Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Փետրվար

4 փետրվար

4 փետրվար 2013 թվական, երկուշաբթի

Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, ամիսը՝ ԱՐԱՑ, օրը՝ ՄԱՐԳԱՐ,  երկուշաբթին՝ Լուսնի օր

Տարվա 35-րդ օրը, 
6-րդ շաբաթ,  
Տարեվերջին մնում է 330 օր

21-րդ արևային օր
Արևածագ՝ 7։04, արևամուտ՝ 16։34, 
Օրվա տևողությունը՝ 9 ժամ 30 րոպե

24-րդ լուսնային օր`01։21-10։33, 
IV փուլ 3-10 փետրվար, 
Լուսինը Աղեղնավորում է՝ 17։44 

Հայ Առաքելական եկեղեցու տոներ
  • Սուրբ Մարկոս եպիսկոպոսի, Պիոն քահանայի, Կյուրեղ և Բենիամին սարկավագների և սուրբ վկաներ Աբդլմսեհի, Որմզդանայի և Սայենի հիշատակության օր
Սբ. Մարկոսը 4-րդ դարի կեսերին եղել է Արիթուսի եպիսկոպոսը: Նրան են վերագրում աստվածաբանական հայտնի բանաձեւումներ: Հուլիանոս Ուրացողի հալածանքների ժամանակ ենթարկվել է բազմաթիվ տանջանքների, ապա` աքսորվել է հեռավոր մի կղզի, որտեղ էլ կնքել է մահկանացուն, կյանքի վերջին տարիները նվիրելով քրիստոնեության քարոզչությանը: Հեթանոսների շրջանում քրիստոնեության տարածման նվիրյալ ջատագովներից է եղել նաև Սբ. Պիոն քահանան: Հայտնի է, որ գործել է Զմյուռնիայում, որտեղ և նահատակվել է իբրև քրիստոնյա քարոզիչ: Հանուն քրիստոնեության մարտիրոսված սրբերից են Կյուրեղ եւ Բենիամին սարկավագները: Կյուրեղ սարկավագը, ամբաստանվելով հեթանոսական տաճարներ կործանելու մեջ, Հուլիանոս Ուրացողի կողմից հանձնվել է քրմերի դատին, որոնք և գազանաբար խոշտանգումների են ենթարկել բարեպաշտ քրիստոնյային:

Բենիամին սարկավագը նահատակվել է պարսից Հազկերտ Ա-ի օրոք` պարսից շրջանում քրիստոնեություն քարոզելու համար: Հազկերտ Ա-ի օրոք նահատակված բազմաթիվ վկաներից են պարսից արքունիքի նախարար Որմզդանան եւ պարսից իշխան Սայենը: Նրանք երկուսն էլ, զրկվելով արքայական ու իշխանական վայելքներից, շարունակում են հավատարիմ մնալ Քրիստոսի հավատքին եւ նահատակվում իբրեւ նվիրյալ քրիստոնյաներ: Պարսկաստանում մեծահարուստ հրեա ընտանիքի զավակ էր Աբդլմսեհը: Հայրական հոտը հովվելիս, ծանոթանում է քրիստոնյա հասակակիցների հետ, որոնք և մկրտում են նրան` տալով Աբդլմսեհ անունը, որ նշանակում է Ծառա Քրիստոսի: Աբդլմսեհի հայրը, չկարողանալով քրիստոնյա իր զավակին կրկին հավատափոխ անել, դաշունահար է անում որդուն այն նույն տեղում, որտեղ մկրտվել էր երանելին: 

Տոներ
  • Լավ տրամադրության տոնը
  • Խոշտանգումների դադարեցման օրը (ՄԱԿ)
  • Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը
  • Լի չուն՝ գարունը դիմավորելու տոնը Չինաստանում
  • Ցրտի Թագավորի օրը (Նորվեգիա)



        Ծնունդներ

        1985 - Քրիշտանու Ռոնալդու, պորտուգալացի ֆուտբոլիստ
        1981 - Ջեյսոն Կապոնո, ամերիկացի բասկետբոլիստ, 2006թ.-ի NBA-ի չեմպիոն
        1948 - Էլիս Քուփեր, ամեր. ռոք երաժիշտ
        1923 - Արշալույս Սարոյան, գրող
        1912 - Լեոնիդ Չինիջյանց, ուկրաինահայ դերասան, ռեժիսոր
        1906 - Կլայդ Տոմբո, ամերիկացի աստղագետ, Պլուտոնի հայտնաբերողը
        1900 - Ժակ Պրեվեր, ֆրանս. պոետ
        1878 - Զապել Եսայան, բանաստեղծուհի, հաս. գործիչ
        1865 - Վասիլի Ղորղանյան, երաժշտագետ
        1494 - Ֆրանսուա Ռաբլե, ֆրանս. գրող-հումանիստ



        Պատմության այս օրը

        1789 - Ընտրողների կոլեգիան Ջորջ Վաշինգտոնին ընտրեց ԱՄՆ-ի առաջին նախագահ։
        1824 - Գյուտարար և բիզնեսմեն Գուդրիչը հանրությանը ներկայացրեց ռետինե կրկնակոշիկը՝ կալոշը։
        1861 - Քաղաքացիական պատերազ Ամերիկայում՝ ստեղծվեցին Ամերիկայի Կոնֆեդերատիվ Նահանգներ։
        1899 - Ստեղծվեց Բերեմենի «Վերդեր» ֆուտբոլային ակումբը (Գերմանիա)։
        1932 - Տեղի ունեցավ երրորդ Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (Լեյք Փլեսիդ, ԱՄՆ)
        1934 - ՍՍՀՄ-ի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը:
        1936 - Առաջին անգամ սինթետիկ եղանակով ստացվեց ռադիոակտիվ նյութ։
        1941 - Ռոյ Պլանկետը ստանում է տետրաֆտորէթիլենային պոլիմերի՝ տեֆլոնի պատրաստման պատենտը։
        1961 - Անգոլայի ազատագրական ապստամբության սկիզբը:
        1976 - Տեղի ունեցավ XII Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (Ինսբրուգ, Ավստրիա):
        1990 - Մոսվկայում 300 հազարանոց ցույց տեղի ունեցավ՝ ժողովրդավարական բարեփոխումների օգտին։
        2004 - Մարկ Ցուկերբերգը ստեղծեց Ֆեյսբուք (անգլ. Facebook) սոցիալական ցանցը։
        2005 - Ուկրաինայի ռադան ձայների գերակշռող մեծամասնությամբ Յուլիա Տիմոշենկոյին հաստատեց նոր վարչապետի պաշտոնում։
        2009 - Անգլիական և ֆրանսիական ատոմային սուզանավերը Ատլանտյան օվկիանոսի խորքերում բախվեցին իրար։



        Կատեգորիա: Փետրվար | Ավելացրեց: armenlur (04.02.2013)
        Դիտումներ: 785 | Տեգեր: իրադարձություններ, ՏՈՆԵՐ, ծնունդներ | - Վարկանիշ -: 5.0/1