Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Հունվար

18 հունվար

18 հունվար 2013 թվական, ուրբաթ

Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, ամիսը՝ ԱՐԱՑ, օրը՝ ՄԱՍԻՍ, հինգշաբթին՝ Արուսյակի օր



Տարվա 18-րդ օրը, 
3-րդ շաբաթ,  
Տարեվերջին մնում է 347 օր

4-րդ արևային օր
Արևածագ՝ 7։25, արևամուտ՝ 16։06, 
Օրվա տևողությունը՝ 8 ժամ 40 րոպե

8-րդ լուսնային օր` 10։05-00։00, 
Լուսնային փուլը՝ Լիալուսին, 
Լուսինը՝ Խոյում է



Տոներ
    • Հեղափոխության օրը (Թունիս)
    • Լիմայի հիմնադրման օրը (Պերու)



      Ծնունդներ

      1971 - Խուսեպ Գվարդիոլա-ի-Սալա (Josep Guardiola i Sala)
      իսպանացի ֆուտբոլիստ, մարզիչ 

      Ծնվել է Սանպեդորում, Կատալոնիա, Իսպանիա։
      Որպես խաղացող իսպանիայի վեցակի չեմպիոն է: Որպես մարզիչ, 2009 և 2011 թվականներին ճանաչվել է աշխարհի լավագույն ֆուտբոլային մարզիչ: Բարսելոնայի հետ նվաճել է Իսպանիայի չեմպիոնի 3 տիտղոս, և 2 անգամ հաղթել է Չեմպիոնների Լիգայում:


      1962 - Տամարա (Տամրիկո) Գվերդցիտելի` վրաց երգչուհի, ժող. արտիստ

      1961 - Բաղդասար Հարությունյան` Բղդո, ռաբիս երգիչ 

      1955 - Քևին Մայքլ Քոսթները (անգլ.` Kevin Michael Costner) 
      ամերիկացի դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր և երաժիշտ: 

      Հանդիսատեսին հայտնի է «Ջրաշխարհ», «Թիկնապահը», «Ճպուռը», «Գայլերի հետ պարողը», «Ուղերձ շշի մեջ ֆիլմերից» և «Ասեկոսեներ» ֆիլմերից:

      1906 - Աշոտ Սաթյան, երաժշտագետ

      Ծնվել է Մերվում (այժմ `Մարի)՝ Թուրքմենստան։
      1930-1939 թթ. - Սունդուկյանի անվ. թատրոնի երաժշտական մասի ղեկավար էր
      և դիրիժորը։ 1948-1952 թթ. եղել է ՀՀ կոմպոզիտորների միության նախագահ։ 
      Ստեղծել է վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործություններ («Արարատի դաշտավայրի 
      երգեր», 1950), երգեր, ռոմանսներ։ Կոմպոզիտոր Արամ Սաթյանի ավագ եղբայրն է։ 
      Հայկական ԽՍՀ Վաստակավոր արտիստ (1947): Վախճանվել է 1958 թ.։


      1813 - Ջոզեֆ Գլիդեն, ամերիկացի ֆերմեր, փշալարի ստեղծողը 

      1689 - Շառլ Լուի դը Մոնտեսքյու, ֆրանսիացի փիլիսոփա 



      Պատմության այս օրը

      1778 - Անգլիացի ծովագնաց Ջեյս Կուկը հայտնաբերեց Հավայան կղզիները և անվանեց այն Սանդվիչյան կղզիներ։
      1825 - Շքեղ հանդիսությամբ բացվեց Մեծ թատրոնը։
      1830 - Սուլթան Մահմուդի հրովարտակով և ֆրանսիական, անգլիական և ռուսական դեսպանների միջամտությամբ Թուրքիայի կաթոլիկ հայերը ստեղծեցին Պատրիարքարան և վարչական կազմակերպություն:
      1871 - Փարիզի մերձակա Վերսալյան պալատում ֆրանսիացիների տանուլ տված ֆրանս-պրուսական պատերազմի ավարտվից հետո հռչակվեց Գերմանական կայսրությունը։
      1886 - Թողարկվեց առաջին ավտոմոբիլը։
      1901 - Գրող Էրնեստ ֆոն Վոլցոգելը բացեց բեռլինյան առաջին կաբարեն։
      1903 - Հայտնագործվեց վակուումային խողովակը, որն ավելի արդյունավետ էր դարձնում ռադիոալիքների հաղորդումը։
      1911 - Եվգենի Էլին օդանավով կատարեց առաջին բարեհաջող վայրէջքը նավի վրա։
      1943 - Դադարեց Լենինգրադի բլոկադան։
      1966 - Ինդիրա Գանդին` Ջավահարլալ Ներուի աղջիկը դառնում է Հնդկաստանի վարչապետ։
      1983 - Հրամանագիր ստորագրվեց միջին հեռահարության «Պերշինգ» հրթիռները Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայում տեղակայելու մասին, որը հանգեցրեց «սառը պատերազմի» նոր թեժացմանը։
      1990 - Հայ-ադրբեջանական լայնածավալ զինաբախման սկիզբը Երասխավանի մատույցներում:
      2001 - Ֆրանսիայի Սենատը ճանաչեց 1915թ. Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրության կողմից:



      Կատեգորիա: Հունվար | Ավելացրեց: armenlur (01.02.2013)
      Դիտումներ: 918 | Տեգեր: իրադարձություններ, ՏՈՆԵՐ, ծնունդներ | - Վարկանիշ -: 0.0/0