Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Մայիս

Մայիսի 30-ին

30 մայիս 2013 թվական, հինգշաբթի

Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, 10-րդ ամիս՝ ՄԱՐԵՐԻ՝ 8 մայիս-6 հունիս, 
օրը՝ Գիշերավար, հինգշաբթին՝ Լուսնթագի օր։ 

Տարվա 150րդ օրը, 
22-րդ շաբաթ,  
Տարեվերջին մնում է 215 օր

11-րդ Արևային օր, 
արևածագ՝ 3։32, արևամուտ՝ 19։33, 
օրվա տևողությունը՝ 16 ժամ։ 

21-րդ լուսնային օր` 23։01-09։37 
Լուսինը՝ Ջրհոսում է, 
III քառորդ՝ 26-30 մայիս։

Հայ առաքելական եկեղեցու տոներ
  • Սբ. Հովհաննես Կարապետի և Աթանագինե եպիսկոպոսի հիշատակության օր
Սբ. Հովհաննես Մկրտչի եւ Աթանագինե եպիսկոպոսի նշխարների Հայաստան փոխադրման հիշատակության օրն է: Աթանագինեն Սբ. Գրիգոր Լուսավորչի կնոջ` Մարիամի եղբայրն էր, Պիտաքտոնի եպիսկոպոսը, որը հերոսաբար նահատակվել էր` պաշտպանելով իր հավատը: Սբ. Գրիգոր Լուսավորիչը Կեսարիայում ձեռնադրությունից հետո իր հետ Հայաստան է բերում Հովհաննես Մկրտչի և Աթանագինե եպիսկոպոսի նշխարները, որոնք ամփոփում է Աշտիշատում` Իննակնյա կոչվող վայրում ու Բագավանում, այնուհետև վկայարաններ կառուցում: Բագավանում Տրդատ թագավորին ու արքունիքի պալատականներին մկրտելուց հետո Լուսավորիչը Սբ. Պատարագ է մատուցում և պատվիրում, որ ամեն տարի ամանորի աստծու` Հյուրընկալ Վանատուրի տոնի փոխարեն Սբ. Հովհաննես Մկրտչի և Սբ. Աթանագինեի հիշատակները տոնեն:

Տոներ, հիշատակման օրեր
  • Խոր­վա­թի­ա­յի հան­րա­պե­տու­թյան օրը (1991)
  • Հրատարակչությունների և ­պոլիգրաֆիայի աշխատողների օրը (Ուկրաինա)
  • Սուրբ Ժաննա դը Արկի օրը (Կաթոլիկ եկեղեցի)
Ծնունդներ 

1989 - Միկել Սան Խոսե Դոմինգես, բասկյան ծագմամբ իսպանացի ֆուտբոլիստ
1980 - Ջորջ Ջերարդ, անգլիացի ֆուտբոլիստ «Լիվերպուլ» ակումբի ավագ
1974 - Թոմաս Դեկառլո Քելուեյ՝ Սի Լո Գրինամեր, երգիչ-երգահան, ռեփեր
1953 - Ռոքսաննա Բաբայան, երգչուհի
1937 - Ալեքսանդր Դեմյանենկո, դերասան
1934 - Ալեքսեյ Լեոնով, տիեզերագնաց 
1930 - Ժենե Հաքման, դերասան
1913 - Արա Բեքարյան, հայ գեղանկարիչ, գրաֆիկ, մանկավարժ
1912 - Հյու Գրիֆիտ, թատրոնի և կինոյի բրիտանացի դերասան, Օսկարի դափնեկիր
1897 - Գուրգեն Ջանիբեկյան, դերասան
1896 - Հովարդ Հոուքս, ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր

Պատմության այս օրը

2009 -  Երևանում ՀՀ Ոստիկանության շենքի դիմաց հանդիսավորությամբ բացվեց  պետական, հասարակական գործիչ, Հայոց նորագույն պետականության հիմնադիրԱրամ Մանուկյանի կիսանդրին:
2006Մյունխենի հյուսիսում բացվեց «Ալյանց Արենա» ֆուտբոլային մարզադաշտը:
1997 - Արտաշես Մեհրաբյանի կողմից հիմնվեց «Աբովյան» հեռուստաընկերությունը՝ Աբովյան ՀԸ։
1996 - Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ի կոնդակով կազմավորվեց Արագածոտնի թեմը։ Առաջնորդանիստը` Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, որը հայոց ազգային գլխավոր սրբավայրերից է (այստեղ է ամփոփված Մեսրոպ Մաշտոցի աճյունը): 
1996 - Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ի կոնդակով կազմավորվեց Հայ Առաքելական Ս. Եկեղեցու Կոտայքի թեմը։
1982 - Իսպանիան դարձավ ՆԱՏՕ-ի 16-րդ անդամը։
1962 - Առաջին անգամ ամերիկացի ջազմենները ելույթ են ունենում ԽՍՀՄ-ում
1953 - ԽՍՀՄ-ը հրաժարվեց Թուրքիայից տարածքային պա­հանջ­ներից՝ մասնավորապես Ղարսից։
1927 - ԱՄՆ-ի Ռոչեստր քաղաքում (Նյու Յորքի նահանգ) հիմնվեց Հաճընի Հայրենակցական Ընդհանուր Միությունը՝ միավորելով տարբեր երկրներում ապաստանած հաճնցիների ստեղծած հայրենակցական միությունները։
1871 - Փարիզյան Կոմունայի անկումը։
1593 - Լոնդոնի մոտակայքի հաստատություններից մեկում ծա­գած ընդհարման ժամանակ սպանվեց պոետ Քրիս­տո­ֆեր Մառլոն (կարծիք կա, որ իրականում նա փախել է և սկսել գրել «Վիլյամ Շեքսպիր» անունով)։
1431 - Ժան­նա դը Ար­կին այ­րում են խա­րույ­կի վրա:

Մահեր

1994 - Արմեն Զարյան, հայ ճարտարապետ (1914)
1966 - Վյայնո Վալդեմար Աալտոն, ֆինն քանդակագործ (1894)
1960 - Բորիս Պաստեռնակ, ռուս պոետ, գրող, Նոբելյան դափնեկիր (1890)
1778 - Վոլտեր, ֆրանսիացի գրող և փիլիսոփա (1694)
1770 - Ֆրանսուա Բուշե, ֆրանսիացի գեղանկարիչ, ռոկոկոյի վառ ներկայացուցիչ (1703)
1744 - Ալեքսանդր Փոփ, անգլիացի բանաստեղծ (1688)
1640 - Պիտեր Պաուլ Ռուբենս, ֆլամանդացի նկարիչ (1577)
1593 - Քրիստոֆեր Մարլո, անգլիացի բանաստեղծ, դրամատուրգ (1564)
1431 - Ժաննա դ'Արկ, Ֆրանսիայի ազգային հերոսուհի, կաթոլիկ եկեղեցու սուրբ (1412)

Կատեգորիա: Մայիս | Ավելացրեց: armenlur (30.05.2013)
Դիտումներ: 1574 | Տեգեր: ծնունդներ, ՏՈՆԵՐ, իրադարձություններ | - Վարկանիշ -: 0.0/0