջիկ, բախվեց 
    Իտալիայի ափերին։ 17 մարդ զոհվեց, 20 մարդու ճակատագիր մնաց անհայտ։ 



    Կատեգորիա: Հունվար | Ավելացրեց: armenlur (01.02.2013)
    Դիտումներ: 802 | Տեգեր: իրադարձություններ, ՏՈՆԵՐ, ծնունդներ | - Վարկանիշ -: 0.0/0