Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Հունվար

19 հունվար

19 հունվար 2013 թվական, շաբաթ

Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, ամիսը՝ ԱՐԱՑ, օրը՝ ԱՆԱՀԻՏ, շաբաթը՝ Երևակի օր



Տարվա 19-րդ օրը, 
3-րդ շաբաթ,  
Տարեվերջին մնում է 346 օր

5-րդ արևային օր
Արևածագ՝ 7։24, արևամուտ՝ 16։07, 
Օրվա տևողությունը՝ 8 ժամ 43 րոպե

9-րդ լուսնային օր` 10։31-00։25, 
Լուսնային փուլը՝ Առաջին քառորդ՝ 1։46, 
Լուսինը՝ Ցուլում է՝ 3։35



Հայ Առաքելական եկեղեցու տոներ
  • Սուրբ Թեոդոս թագավորի և Եփեսոսի մանկանց հիշատակության օր
Սուրբ Թեոդոս թագավորը և մեծահամբավ զորավարը, որին տրվել է նաև Մեծն Թեոդոս անունը, քրիստոնյա աշխարհին հայտնի է որպես ուղղափառության մեծագույն ջատագով ու պաշտպան: 379 թվականին նշանակվելով Արևելքի կայսր, բարեպաշտ Թեոդոսն առաջին հերթին վերադարձնում է նախորդ կայսեր հրամանով աքսորված ուղղափառ բոլոր եպիսկոպոսներին, որոնց թվում նաև, ըստ «Վարք Սրբոցի», հայոց Ներսես Հայրապետին: Ուղղափառ հավատի զորացման համար կարևորվում է 381 թվականին նրա հրամանով գումարված Կ. Պոլսի Տիեզերական ժողովը: Ուսանելի է բարեպաշտ քրիստոնյայի խոնարհ վարքը: Երբ Միլանի եպիսկոպոսն ի պատիժ Թեսաղոնիկեում կազմակերպած ժողովրդի կոտորածի, կայսրին արգելում է մուտք գործել եկեղեցի, վերջինս խոնարհաբար հնազանդվում է և միայն 8-ամսյա ապաշխարությունից հետո ոտք դնում Աստծո տաճար: 

Հայ Եկեղեցում նույն օրը նշվում է նաև Եփեսոսի 7 մանկանց հիշատակությունը: Եփեսոսցի ազնվական 7 երիտասարդներ գաղտնի մկրտվում են, ընդունելով քրիստոնեական հավատը: Վերջինիս համար հալածվում են Դեկոս կայսրի կողմից և թաքնվում մոտակա լեռան (Ողքոս) այրում: Այստեղ աստվածառաք քնով ննջում են նրանք 140 տարի եւ արթնանում միայն 389 թվականին: Թեոդոս բարեպաշտ կայսրի օրոք: Երբ բացահայտվում է աստվածային հրաշքը, թագավորն ու համաքաղաքացիներն ամենամեծ պատիվներով դիմավորում են հալածված քրիստոնյաներին: Վերադառնալով իրենց քարայրը, 7 երիտասարդները կրկին ննջում են, այս անգամ` հավերժական քնով: Նրանց թաղում են նույն քարայրում, որի վրա հետագայում կառուցվում է փառահեղ մի եկեղեցի:

Տոներ
    • Ամուսնու օրը (Իսլանդիա)
    • Փրկարարի օրը (Բելոռուս)



      Ծնունդներ

      1987 - Էդգար Մանուչարյան, հայ ֆուտբոլիստ
      1943 - Ջենիս Ջոփլին, բլյուզի սպիտակամորթ թագուհին
      1922 - Եժի Կավալերովիչծագումով հայ լեհական կինոռեժիսոր
      1910 - Հրաչյա Քոչարհայ արձակագիր, հրապարակախոս
      1839 - Փոլ Սեզան, ֆրանսիացի նկարիչ, պոստիմպրեսիոնիստ
      1809 - Էդգար Ալան Պո, դեդեկտիվի հայրը
      1736 - Ջեյմս Ուոտտ, շոգեքարշի ստեղծողը

