Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Մայիս

Մայիսի 12-ին
12 մայիս 2013 թվական, կիրակի

Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, 10-րդ ամիս՝ ՄԱՐԵՐԻ (8 մայիս- 6 հունիս), 
օրը՝ Անի, կիրակին՝ Արեգակի օր։  

Տարվա 132-րդ օրը, 
19-րդ շաբաթ,  
Տարեվերջին մնում է 233 օր

23-րդ Արևային օր, 
արևածագ՝ 3։53, արևամուտ՝ 19։09, 
օրվա տևողությունը՝ 15 ժամ 16 րոպե։ 

4-րդ լուսնային օր` 05։27-21։24, 
Լուսինը՝ Երկվորյակներում է, 
IV քառորդ՝ 11-17 մայիս։

Հայ Առաքելական եկեղեցու տոներ
  • Երկրորդ Ծաղկազարդ
Քրիստոսի Համբարձման տոնին հաջորդող կիրակի օրը Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Երկրորդ Ծաղկազարդը: Տոնի անվանումն առաջացել է Զատիկի` Սբ. Հարությանը նախորդող Ծաղկազարդի տոնի անվանումից: Վերջինս խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, երբ մարդիկ Տիրոջը դիմավորում էին փառաբանությամբ ու ցնծությամբ եւ ծառերի ճյուղեր սփռում Նրա առաջ:
Երկրորդ Ծաղկազարդն արդեն համբարձյալ Քրիստոսի Վերին Երուսաղեմ մտնելու հիշատակն է, երբ Նրան ցնծությամբ դիմավորում էին հրեշտակները: Ավանդության համաձայն՝ Վիրապում բանտարկված Սբ. Գրիգոր Լուսավորչին ամեն օր այցելում էր հրեշտակը: Մի օր նա բացակայում է: Հաջորդ օրը Սբ. Գրիգորը հարցնելով պատճառը, իմանում է, որ Համբարձման ժամանակ Հիսուս Քրիստոս անցել է հրեշտակների դասերի միջով: Լուսավորչին այցելող հրեշտակը չորրորդ դասից էր եւ Համբարձման չորրորդ օրը հրեշտակների այդ դասն ամեն տարի տոնում էր Քրիստոսի Համբարձվելը երկինք: Հայ Առաքելական Եկեղեցու մեծ աստվածաբան Գրիգոր Տաթեւացու մեկնության համաձայն, բացի հրեշտակաց ամենաստորին դասից, որոնք էլ հենց ծառայում էին Քրիստոսին Նրա երկրավոր կյանքում, հրեշտակների մյուս դասերը չգիտեին Տիրոջ փրկարար տնօրինության մասին մինչեւ Համբարձումը: 
Համբարձման ժամանակ, երբ Տերն անցնում էր հրեշտակների դասերի միջով, նրանք զարմացած հարցնում էին, թե ո±վ է այս հզոր թագավորը, իսկ Քրիստոսին ուղեկցող ստորին դասի հրեշտակները բացատրում էին ամեն ինչ: Հրեշտակների այս երկխոսությունը Աստվածաշնչի Սաղմոսաց գրքում է. «Ո՞վ է այս փառքի արքան, - կարողությամբ հզոր Տերն է նա, պատերազմում զորեղ Տերը: Վեր քաշեցեք, իշխաններ, դռները ձեր, թող բացվեն հավիտենական դռները, եւ փառքի արքան թող ներս մտնի» (Սաղմ. 23:8-9):
 Նույն այս հարց ու պատասխանը նաև Սբ. Պատարագի արարողության ընթացքում կատարվող վերաբերումի մաս է կազմում: Երկրորդ Ծաղկազարդը քրիստոնյաներին վերստին հիշեցնում է Քրիստոսի Համբարձումը եւ մահվանից հետո երկնքում, Աստծո ներկայությամբ երանություն վայելելու հույս պարգեւում:

Տոներ, հիշատակման օրեր
  • Բուժ­քույ­րե­րի հա­մաշ­խար­հա­յին օրը (ԱՀԿ)­
Կար­միր Խա­չի մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյան որոշ­մամբ մա­յի­սի 12-ը հռ­չակ­վել է բուժ­քույ­րե­րի հա­մաշ­խար­հա­յին օր՝ ի պա­տիվ անգ­լի­ա­ցի բուժ­քույր Ֆլո­րե­նա Նայ­թին­գե­լի (նշ­վում է հենց նրա ծննդ­յան օրը): Ղրի­մի պա­տե­րազ­մի ժա­մա­նակ Նայ­թին­գե­լը Թուր­քի­ա­յում կազ­մա­կեր­պել է վի­րա­վոր զին­վոր­­նե­րի բու­ժու­մը։ Նա նաև հա­մար­վում է Անգ­լի­ա­յում գթու­թյան քույ­րե­րի առա­ջին դա­սըն­թաց­նե­րի հիմ­նա­դի­րը: Յու­րա­քանչ­յուր եր­կու տա­րին մեկ ան­գամ Կար­միր Խա­չի մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյու­նը բուժ­քույ­րե­րին շնոր­հում է Ֆլո­րե­նա Նայ­­­թին- ­գե­լի ան­վան 50 շքան­շան:

