Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Մայիս

Մայիսի 5-ին

5 մայիս 2013 թվական, կիրակի

Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, ամիսը՝ ԱՀԵԿԱՆ, օրը՝ Ահրանք, կիրակին՝ Արեգակի օր։  

Տարվա 125-րդ օրը, 
18-րդ շաբաթ,  
Տարեվերջին մնում է 240 օր

16-րդ Արևային օր, 
արևածագ՝ 4։04, արևամուտ՝ 18։59, 
օրվա տևողությունը՝ 14 ժամ 55 րոպե։ 

25-րդ լուսնային օր` 01։51-14։13, 
Լուսինը՝ Ձկներում է, 
IV քառորդ՝ 3-9 մայիս։

Տոներ, հիշատակման օրեր
  • Մանկաբարձի միջազգային օրը
  • Հաշմանդամների իրավունքների համար պայքարի միջազգային օրը
  • Երեխաների օրը (Ճապոնիա, Կորեա, Չինաստան 1947)­
  • Բռնությունների ռասիզմի դեմ պայքարի օրը (Ավստրիա)
Ծնունդներ 

1948 - Հակոբ Նազարեթյան,  ռուսահայ հոգեբան
1939 - Ռուբեն Հովսեփյան, արձակագիր
1925 - Միքայել Ջոթյան, հայ բժիշկ, մանկաբույժ
1921 - Արթուր Շավլով, ամեր. ֆիզիկոս, Նոբելյան դափնեկիր
1912 - Արշալույս Գաբրիելյան, հայ երկրաբան 
1911 - Մաթևոս Մուրադյան, հայ երաժշտագետ, բանաստեղծ
1910 - Արտեմի Այվազյան, երգահան
1906 - Մկրտիչ Ասլանյան, հայ արձակագիր, լրագրող
1902 - Անատոլ Լիտվակ, ծագումով հրեա, ուկրաինացի կինոռեժիսոր
1898 - Արկադի Արզումանյան, ժող. դերասան
1897 - Քեննեթ Բերք, ամեր. բանաստեղծ, փիլիսոփա, քննադատ
1884 - Գարեգին Մելոյան, հայ արձակագիր, բանաստեղծ, գրականագետ
1846 - Հենրիկ Սենկևիչ, լեհ գրող
1828 - Ալբերտ Մարթ, գերմանացի աստղագետ
1818 - Կարլ Մարք­ս, գեր­մա­նա­ցի փի­լի­սո­փա, տն­տե­սա­գետ 
1813 - Սյորեն Կիերկեգոր, դան. փիլիսոփա, էկզիստեն­ցիա­լիզմի հիմնադիրը

Պատմության այս օրը

2009 - Ռազմական խռովություն վրացական բանակի Մուխրովանիի զրահատանկային 
գումարտակից։ Նույն օրը Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է որ 
խռովարարները հանձնվել են։ Ղեկավարների մի մասը, նրանց մեջ գումարտակի հրամանատարը՝ 
Մամուկա Գորգիշվիլին, ձերբակալվել են, ուրիշներ կարողացել են փախչել։
2000 - Տե­ղի ու­նե­ցավ մո­լո­րակ­նե­րի շքեր­թը, երբ Արե­գա­կը,Յու­պի­տե­րը, Սա­տուր­նը, Մար­սը, Մեր­կու­րին և Լու­սի­նը մեկ շար­քի վրա են գտն­վել: Մո­լո­րակ­նե­րի շքեր­թի ժա­մա­նակ արե­գակ­նա­յին հա­մա­կար­գի մո­լո­րակ­նե­րը չա­փա­զանց մոտ են գտն­վում և մի­ա­ժա­մա­նակ տե­սա­նե­լի են դառ­նում: Նման մո­լո­րա­կա­յին շքերթ­ներ տե­ղի են ու­նե­նում 18-20 տա­րին մեկ ան­գամ և գիտ­նա­կան­նե­րի կան­խա­տես­մամբ մո­լո­րա­կա­յին շքեր­թը կկրկն­վի 2022թ.:
2000 - Միայն Հյուսիսային Ամերիկայում I love you հա­մա­կարգ­չա­յին վիրուսը միլիարդ դոլարի վնաս 
տվեց։
1998 - Ընդունվեց ՀՀ Քաղաքացիական օրենսգիրքը՝ մասնավոր իրավական հարաբերությունների 
կարգավորմանն ուղղված հիմնական իրավական ակտը: Ուժի մեջ է մտել 1999թ.-ի հունվարի 1-ից:
1994 - Բիշկեկում Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի միջև կնքվում է խաղաղության 
համաձայնագիր։
1992 - Դեռևս 1990 թվականից գործող անջատ ինքնապաշտպանական ուժերի միավորումով 
ստեղծվեցին ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը՝ Արցախի զինված ուժերը։
1975 - Սու­ե­զի ջրանց­քի բա­ցու­մը:
1955 - Ու­ժի մեջ մտ­ավ Վար­շա­վյան հա­մա­ձայ­նա­գի­րը:

Մահեր

1995 - Միխայիլ Բոտ­վիննիկ, շախմատի աշխարհ 6-րդ չեմպիոն (ծն. 1911)
1972 - Մարտիրոս Սարյան, գեղանկարիչ (ծն. 1880)
1944 - Ստեփան Քափանակյան, ռեժիսոր, թարգմանիչ, ասմունքող (ծն. 1877)
1900 - Հովհաննես Այվա­զով­սկի, ծովանկարիչ (ծն. 1817)
1821 - Նապոլեոն I Բոնապարտ,  ֆրանսիացիների կայսր, զորավար (ծն. 1769)
1629 - Շիմոն Շիմոնովիչ, լեհական վերածնության շրջանի ծագումով հայ բանաստեղծ (ծն. 1558)

Կատեգորիա: Մայիս | Ավելացրեց: armenlur (04.05.2013)
Դիտումներ: 990 | Տեգեր: ծնունդներ, ՏՈՆԵՐ, իրադարձություններ | - Վարկանիշ -: 0.0/0