Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Փետրվար

7 փետրվար

7 փետրվար 2013 թվական, հինգշաբթի

Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, ամիսը՝ ՄԵՀԵԿԱՆ, օրը՝ ԱՍՏՂԻԿ,  երեքշաբթին՝ Լուսնթագի օր

Տարվա 38-րդ օրը, 
6-րդ շաբաթ,  
Տարեվերջին մնում է 327 օր

24-րդ արևային օր
Արևածագ՝ 6։59, արևամուտ՝ 16։39, 
Օրվա տևողությունը՝ 9 ժամ 40 րոպե

27-րդ լուսնային օր`04։30-13։29, 
IV փուլ 3-10 փետրվար, 
Լուսինը Այծեղջյուրում է

Հայ Առաքելական եկեղեցու տոներ
  • Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օր
451 թվականի մայիսին, Ավարայրի ճակատամարտում, հայրենիքի, հայ եկեղեցու եւ քրիստոնեական հավատի պահպանման համար նահատակված Վարդանանց զորավարներն ու 1036 մարտիրոսները Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու  մեծագույն սրբերից են: Իրենց նահատակությամբ նրանք հաստատեցին հայ ժողովրդի ապրելու կամքը եւ լինելիության իրավունքը: Հայաստանում քրիստոնեություն ընդունելուց ի վեր Հայ եկեղեցին սերտորեն կապված է եղել հայրենիքի պաշտպանության գործին: Դրա վառ օրինակը Վարդանանց պատերազմն է: Պարսից զորքերի դեմ մղված պատերազմում հայ մարտիկների կողքին էր Հայոց եկեղեցին: Հովսեփ կաթողիկոսի եւ Ղևոնդ Երեցի առաջնորդությամբ: Մարտից առաջ հայ հոգևորականները ոչ միայն քաջալերում էին զորքին մակաբայեցիների օրինակով, այլև մկրտության և Սբ. Պատարագի խորհրդով առավել ամրապնդում էին նվիրյալների հավատն ու ոգին: «Եվ սեղան կանգնեցնելով` ամենասուրբ խորհուրդը կատարեցին, պատրաստեցին նաև ավազան, և եթե զորքի բազմության մեջ չմկրտված մարդ կար, ամբողջ գիշերը մկրտեցին. Եվ առավոտյան Սբ. հաղորդություն ընդունեցին»,- գրում է Եղիշե պատմիչը Վարդանանց պատերազմից առաջ կատարվածի մասին: Վարդանանց տոնին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում և հայկական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ: 

Տոներ
  • Բարեկենդան (Ռուսաստան)
  • Անկախության օրը (Գրենադա)
  • Հյուսիսային տարածքների օրը (Ճապոնիա)
  • Օնդա Մացուրի (Ճապոնիա)
  • Կամա Մացուրի (Ճապոնիա)



        Ծնունդներ 

        1971 - Անիտա Ցոյ, փոփ աստղ
        1955 - Վարդան Օսկանյան, ԱԳ էքս նախարար
        1906 - Օլեգ Անտոնով, ավիակոնստրուկտոր
        1812 - Չարլզ Դիքենս, անգլ գրող
        1675 - Մխիթար Սեբաստացի, հայագետ, մշակութային, եկեղեցական գործիչ
        1478 - Թոմաս Մոր, անգլ. պետ գործիչ


        Պատմության այս օրը

        1932 - Ջեյմս Չեդվիկը հայտարարում է նեյտրոնի հայտնագործության մասին։
        1940 - Մեծ Բրիտանիայում ազգայնացվեց երկաթուղին։
        1998 - Ճապոնական Նագանո քաղաքում սկսվեցին XVIII ձմեռա յին օլիմպիական խաղերը։
        1998 - Աֆղանստանի հյուսիսային շրջաններում գրանց վեց 5.6 բալ ուժգնությամբ երկրաշարժ։ Զոհվեց 4500 մարդ։



        Կատեգորիա: Փետրվար | Ավելացրեց: armenlur (07.02.2013)
        Դիտումներ: 727 | Տեգեր: իրադարձություններ, ՏՈՆԵՐ, ծնունդներ | - Վարկանիշ -: 0.0/0