      1868 - Տիգրան Քելեկյան, ազգային-հասարակական գործիչ, դիվանագետ, հավաքորդ



      Պատմության այս օրը

      1649 - Քվեբեկում տեղի ունեցավ Կանադայի առաջին մահապատիժը։ Մահապատժի ենթարկվել գողության մեջ մեղադրվող 16-ամյա մի աղջիկ։
      1825 - Էզրա Դագետը պատենտավորեց պահածոյատուփը։
      1853 - Հռոմում տեղի ունեցավ Ջուզեպե Վերդիի «Տրուբադուր» օպերայի պրեմիերան։
      1861 - Ջորջիան դարձավ ԱՄՆ-ի 5-րդ նահանգը։
      1903 - Հայտարարվել է արաջին հեծանվավազքի մրցույցը՝ «Տուր դե Ֆրանս»։
      1904 - Միսիսիպիի նախանգապետ Ջեյմս Վարդաման հայտարարեց, թե՝ կրթված նեգրը հանցագործից վտանգավոր է։
      1915 - Ջորջ Կլոդը գովազդը նեոնային լույսերով ձևավորելու պատենտ է ստանում։
      1915 - Գերմանական դիրիժաբլերն կատարեցին առաջին մարտական հարձակումը Անգլիայի վրա։ 
      1920 - Փարիզի հաշտության կոնֆերանսը դե ֆակտո ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը:
      1938 - Ամերիկյան «Ջեներալ մոթորս» ընկերությունն առաջին անգամ աշխարհում սկսեց դիզելային շարժիչների արտադրությունը։
      1939 - ԱՄՆ-ում Էռնեսի Հաուզենը՝ Վիսկոնսինից, սահմանեց հավը փետրահան անելու մինչ օրս չգերազանցված ռեկորդ՝ 4 րոպե 4 վայրկյան։
      1945 - Խորհրդային զորքերը գրավեցին Լոձնու Կրակովը։
      1946 - Իրանը դիմեց ՄԱԿ-ին՝ խնդրելով պաշտպանել ԽՍՀՄ-իր իր ներքին գործերին միջամտելուց։
      1955 - ԱՄՆ-ում առաջին անգամ թույլատրվեց հեռուստատեսությամբ ցուցադրել նախօրոք նկարահանած մամուլի ասուլիս՝ 28 րոպե տևողությամբ ասուլիսը, որը տևել էր 33 րոպե: Այլ կերպ ասած, մոնտաժված մամուլի ասուլիսի գաղափարը ծնվել է այստեղից:
      1962 - ԽՍՀՄ-ը մեղադրեց Իսրայելին սինագոգը լրտեսության մեջ օգտագործելու համար։
      1963 - «Բիթլզ» խմբի առաջին հեռուստաելույթը։
      1966 - Ինդիրա Գանդին դարձավ Հնդկաստանի վարչապետ։
      1967 -  Գերմանացի Կարի Տաուխը գրեց պատմության մեջ ամենակարճ կտակը՝ «ամեն ինչ կնոջս»։
      1986 - Իսպանիան ճանաչեց Իսրայելը։
      1990 - Երասխավանի պաշտպանական մարտերում զոհվեց ազգային հերոս ՄՈՎՍԵՍ ԳՈՐԳԻՍՅԱՆԸ: Նա ընդամենը 28 տարեկան էր:
      1990 - Խորհրդային զորքերը մտնում են Բաքու։ Սպանվում են ավելի քան 100 բողոքավորներ և պատահական անցորդներ։ 
      1995 - Ռուսական զորքերը գրավեցին Գրոզնիի Նախագահական պալատը։
      2001 - Բելգիայում թույլատրվեց մարիխուանայի գործածումը։
      2001 - Յուլիա Տիմոշենկոն ազատվեց փոխվարչապետի պաշտոնից՝ նրա նկատմամբ քրեական գործ հարուցելու կապակցությամբ։
      2006 - Կանավերալ տիեզարակայանից «Ատլաս V» հրթիռով արձակվեց ամերիկյան «АМС New Horizons»-ը, որը նախատեսված է Պլուտոնն ուսումնասիրելու համար։
      2007 - Սպանվեց «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր, թուրքահայ լրագրող Հրանտ Դինքը։
      2011 - Ռուսաստանում առաջին անգամ  հեղինակային իրավունքի խախտման համար քրեական գործ հարուցվեց ինտերնետ օգտագործողի դեմ։



      Կատեգորիա: Հունվար | Ավելացրեց: armenlur (01.02.2013)
      Դիտումներ: 856 | Տեգեր: իրադարձություններ, ՏՈՆԵՐ, ծնունդներ | - Վարկանիշ -: 0.0/0