Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Մարտ

մարտի 1-ին


1 մարտ 2013 թվական, ուրբաթ

Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, ամիսը՝ ՄԵՀԵԿԱՆ, օրը՝ ԱՐԵԳ, ուրբաթը՝ Արուսյակի օր։ 

Տարվա 60-րդ օրը, 
9-րդ շաբաթ,  
Տարեվերջին մնում է 305 օր

16-ին արևային օր
Արևածագ՝ 6։18, արևամուտ՝ 17։17, 
Օրվա տևողությունը՝ 10 ժամ 59 րոպե
20-րդ լուսնային օր` 21։57-07։25, 
III քառորդ՝ 25 փետրվար - 3 մարտ, 
Լուսինը՝ Կարիճում է՝ 19։32

                                                                                                                             
    
                      
2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԸ 
      
                                                                                                                             



Հայ Ազգային կոնգրեսը հայտնում է, որ այսօր՝ մարտի 1-ին, ժամը 16.30-ին, 
Սբ. Սարգիս եկեղեցում կկատարվի հոգեհանգստյան արարողություն, 
ի հիշատակ մարտի 1–ի զոհերի:


Տոներ, հիշարժան օրեր
  • Գարնան գալստյան օրը
  • Թմրամոլության և թմրաբիզնեսի դեմ պայքարի միջազգային օրը
  • Քաղաքացիական պաշտպանության միջազգային օրը
  • Երազի համաշխարհային օրը
  • Հոսթինգ-պրովայդերի օրը
  • Գունավոր կանանց ազգային օրը (ԱՄՆ)
  • Գարեջրի օրը Իսլանդիայում
  • Կատուների օրը Ռուսաստանում


        Ծնունդներ 

        1994 - Ջասթին Բիբեր, կանադացի երգիչ
        1963 - Թոմաս Անդրես, գերմանացի երգիչ, «Modern Talking» դուետի անդամը
        1901 - Սարմեն (Արմենակ Սարգսյան), բանաստեղծ
        1889 - Արշավիր Խոնդկարյան, հայ թարգմանիչ 
        1867 - Նար-Դոս (Միքայել Հովհաննիսյան), հայ գրող
        1810 - Ֆրեդերիկ Շոպեն, երգահան

        Պատմության այս օրը

        1565 - Ռիո դե Ժանեյրոյի հիմադրումը։
        1815 - Նապոլեոնը վերադառնում է Ֆրանսիա՝ Էլբայում տաս ամիս տևած աքսորից։
        1857 - Վարագա վանքում բացվեց Ժառանգավորաց վարժարանը: 
        1896 - Ֆրանսիացի ֆիզիկոս Անտուան Բեկերելը հայտնաբերում է ռադիոակտիվությունը։
        1920 - Առաջին անգամ Հայաստան բերվեցին հերկող տրակտորներ:
        1966 - Սովետական «Վեներա-3» միջմոլորակային կայանն առաջին անգամ հասնում է Վեներայի մակերևույթին։
        1992 - Բոսնիա և Հերցոգովինան իրենց անկախ են հայտարարում Հարավսլավիայից։
        1995 - Հայաստանի Հանրապետությունում սկսվեց պետական ունեցվածքի սեփականաշնորհումը։
        2005 - ԱՄՆ-ի Գերագույն Դատարանը անչափահասների նկատմամբ մահապատժի կիրառումը սահմանադրությանը հակասող է հայտարարում։
        2008 - Հայաստանի իշխանությունները վաղ առավոտյան բռնի ուժով ցրում են ընդդիմության հանրահավաքը։ Երեկոյան հրաման է արձակվում կրակել խաղաղ ցուցարարների վրա, գրանցվում է առնվազն 10 զոհ, հարյուրավոր վիրավորներ, հազարավոր ձերբակալվածներ։ (տես նաև այստեղ) 

        Մահեր

        1995 - Վլադիսլավ Լիստև, ռուս հեռուստահաղորդավար (ծն. 1956)
        1934 - Թորոս Թորամանյան, հայ նշանավոր ճարտարապետ (ծն. 1864)


        Կատեգորիա: Մարտ | Ավելացրեց: armenlur (01.03.2013)
        Դիտումներ: 1082 | Տեգեր: ծնունդներ, ՏՈՆԵՐ, իրադարձություններ | - Վարկանիշ -: 0.0/0