Մայիսի 23-ին - Մայիս - Օրացույց - Տեղեկատվություն - Օրը կգա, բարին՝ հետը
Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Մայիս

Մայիսի 23-ին

23 մայիս 2013 թվական, հինգշաբթի

Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, 10-րդ ամիս՝ ՄԱՐԵՐԻ՝ 8 մայիս-6 հունիս, 
օրը՝ Ծմակ, հինգշաբթին՝ Լուսնթագի օր։  

Տարվա 143-րդ օրը, 
21-րդ շաբաթ,  
Տարեվերջին մնում է 222 օր

4-րդ Արևային օր, 
արևածագ՝ 3։38, արևամուտ՝ 19։24, 
օրվա տևողությունը՝ 15 ժամ 45 րոպե։ 

15-րդ լուսնային օր` 17։22-02։22, 
Լուսինը՝ Կարիճում է, 
I քառորդ՝ 18-24 մայիս։

Տոներ, հիշատակման օրեր
  • Կրիայի միջազգային օրը
  • Ֆիզիկոսի օրը (Ռուսաստան)
  • Աշխատանքի օրը (Յամայկա)­
Ծնունդներ 

1951 - Անատոլի Կարպով, ռուս շախմատիստ
1947 - Արամ Սաթյան, հայ դասական, ժողովրդական երգահան
1945 - Միխայիլ Բաղդասարով, կրկեսի արտիստ, վայրի կենդանիների վարժեցնող
1938 - Վահրիճ Բախչանյան, նկարիչ-կոնցեպտուալիստ
1933 - Ջոան Քոլինզ, անգլ. դերասանուհի
1932 - Գևորգ Աճեմյան, հայ գրող, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի հիմնադիր
1909 - Աթանես Սենալ, հայ բանաստեղծ
1908 - Ջոն Բարդին, ամեր. ֆիզիկոս, տրանզիստորի ստեղծողը
1892 - Ռաֆայել Արանզադի՝ Պիչիչի, Իսպանիայի պատմության լավագույն ֆուտբոլիստներից
1889 - Դուգլաս Ֆերբենքս, համր կինոյի լավագույն կինոգործիչներից
1871 - Կարապետ Իբրըիլյանու, ծագումով հայ ռումինական գրող, բանասեր, թարգմանիչ
1848 - Օտտո Լիլենտալ, գերմ. ին­ժե­ներ, ավիացիայի հայրերից
1707 - Կարլ Լինեյ, շվեդ բնագետ և բժիշկ

Պատմության այս օրը

1987 - ԽՍՀՄ-ում դադարեցրեցին խլացնել «Ամերիկայի ձայնի» ռադիոհաղորդումները։
1960 - Ֆրեզնոյում (ԱՄՆ) վախճանվեց հայ մեծ վրիժառու Սո­ղո­մոն Թեհլերյանը։
1916 - Պետ­րոգ­րա­դում լույս տե­սավ «Հայ գրա­կա­նու­թյան ժո­ղո­վա­ծուն»` Մ.Գոր­կու խմ­բագ­րու­թյամբ:
1904 - Վիեննայում բացվեց հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի աշ­խարհի առաջին 
առաջնությունը։
1878 - Կնք­վեց անգ­լո-­թուր­քա­կան հա­մա­ձայ­նա­գի­րը, որով Անգ­լի­ան Թուր­քի­այից գրա­վեց 
Կիպ­րոս կղ­զին:
1592 - Վենետիկում ինկվիզիցիան ձերբակալեց իտալացի փի­լի­սո­փա Ջորդանո Բրունոյին՝ 
հերետիկոսության մեղա­դրան­քով։
1430 - Ժան­նա դը Ար­կը գե­րվում է:

Մահեր

1960 - Սո­ղո­մոն Թեհլերյան, հայ մեծ վրիժառու (1896)
1906 - Հենրիկ Իբսեն, նորվեգացի դրամատուրգ (1828)
1857 - Կոշի Օգյուստեն Լուի, ֆրանսիացի մաթեմատիկոս (1789)

Կատեգորիա: Մայիս | Ավելացրեց: armenlur (23.05.2013)
Դիտումներ: 386 | Տեգեր: ծնունդներ, ՏՈՆԵՐ, իրադարձություններ | - Վարկանիշ -: 0.0/0