Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Փետրվար

փետրվարի 16-ին
16 փետրվար 2013 թվական, շաբաթ
 
Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, ամիսը՝ ՄԵՀԵԿԱՆ, օրը՝ ՄԱՆԻ,  շաբաթը՝ Երևակի օր

Տարվա 47-րդ օրը, 
7-րդ շաբաթ,  
Տարեվերջին մնում է 318 օր
 
3-ին արևային օր
Արևածագ՝ 6։43, արևամուտ՝ 16։55, 
Օրվա տևողությունը՝ 10 ժամ 11 րոպե
 
7-րդ լուսնային օր`09։02-00։00, 
I քառորդ՝ 10-18 փետրվար,
Լուսինը Ցուլում է։
 

Տոներ, հիշարժան օրեր
 
  • Լիտվայի պետականության վերականգման օրը
  • Կամակուրի տոնը (Ճապոնիա)
  • Հաղթանակի աստվածուհի Վիկտորիայի տոնը (Հին Հռոմ)

Ծնունդներ 
 
1965 - Ռոբերտ Էմմիյան, հայ թեթևատլետ
1909 - Ռիչարդ Մաքդոնալդ, ամեր. ճաշարանատեր
1906 - Վերա Մենչիկ, շախմատի աշխարհի առաջին կին չեմպիոնը
1875 - Հայկ Կանայան, վաստ. ակնաբան-վիրաբույժ 
1740 - Ջամբատիստա Բոդոնի, հայտնի իտալ. տպագրիչ

Պատմության այս օրը
 
1916 - Առաջին աշխարհամարտում ռուսական զորքերը գրավեցին Հյուսիս-արևելյան Թուրքիայի Էրզրում քաղաքը:
1918 - Լիտվայի հանրապետության հռչակումը:
1921 - Վրաց մենշևիկների տնօրինությանը հանձնված, այսպես կոչված «Լոռու չեզոք գոտում» վրացական կառավարության դեմ ապստամբությունը հաղթեց: Գոտու բոլոր գյուղերում ծածանվեց սովետական Հայաստանի դրոշը:
1923 - Հովարդ Քարտերը բացեց Թութանհամոն փարավոնի դագաղը։
1927 - Հանրապետության ժողկոմխորհը հաստատեց ԵՊՀ նոր կանոնադրությունը, որի համաձայն համալսարանում սկսեցին գործել հետևյալ հինգ ֆակուլտետները` սոցիալ-տնտեսական, մանկավարժական, գյուղատնտեսական, բժշկական և տեխնիկական:
1968 - Հեյլիվիլ քաղաքում (Ալաբամա նահանգ) սկսեց գործել առաջին փրկարար ծառայությունը՝ 911։
1976 - Հայկական գաղտնի բանակի մի գրոհային Բեյրութում սպանեց Թուրքիայի դեսպանատան առաջին քարտուղար Օթար Սիրիտին, երբ նա Խամրա Սթրիթի ընդունարանում էր։ Գրոհայինին հաջողվեց թաքնվել։

 
Կատեգորիա: Փետրվար | Ավելացրեց: armenlur (16.02.2013)
Դիտումներ: 720 | Տեգեր: իրադարձություններ, ՏՈՆԵՐ, ծնունդներ | - Վարկանիշ -: 5.0/1