Ծնունդներ 

1988 - Վիերա Դա Սիլվա Մարսելո, բրազիլացի ֆուտբոլիստ
1983 - Ալինա Կաբաևա, ռուս մարմնամարզուհի
1978 - Հու­սեյն Ռե­զա-­Զա­դենի, իրան­ցի ծան­րա­մար­տիկ 
1970 - Սամանտա Մետիս, ամեր. դերասանուհի
1978 - Ջեյսոն Բիգզ, դերասան
1962 - Էմիլիո Էսթևեզ, ամեր. դերասան, ռեժիսոր
1958 - Խոսե Մարտինես, 1980-ականների սալվադորցի ֆուտբոլիստ, հարձակվող
1941 - Ռուդոլֆ Վաթինյան, կինոօպերատոր
1937 - Անատոլի Մոկացյան, ռեժիսոր, սցենարիստ
1921 - Էդուարդ Միրզոյան, երգահան
1907 - Քեթրին Հեփբորն, ամերիկացի դերասանուհի
1901 - Վերներ Հայզենբերգ, գերմ. ֆիզիկոս, քվանտային մեխանիկայի հիմնադիրներից
1842 - Ժյուլ Մասնե, ֆրանս. երգահան
1823 - Ջոն Ռասել Հայնդ, անգլիացի աստղագետ

Պատմության այս օրը

1994 - Ռու­սաստա­նի Դաշ­նու­թյան և ԵԱՀԿ­-ի Մինս­կի խմ­բի միջ­նոր­դու­թյամբ ՀՀ­-ի, Ադր­բե­ջա­նի և ԼՂՀ­-ի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար­նե­րի կող­մից ստո­րագր­վեց ար­ցախ­յան ռազ­­մա­ճա- ­կա­տում զի­նա­դա­դա­րի հա­մա­ձայ­նա­գիր:
1963 - Մե­ծի Տանն Կի­լի­կի­ո Կա­թո­ղի­կոս օծ­վեց Խո­րեն Ա-ն:
1956 - Հրազ­դա­նի մեծ կա­մուր­ջի հան­դի­սա­վոր բա­ցու­մը (Երև­ան)։
1926 - «Նոր­վե­գի­ա» դի­րի­ժաբ­լը թռիչք կա­տա­րեց Եր­կիր մո­լո­րա­կի Հյու­սի­սա­յին բեւ­ե­ռի վրա­յով: Թռիչ­քի նա­խա­ձեռ­նու­թյու­նը Ամունդ­սե­նինն էր, իսկ առա­ջին օդա­չուն` Ում­բեր­տո Նո­բի­լը: Այս հս­կա­յա­կան դի­րի­ժաբ­լը կա­ռուց­վել էր 1923-1926թ.թ. Իտա­լի­ա­յում: Հյու­սի­սա­յին բև­եռ հաս­նե­լով ար­շա­վի մաս­նա­կից­ներն այն­տեղ են թո­ղել Իտա­լի­ա­յի և Ամե­րի­կա­յի դրոշ­նե­րը:
1876 - Թուրքական բանակը դաժանորեն ճնշում է բուլ­ղա­րա­ցի­ների ապստամբությունը. միայն Պլովդիվում  սպանվում է մոտ 15.000 խաղաղ բնակիչ։
1871 - Օ. Բիս­մար­կը ընտր­վում է Գեր­մա­նա­կան կայս­րու­թյան ռեյխս­կանց­լե­րի պաշ­տո­նում:
1851 - Զեյ­թու­նի իշ­խան­նե­րը Էջ­մի­ած­նի Կա­թո­ղի­կո­սին գրում են, որ Ա­բ­դուլ Մե­ջիդն իրենց կան­չել է Կ. Պո­լիս և պայ­մա­նա­գիր ստո­­րագ­րել՝ հար­կը կա­նո­նա­վոր վճա­րե­լու մա­սին: Փաս­տո­րեն չեղ­յալ էր հայ­տա­րար­վել Մու­րադ 4-ր­դի հրո­վար­տա­կը:
1847 - Բե­դեր-­խան բե­յի պաշ­ա­րու­մը Օրագ բեր­դում:
1815 - Մոսկ­վա­յում սկ­սում է գոր­ծել Լա­զար­յան ճե­մա­րա­նը:

Մահեր

2009 - Էդուարդ Բաբայան, Ռուսաստանի առաջատար նարկոլոգներից (1920)
2008 - Իրենա Սենդլեր, լեհական դիմադրության շարժման ակտիվիստ (1910)
1884 - Բեդրժիխ Սմետանա, չեխ երգահան, դաշնակահար և դիրիժոր (1824)
1845 - Ավգուստ Վիլհելմ Շլեգել, գերմ, գրականության պատմաբան, քննադատ (1767)
1753 - Մինաս Ա Ակնեցի, Ամենայն հայոց կաթողիկոս՝ 1751-1753 
1700 - Ջոն Դրայդեն, անգլ. բանաստեղծ, դրամարուրգ, քննադատ (1631)

Կատեգորիա: Մայիս | Ավելացրեց: armenlur (12.05.2013)
Դիտումներ: 1076 | Տեգեր: ծնունդներ, ՏՈՆԵՐ, իրադարձություններ | - Վարկանիշ -: 0.0/0