2 փետրվար - Փետրվար - Օրացույց - Տեղեկատվություն - Օրը կգա, բարին՝ հետը
Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Փետրվար

2 փետրվար

2 փետրվար 2013 թվական, շաբաթ

Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, ամիսը՝ ԱՐԱՑ, օրը՝ ՀՐԱՆԴ,  շաբաթը՝ Երևակի օր


Տարվա 33-րդ օրը, 
5-րդ շաբաթ,  
Տարեվերջին մնում է 332 օր

19-րդ արևային օր
Արևածագ՝ 7։07, արևամուտ՝ 16։30, 
Օրվա տևողությունը՝ 9 ժամ 23 րոպե

22-րդ լուսնային օր`00։00-09։20, 
Լուսնի III փուլ` 29 հունվար - 3 փետրվար, 
Լուսինը՝ Կարիճում է՝ 14։00


Հայ Առաքելական եկեղեցու տոներ
  • Տոն Սբ. Իսահակ Պարթև Հայրապետի տոն
Սբ. Իսահակ Հայրապետը Ներսես Մեծ կաթողիկոսի որդին էր, Սբ. Գրիգոր Լուսավորչի տոհմի վերջին ներկայացուցիչը, որ 387 թվականից սկսած 52 տարի եղել է հայոց հայրապետական աթոռի գահակալը: Լինելով կրթված և հմուտ երաժշտական, հռետորական արվեստների, իմաստասիրության եւ լեզվագիտության մեջ, Սահակ Պարթեւը մեծ նպաստ է բերել հայ ազգային մշակույթի զարգացմանը, եղել հայոց գրերի ստեղծման ջատագովը, Մեսրոպ Մաշտոց վարդապետի հետ դարձել հայ դպրության ու եկեղեցական մատենագրության հիմնադիր: Տառերի գյուտից հետո Սբ. Սահակն ու Սբ. Մեսրոպը սկսում են Աստվածաշնչի թարգմանությունը եւ այնպես կատարյալ կերպով են կատարում այն, որ Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը դարեր հետո կոչվում է Աստվածաշնչի թարգմանությունների թագուհի:

Տոներ
  • Ռուսաստանի զինվորական փառքի օրը
  • Հռոմի կաթոլիկ եկեղեցու մոմերի տոնը



        Ծնունդներ

        1977 - Շակիրա, կոլումբացի երգչուհի
        1956 - Բագրատ Ասատրյան, բանկիր, պետ. գործիչ
        1905 - Այն Ռանդ, ամերիկացի գրող և փիլիսոփա
        1921 - Միհրան Երկաթ, հայ օպերային երգիչ, բարիտոն, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ
        1897 - Սերգեյ Ասլամազյան, թավջութակահար
        1894 - Վաղարշ Վաղարշյան, դերասան
        1885 - Կոստան Զարյան, գրող
        1882 - Ջեյմս Ջոյս, իռլանդացի գրող
        1857 - Շիմոն Խոլլոշի, հունգարացի նկարիչ հայկ. ծագմամբ
        1786 - Հովհաննես Նազարյան, մշակույթային գործիչ



        Պատմության այս օրը

          891 - Վախճանվեց Աշոտ Մեծ թագավորը։
        1556 - Պատմության ամենամարդաշատ զոհերով երկրաշարժը Չինաստանում՝ 830 հազար զոհ։
        1878 - Հունաստանը պատերազմ է հայտարարում Թուրքիային։
        1929 - Էստոնիան իրեն անկախ է հռչակում Ռուսաստանից։
        1943 - Ստալինգրադի ճակատամարտը ավարտվում է Գերմանիայի պարտությամբ։
        1947 - Առաջին պոլարոիդ լուսանկարչական ապարատը։
        1962 - Տեղի ունեցավ «մոլորակների շքերթ», որին մասնակցեցին արեգակնային համակարգության 8 մոլորակից 7-ը։
        1970 - Մյունխենում առաջին անգամ կատարվեց ներվի տրանսպլատացիայի վիրահատություն։
        1989 - Վիենայում ավարտվում են 19 երկրների պատվիրակությունների միջև 15 տարի տևած բանակցությունները՝ Կենտրոնական Եվրոպայում զինված ուժերի և սպառազինությունների փոխադարձ կրճատման մասին:
        1989 - Լիխտենշտեյնում առաջին անգամ կանայք մասնակցում են ընտրություններին։
        1943 - Ստալինինգրադի ճակատամարտի ավարտը:
        2009 - Երկրի ուղեծիր դուրս բերվեց իրանական առաջին արհեստական արբանյակը՝ «Օմիդը»։



        Կատեգորիա: Փետրվար | Ավելացրեց: armenlur (02.02.2013)
        Դիտումներ: 354 | Տեգեր: իրադարձություններ, ՏՈՆԵՐ, ծնունդներ | - Վարկանիշ -: 0.0/0