Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Մարտ

Մարտի 28-ին

28 մարտ 2013 թվական, հինգքշաբթի

Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, ամիսը՝ ԱՐԵԳ, օրը՝ Սիս, չորեքշաբթին՝ Լուսնթագի օր։ 

Տարվա 87-րդ օրը, 
13-րդ շաբաթ,  
Տարեվերջին մնում է 278 օր

8-րդ Արևային օր, 
արևածագ՝ 5։20, արևամուտ՝ 18։00, 
օրվա տևողությունը՝ 12 ժամ 39 րոպե։ 
18-րդ լուսնային օր` 19։40-05։27, 
Լուսինը՝ Կշեռքում է, 
III քառորդ 27 մարտ - 2 ապրիլ


Հայ Առաքելական եկեղեցու տոներ
  • Ավագ հինգշաբթի
Ավագ հինգշաբթին  նվիրված է վերջին ընթրիքին, իբրև Հաղորդության խորհրդի հաստատում: Առավոտյան եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ: Երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է Ոտնլվայի արարողություն: Քրիստոս վերջին ընթրիքից հետո, ցուցաբերելով ճշմարիտ հեզության ու խոնարհության օրինակ, լվանում է իր աշակերտների ոտքերը: Այդպես էլ Հայ եկեղեցում Տիրոջ այս օրինակով քահանան եկեղեցու խորանին ծնկաչոք լվանում է 12 մանուկների կամ եկեղեցու սպասավորների ոտքերը և օծում օրհնված յուղով: Ավագ հինգշաբթի երեկոյան կատարվում է Խավարման կարգ, որը վերաբերում է Ավագ Ուրբաթին՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը: Արարողության ընթացքում ավետարանական ընթերցումները հիշեցնում են Հիսուսի աղոթքը Գեթսեմանի պարտեզում, Հիսուսի մատնությունը, Նրա անարգվելը, Պետրոսի ուրանալը

Տոներ, հիշարժան օրեր
  • Ուսուցչի օրը (Չեխիա)
  • Սերբիայի Ազգային օրը
  • Կանանց օրը (Կուբա)
Ծնունդներ 

1986 - Լեյդի Գագա, ամերիկացի երգչուհի
1950 - Աշոտ Նավասարդյան, ազգային, պետ. գործիչ
1928 - Արա Հարությունյան, ժող. նկարիչ, քանդակագործ
1925 - Ինոկենտի Սմոկտունովսկի, դերասան
1907 - Իվան Գևորգյան, վիրաբույժ
1893 - Շարա Տալյան, տենոր
1865 - Ալեքսանդր Ծատուրյան, բանաստեղծ և թարգմանիչ 
1483 - Ռաֆայել, իտալ. նկարիչ, ճարտարապետ

Պատմության այս օրը

1991 - Բորիս Ելցինի ավելի քան 100 հազար կողմնակիցներ ցույց կատարեցին Մոսկվայում՝ խախտելով կառավարական արգելքը։ Մ.Գորբաչովի հրամանով Մոսկվայում զորք մտցվեց։
1988 - ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը մերժեց Հայաստանի հետ միավորելու ԼՂԻՄ-ի մարզային խորհրդի որոշումը:
1984 - Հայկական գաղտնի բանակը Թեհրանում թուրք դիվանագետների դեմ ահաբեկչական մի շարք գործողություններ է իրականացնում։
1979 - Միջուկային էներգետիկայի պատմության ամենախոշոր վթարը Տրի-Մայլ-Այլենդում ԱԷԿ-ում (ԱՄՆ)։
1971 - Սկսվեց «Ժիգուլու» արտադրությունը։
1930 - Թուրքական Կոստանդնապոլիս և Անգորա քաղաքները վերանվանվում են համապատասխանաբար Ստամբուլ և Անկարա:
1920 - Դրամատիկական ինստիտուտը Երևանում ցուցադրեց իր առաջին ներկայացումը:
1917 - Թուրքական իշխանությունները Թել-Ավիվից վտարեցին հրեաներին։
1910 - Մարսելում երկինք է բարձրանում առաջին հիդրոինքնաթիռը:
1891 - Ծանրամարտի աշխարհի 1-ին առաջնությունը։
1854 - Մեծ Բրիտանիան և Ֆրանիան պատերազմ հայտարարեցին Ռուսաստանին՝ Ղրիմի պատերազմը։
1827 - Կովկասի կառավարչապետ և Կովկասյան հատուկ կորպուսի ընդհանուր հրամանատար է նշանակվում գեներալ Իվան Ֆեոդորովիչ Պասկևիչը:
1797 - ԱՄՆ-ում պատենտավորվեց լվացքի մեքենան։
1521 - Ֆերնան Մագելանն եվրոպացիներից առաջինը շփման մեջ մտավ Ֆիլիպինների բնիկների հետ։
    37 - Կալիգուլան հռչակվեց Հռոմի կայսր:

Մահեր

1985 - Մարկ Շագալ,  ֆրանսիական նկարիչ, ազգությամբ հրեա (ծն,1887)

Կատեգորիա: Մարտ | Ավելացրեց: armenlur (28.03.2013)
Դիտումներ: 1150 | Տեգեր: ծնունդներ, ՏՈՆԵՐ, իրադարձություններ | - Վարկանիշ -: 0.0/0