Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Մարտ

մարտի 3-ին


3 մարտ 2013 թվական, կիրակի

Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, ամիսը՝ ՄԵՀԵԿԱՆ, օրը՝ ԱՐԱՄ, Կիրակին՝ Արեգակի օր։ 

Տարվա 62-րդ օրը, 
9-րդ շաբաթ,  
Տարեվերջին մնում է 303 օր

18-ին արևային օր
Արևածագ՝ 6։14, արևամուտ՝ 17։20, 
Օրվա տևողությունը՝ 11 ժամ 6 րոպե
22-րդ լուսնային օր` 00։00-08։34, 
Լուսնային փուլը՝ 
III քառորդ՝ 25 փետրվար - 3 մարտ, 
Լուսինը՝ Աղեղնավորում է՝ 23։09


Հայ Առաքելական եկեղեցու տոներ
  • Տնտեսի կիրակի
Մեծ Պահքի չորրորդ կիրակին կոչվում է Տնտեսի, ըստ այդ օրվա խորհուրդը բացատրող անիրավ տնտեսի մասին առակի: Այն հիշատակում է միայն Ղուկաս ավետարանիչը, որի բովանդակությունը հետևյալն է: Մի մեծահարուստ իմանում է, որ տնտեսը վատնում է իր ունեցվածքը, կանչում է նրան եւ հաշիվ պահանջում, որոշում հեռացնել աշխատանքից: Տնտեսը հասկանում է, որ կարող է անգործ մնալ, խորամանկության է դիմում: Նա կանչում է տիրոջ պարտապաններին, նրանց շնորհում իրենց ունեցած պարտքի մի մասը: Եվ այս ամենից հետո տերը գովում է տնտեսին` հնարամտությամբ վարվելու համար: Առաջին հայացքից թվում է, թե հակասություն կա այս գովեստի մեջ: Բայց անիրավ տնտեսը պարտապաններին շնորհում է այն, ինչն ավելիով գրել էր իր օգտին` պարտքի շնորհումով` ոչ մի վնաս չպատճառելով իր տիրոջը: Տերը գովում է տնտեսին` իր հասանելիք շահույթից հրաժարվելու համար: Այսինքն` հույժ գովելի է հրաժարումը, որն էլ հենց պահքի իմաստն է:

Պահքը մարդուն որեւէ գայթակղությունից հրաժարվելու ունակություն է սովորեցնում, հրաժարում, որից սկսվում է ինքնազսպումը կամ անձի ուրացումը: Քրիստոս ասում է. «Եվ ով իր խաչը չի վերցնում ու Իմ ետևից չի գալիս, Ինձ արժանի չէ» (Մատթ. 10:38): Այս առակը հորդորում է յուրաքանչյուրին հրաժարվելով և ինքնազսպմամբ  հասնել փրկության: Առակի այլաբանական իմաստն այս է: Հարուստ մարդը խորհրդանշում է Աստծուն, անիրավ տնտեսը` մեղավորին, որը երկար ժամանակ անհոգ կերպով վատնում էր Աստծո տված շնորհները, մինչեւ որ Աստված նրան պատասխանատվության է կանչում: Անիրավ տնտեսը խորհրդանշում է այն բոլոր մարդկանց, ովքեր զղջում են, ներում իրենց պարտապանների պարտքերը եւ սիրելի դառնում հրեշտակներին ու արդարներին:


Տոներ, հիշարժան օրեր
  • Գրողի միջազգային օրը
  • Ականջի և լսողության առողջության պահպանման միջազգային օրը
  • Մանկական հեռուստատեսության և ռադիոհեռարձակման միջազգային օրը
  • Մայրության օրը Վրաստանում
  • Տատիկների ազգային օրը Ֆրանսիայում
  • Հինա մացուրի՝ աղջիկների օրը կամ տիկնիկների տոնը Ճապոնիայում
  • Բուլղարիայի անկախության օրը Օսմանյան կայսրությունից
  • Զոհերի օրը Մալավիում


