Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Մայիս

Մայիսի 11-ին
11 մայիս 2013 թվական, շաբաթ

Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, 10-րդ ամիս՝ ՄԱՐԵՐԻ (8 մայիս- 6 հունիս), 
օրը՝ Երեզկան, շաբաթը՝ Երևակի օր։ 

Տարվա 131-րդ օրը, 
19-րդ շաբաթ,  
Տարեվերջին մնում է 234 օր

22-րդ Արևային օր, 
արևածագ՝ 3։54, արևամուտ՝ 19։08, 
օրվա տևողությունը՝ 15 ժամ 13 րոպե։ 

3-րդ լուսնային օր` 04։45-20։34, 
Լուսինը՝ Երկվորյակներում է՝ 23։20, 
IV քառորդ՝ 11-17 մայիս։

Տոներ, հիշատակման օրեր
  • Չվող թռչուններ միջազգային օրը
  • Արդար առևտրի միջազգային օրը
  • Ինչ ուզել-ուտելու ազգային օրը (ԱՄՆ)
  • Հեծանվորդների օրը (Նիդերլանդներ)
  • Լագ Բա-Օմեր (Հրեական կրոնական տոն)
  • Սահմանադրության օրը (Լաոս)
Ծնունդներ 

1989 - Ջովանի դոս Սանտոս Ռամիրես, մեքսիկացի ֆուտբոլիստ
1984Անդրես Ինիեստա, իսպ. ֆուտբոլիստ
1978 - Լետիցիա Կաստա, ֆրանս. մոդել, դերասանուհի
1963 - Նատաշա Ռիչարդսըն, անգլ. դերասանուհի
1953 - Աուրելիո Անդրեացցոլի, իտալացի ֆուտբոլային մարզիչ
1952 - Շոխրե Աղդաշլուն, ամեր. դերասանուհի իրանական արմատներով
1914 - Հարուն Թազիեֆ,  ֆրանսիացի հրաբուխաբան
1904 -  8:45 Սալվադոր Դալի, իսպ. սյուրռեալիստ նկարիչ
1903 - Թաթիկ Սարյան, դերասան, ռեժիսոր
1894 - Մարթա Գրեմ, ամեր. պարուհի, ամերիկյան մոդեռն պարի ստեղծողը
1864 - Էթիեն Վոյնիչ, անգլ. գրող
1848 - Վիլհելմ Վինդելբանդ, գերմ. փիլիսոփա, Բադենյան դպրոցի հիմնադիրը

Պատմության այս օրը

2002 - Սկսեց ԱԼՄ հեռուստաընկերության հեռարձակումը։
2000 - Ծնվեց Հնդկաստանի միլիարդերորդ բնակիչը։
1960 - Իսրայելի հատուկ ծառայությունները Բուենոս Այրեսում բռնեցին նացիստական հանցագործ Ադոլֆ Էյխմանին։
1928 - Նյու Յորքում սկսվեց աշխարհում առաջին կանոնավոր հե­ռուստահաղորդումների հեռարձակումը։
1927 - ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում հիմնադրվեց  Կինոարվեստի և գիտության ակադեմիան՝ որպես հասարակական կազմակերպություն, որը զբաղվում է կինոարվեստի զարգացմամբ և տարածմամբ:
1918 - Սկս­վեց Բա­թու­մի խորհր­դա­ժո­ղո­վը Թուր­քի­ա­յի և Անդր­կով­կա­սի ան­կախ դաշ­նակ­ցա­յին կա­ռա­վա­րու­թյան մի­ջև: Հա­յե­րից մաս­նակ­ցե­ցին Ալ.Խա­տիս­յա­նը, Հ.Քա­ջազ­նու­նին և Ս.Վրաց­յա­նը:
1917 - Թիֆ­լի­սում բաց­վեց հայ ու­սու­ցիչ­նե­րի կով­կաս­յան հա­մա­գու­մա­րը:
1905 - Բաքվում օրը ցե­րե­կով ռում­բի պայթյունից սպանվեց նա­հան­գա­պետ իշ­խան Նա­կաշ­ի­ձեն՝ Բա­քվ­ի հա­յոց ջար­դե­րի գլ­խա­վոր պա­տաս­խա­նա­տուն։
1895 - Աբ­դուլ Հա­միդ Երկ­րոր­դը հայ­տա­րա­րեց բա­րե­նո­րո­գում­նե­րի ծրա­գիր, որը ստո­րագ­րել էր հոկ­տեմ­բե­րի 18-ին երկ­րում ծա­վալ­վող ընդ­հա­նուր զայ­րույ­թը կա­սեց­նե­լու հա­­- մար: Բայց այդ ծրա­գի­րը եր­բեք չի­րա­գործ­վեց:
1895 - Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի դեսպան­ները սուլթանին են ներկայացնում հա­յե­րի վիճակը Օս­ման­յան կայսրությունում բարելավելու ծրագիր։
1893 - Ֆրան­սիա­ցի հե­ծան­վորդ Ան­րի Դեգ­րան­ժը սահ­մա­նել է առա­ջին հա­մաշ­խար­հա­յին ռե­կոր­դը ժա­մա­յին մր­ցաշ­ա­րում: Նա 60 րո­պե­ում հաղ­թա­հա­րել է 35325 կմ: Հե­տա­գա­յում Դեգ­րան­ժը հիմ­նադ­րեց Tour de Fran­ce հե­ծան­վա­վազ­քի մր­ցույ­թը, որն ի սկզ­բա­նե գո­վազ­դա­յին նպա­տակ ու­ներ: Այդ մր­ցաշ­ա­րի ըն­թաց­քում գո­վազդ­վում էր L՛Auto թեր­թը, որի խմ­բա­գիրն էր հենց Դեգ­րան­ժը:Tour de France-ի շնոր­հիվ L՛Auto թեր­թի ըն­թեր­ցող­նե­րի թի­վը 25 հա­զա­րից հա­սավ 65 հա­զա­րի:
  330 - Կոս­տան­դի­ա­նոս Ա Մեծ կայսրն իր մայ­րա­քա­ղա­քը Հռո­մից տե­ղա­փո­խեց Բյու­զան­դի­ոն, որը նրա պատ­վին վե­րան­վան­վեց Կոս­տանդ­նու­պո­լիս:

Մահեր

2009 - Հենրիկ Իգիթյան, հայ նկարիչ (1932)
1986 - Հովհաննես Շարամբեյան, հայ նկարիչ (1926)
1981 - Բոբ Մառլի, ճամայկացի երգիչ, երաժիշտ, կիթառահար և կոմպոզիտոր (1945)

Կատեգորիա: Մայիս | Ավելացրեց: armenlur (11.05.2013)
Դիտումներ: 821 | Տեգեր: ծնունդներ, ՏՈՆԵՐ, իրադարձություններ | - Վարկանիշ -: 0.0/0