Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Հունվար

16 հունվար

16 հունվար 2013 թվական, չորեքշաբթի

Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, ամիսը՝ ԱՐԱՑ, օրը՝ ՄԱՐԻ, երեքշաբթին՝ ՓԱՅԼԱԾՈՒԻ օր



Տարվա 16-րդ օրը, 
3-րդ շաբաթ,  
Տարեվերջին մնում է 349 օր

2-ին արևային օր
Արևածագ՝ 7։27, արևամուտ՝ 16։03, 
Օրվա տևողությունը՝ 8 ժամ 36 րոպե

6-րդ լուսնային օր` 09։18-22։11, 
Լուսնային փուլը՝ Լիալուսին, 
Լուսինը՝ Խոյում է՝ 18։06


Այսօր «Բիթլզի» «The Beatles»
 համաշխարհային օրն է



2001 թվականից  սկսած ՅուՆԵՍԿՈՅ-ի որոշմամբ ամեն տարի հունվարի16-ը նշվում է  որպես «Բիթլզ»-ի համաշխարհային օր: Աշխարհի տարբեր երկրներում Pop երաժշտության երկրպագուները կարող են սիրելի խմբի համար ուրախանալ, շնորհավորել ընկերներին և մտերիմներին արդեն անցած 20-րդ դարի լավագույն խմբի՝ժամանակակից երաժշտության տարեգրքում հավերժ գրանցված  լիվերպուլյան հրաշալի և լեգենդար քառյակի օրվա առթիվ: 


Տոներ
      • Խաղաղության համար աղոթքի համաշխարհային օրը կաթոլիկների մոտ
      • Կրոնական ազատության օրը (ԱՄՆ)
      • Ուսուցչի օրը (Թաիլանդ)
      • Անկախության օրը (Հաիթի՝ 1804, Սուդան՝1956, Կամերուն՝ 1960, Սլովակիա՝ 1993)



        Ծնունդներ

         1992 - Մայա Կեուչ, սլովենացի երգչուհի
         1974 - Քեյթ Մոսս, բրիտանացի սուպեր մոդել
         1972 - Զարուհի Փոստանջյան, հասարակական գործիչ
         1959 - ՇԱԴԵ, իռլանդ. երգչուհի
         1901- Ֆուլխենսիո Բատիստա, Կուբայի դիկտատոր
         1894 - Մատթեոս Զարիֆյան, բանաստեղծ 
         1892 - Հրաչ Զարդարյան, ֆրանիահայ արձակագիր 
         1891 - Լևոն Քալանթար, թատերագետ, ռեժիսոր
         1853 - Անդրե Միշլեն, ֆրանս. ճարտարագետ, ավտոդողերի արդյունաբերող 



        Պատմության այս օրը

        1909 - Էռնեստ Շեկլտոնի արշավախումբը հայտնաբերեց Երկրի հարավային մագնիսական բևեռը։
        1920 - ԱՄՆ-ում ուժի մեջ մտավ ոգելից խմիչքների արգելման «չոր» օրենքը։
        1924 - Երևանի նախկին պարետային վարչության հրապարակը կոչվեց Լենինի անունով, այժմ՝ Հանրապետության հրապարակ։
        1957 - Վախճանվեց իտալացի դիրիժոր Արտուրո Տոսկանինին։ 
        1969 - Չեխ ուսանող Յան Պալախը Պրահայի Վացլավի անվան հրապարակում ինքնահրկիզման ակտ կատարեց՝ ի նշան բողոքի 1968թ. խորհրդային զորքերի ռազմական ներխուժման դեմ։
        1969  - Խորհրդային «Սոյուզ 4» և «Սոյուզ 5» տիեզերանավերը առաջին անգամ կատարեցին օդաչուավոր միացում։
        1972 - Վախճանվեց ամերիկահայ դերասան, դաշնակահար Ռոսս Բագդասարյանը։
        1973 - «Լունա 21» միջմոլորակային կայանը լուսնի վրա փափուկ վայրէջքից հետո առաջին անգամ բաց թողեց «Լուսնագնաց 2»-ը՝ Երկրի բնական արբանյակի վրա ճամփորդելու։
        1990 - Ադրբեջանցիների հրկիզեցին Բաքվի հայկական եկեղեցին։
        1992 - Ստեփանակարտում տեղակայված 366-րդ մոտոմեխանիզացված գնդի սպայակազմը հրաժարվեց ԼՂՀ դեմ պատերազմում ենթարկվել Ադրբեջանին։
        2002 - ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդի միաձայն կողմ քվեարկեց Աֆղանստանում իշխող Ալ-Քաիդա ծայրահեղական կազմակերպության և Թալիբան  շարժման դեմ պատժամիջոցներ կիրառելու որոշմանը։
        2003 - ԱՄՆ արձակվեց «Կոլումբիա» տիեզարանավ-մաքոքը, որում գտնվում էր Իսրայելի առաջին տիեզարագնացը։ Փետրվարի 1-ին Երկիր վերադառնալիս շաթլը վթարի ենթարկվեց և անձնակազմի 7 անդամները զոհվեցին։



        Կատեգորիա: Հունվար | Ավելացրեց: armenlur (01.02.2013)
        Դիտումներ: 1106 | Տեգեր: իրադարձություններ, ՏՈՆԵՐ, ծնունդներ | - Վարկանիշ -: 0.0/0