Մարտի 25-ին - Մարտ - Օրացույց - Տեղեկատվություն - Օրը կգա, բարին՝ հետը
Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Մարտ

Մարտի 25-ին

25 մարտ 2013 թվական, երկուշաբթի

Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, ամիսը՝ ԱՐԵԳ, օրը՝ Ցրոն, երկուշաբթին՝ Լուսնի օր։

Տարվա 84-րդ օրը, 
13-րդ շաբաթ,  
Տարեվերջին մնում է 281 օր

5-րդ արևային օր
Արևածագ՝ 5։27, արևամուտ՝ 17։55, 
Օրվա տևողությունը՝ 12 ժամ 28 րոպե
15-րդ լուսնային օր` 15։57-04։09, 
Լուսինը Կույսում է,
II քառորդ՝ 20-26 մարտ


Հայ Առաքելական եկեղեցու տոներ
  • Ավագ երկուշաբթի
Առավոտյան ժամերգության ընթացքում ավետարանական ընթերցումները հիշատակում են «Անիծված թզենու» պատմությունը, երբ Հիսուս, Բեթանիայից Երուսաղեմ վերադարձին, անեծքով չորացնում է անպտուղ թզենուն՝ վկայելով՝ «Եվ ամեն ինչ, որ ուզեք աղոթքի մեջ հավատով, կստանաք» (Մատթ. 21:22): Ըստ 7-րդ դարի մեկնիչ Ստեփանոս Սյունեցու՝ թզենին «թլպատված» ժողովուրդն է, որի մոտ եկավ քաղցած Քրիստոս և պտուղ չգտավ, այլ միայն ցնորական կենդանություն, ուստի Նրա գալով չորացան:  

Տոներ, հիշարժան օրեր
  • Արևմտյան քրիստոնյաների մոտ Ավետման տոնը
  • Ստրկության և ստրկավաճառության զոհերի հիշատակի միջազգային օրը
  • Հունաստանի անկախության օրը (1822)
  • Փոստային բացիկի օրը
  • Կամքի օրը (Բելոռուս)


        Ծնունդներ 

        1965 - Ստեֆկա Կոստադինովա, բուլղար թեթևատլետ, թռիչք-բարձրության աշխարհի գործող ռեկորդակիրը
        1965 - Սառա Ջեսիկա Փարկեր, ամեր. դերասանուհի, պրոդյուսեր
        1947 - սըր Էլթոն Ջոն, բրիտանացի ռոք երգիչ, երգահան, դաշնակահար
        1942 - Ֆրանկլին Արետա, ամեր. երգչուհի ռիթմ-էնդ-բլյուզ, սոուլ, գոպել ոճերում
        1935 - Ալեքսանդր Գևորգյան,  քիմիկոս
        1921 - Սիմոնա Սինյորե, ֆրանս. կինոյի և թատրոնի դերասանուհի
        1912 - Մարտին Քարամյան, արձակագիր
        1881 Բելա Բարտոկ, հունգար. երգահան, դաշնակահար, էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ
        1877 - Սարգիս (Սերգո) Խանոյան, քաղաքական, պետական գործիչ
        1867 - Արտուրո Տոսկանինի, իտալ. դիրիժոր
        1767 - Յոահիմ Մյուրատ, Նապոլեոնի զորավարներից, մարշալ 

        Պատմության այս օրը

        2007 - Կասկածելի հանգամանքներում մահացավ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը։
        2002 - Հայտնաբերվեց էպիլեպսիայի գենը։
        1998 - Ամերիկացի հայազգի բժիշկ Ջեկ Գևորգյանը ԱՄՆ-ում պաշտոնապես առաջին անգամ իրականացրեց բժշկի օգնությամբ անբուժելի հիվանդի ինքնասպանություն`մահացու քանակի դեղամիջոցներ ներարկելով: Ամերիկյան դատարանի որոշմամբ Գևորգյանի այդ յուրօրինակ«մարդասիրությունը» դատապարտվեց երկարաժամկետ ազատազրկմամբ:
        1993 - Հայկական ստորաբաժանումների հարձակմամբ սկսվեց պատմական Քարվաճառի (Քելբաջար)ազատագրման գործողությունը:
        1992 - ՀՀ-ում դեսպանատներ բացեցին ԱՄՆ-ը, Իրանը, ՌԴ, Ֆրանսիան, ՄեծԲրիտանիան:
        1992 - ՀՀ-ը դեսպանատներ բացեց ԱՄՆում, Իրանում, ՌԴ-ում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, ներկայացչություն ՄԱԿ-ում։
        1957 - Եվրոպական վեց երկրներ`Ֆրանսիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Արևմտյան Գերմանիան, Իտալիան և Նիդեռլանդները, ստորագրեցին Հռոմի համաձայնագիրը եվրոպական տնտեսական («Ընդհանուր շուկա») և ատոմային էներգիայի (Եվրատոմ)համագործակցությունների մասին:
        1929 - ՀԽՍՀ լուսավորության ժողովրդական կոմիսարիատը հաստատեց քրդական այբուբենը:
        1821 - Հույների ազգային-ազատագրական ապստամբությունն ընդդեմ թուրքական լծի:
        1820 - Ճիզվիտների արտաքսումը Ռուսաստանից։

        Մահեր

        1973 - Տիգրան Հախումյան, հայ բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ (ծն. 1894):
        1918 - Կլոդ Արշիլ Դեբյուսի, ֆրանս. նշանավոր երգահան, երաժշտական քննադատ (ծն. 1862): 
        1801Նովալիս (Գեորգ Ֆրիդրիխ ֆրայհեր ֆոն Հարդենբերգ), գերմանացի բանաստեղծ, արձակագիր, փիլիսոփա, գիտնական (ծն.1772)

        Կատեգորիա: Մարտ | Ավելացրեց: armenlur (25.03.2013)
        Դիտումներ: 550 | Տեգեր: ծնունդներ, ՏՈՆԵՐ, իրադարձություններ | - Վարկանիշ -: 5.0/1