        Ծնունդներ 

        1953 - Արամ Ասատրյան, ռաբիսի երգիչ
        1949 - Արթուր Մեսչյան, հայ ճարտարապետ, երաժիշտ, «Առաքյալներ» խմբի հիմնադիրներից
        1923 - Թամարա Լիսիցիան, ռեժիսոր, սցենարիստ
        1907 - Վլադիմիր Վեքսլեր, սինքրոֆազատրոնի ստեղծողը
        1898 - Էմիլ Արթին, հայազգի մաթեմատիկոս 
        1847 - Ալեքսանդր Բելլ, ամերիկացի գյուտարար
        1842 - ԱլեքսանդրՄանթաշյան, հայ նշանավոր գործարար և բարեգործ

        Պատմության այս օրը

        1639 - Բոստոնում հիմնադրված քոլեջն ի պատիվ հովանավոր Ջոն Հարվարդի ստացավ Հարվարդ անվանումը։
        1837 - ԱՄՆ-ը ճանաչեց Տեխասի հանրապետությունը։
        1845 - Ֆլորիդան դարձավ ԱՄՆ 27-րդ նահանգը։
        1861 - Ալեքսանդր II կայսրը Ռուսաստանում վերացրեց ճորտատիրական կարգը:
        1873 - ԱՄՆ կոնգրեսն ընդունում է փոստով անպարկեշտ գրականություն ուղարկելն արգելող օրենքը։
        1875 - Մոնրեալի Վիկտորիա սահադաշտում կայացավ պատմության մեջ առաջին հոկեյի խաղը:
        1905 - Սկսվեցին հայ-թաթարական կռիվները:
        1918 - Ստորագրվեց Բրեստի պայմանագիրը։
        1919 - Վանկուվերից (Կանադա) Սիեթլ (ԱՄՆ) ուղարկվեց աշխարհում առաջին ավիափոստը։
        1921 - Կանադացի ֆիզիոլոգ Ֆրեդերիկ Գրանտ Բանտինգն իր կոլեգաների հետ հայտնաբերեց ինսուլինի հորմոնը, որի համար 1923թ, Նոբելյան մրցանակի արժանացավ։
        1923 - Լույս տեսավ «Թայմը»`նորությունների  աշխարհում առաջին շաբաթաթերթը:
        1930 - Բացվեց Համազգային ճեմարանը:
        1933 - Պոտսդամում Հիտլերը հայտարարեց Երրոդ ռեյխի կազմավորման մասին։
        1934 - Գանգստեր Ջոն Դիլինգսթերը կողոպտեց ոսկու խանութը փայտե ատրճանակի սպառնալիքով։
        1943 - Երկրորդ համաշխարհային պատերազմի օրերին լույս տեսավ Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք»վեպի առաջին հատորը:
        1944 - Փարիզում առաջին անգամ ելույթ ունեցավ Իվ Մոնտանը։
        1955 - Էլվիս Փրեսլին առաջին անգամ հայտնվեց հեռուստատեսությամբ
        1938 - Սաուդյան Արաբիայում փորվեց առաջին նավթահորը:
        1991 - Լատվիայի բնակչության 74 %-ը կաղմ արտահայտվեց ԽՍՀՄ-ից անկախանալու օգտին, Էստոնիայում՝ բնակչության 83 %-ը։
        1994 - «Նիրվանա» խմբի առաջնորդ Կուրտ Կոբեյնը «Վալիում» պրեպարատը շամպայնով ընդունելուց կոմայի մեջ ընկավ 
        1998 - «Մայկրոսոֆթ» ընկերության ղեկավար Բիլ Գեյթսը հարցաքննվեց ԱՄՆ կոնգրեսում՝ համակարգչային շուկան մոնոպոլիզացնելու մեղադրանքով։ 
        1999 - Մոնիկա Լևինսկին հրապարակային նորողություն խնդրեց ամերիկացիներից՝ ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի իմպիչմենտի գործում իր ունեցած դերի համար։


        Մահեր

        1991 - Ուիլյամ Պեննի, անգլ, ֆիզիկոս, ատոմային ռումբի ստեղծման բրիտանական ծրագրի ղեկավարը (ծն, 1909)


        Կատեգորիա: Մարտ | Ավելացրեց: armenlur (03.03.2013)
        Դիտումներ: 868 | Տեգեր: ծնունդներ, ՏՈՆԵՐ, իրադարձություններ | - Վարկանիշ -: 0.0/0