Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Սեպտեմբեր

24 սեպտեմբեր

24 սեպտեմբեր 2013 թվական, երեքշաբթի

Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, 2-րդ ամիս՝ Հոռի՝ սեպտեմբեր 10 - հոկտեմբերի 9, 
օրը՝ Լուսնակ, երեքշաբթին՝ Հրատի օր։ 

Տարվա 267-րդ օրը, 
39-րդ շաբաթ,  
տարեվերջին մնում է 98 օր
8-րդ Արևային օր, 
արևածագ՝ 6։23, արևամուտ՝ 18։28, օրվա տևողությունը՝ 12 ժամ 4 րոպե
20-րդ  լուսնային օր` 21։00-11։49, Լուսինը Երկվորյակներում է՝ 10։33, երրորդ քառորդ՝ 20-27 սեպտեմբեր։

Հայ Առաքելական եկեղեցու տոներ

Ս.Կույսեր Փեփրոնեի, Մարիանեի և Մեծ Վարդանի դստեր` Շուշանի հիշատակության օրը

Ս. Փեփրոնեն Մծբին քաղաքից էր և մանուկ հասակից կրոնավորության ուխտ անելով` վանք էր մտել: Ս. Հռիփսիմեի նման ենթարկվել է Դիոկղետիանոս կայսեր հալածանքներին: Երբ կայսեր հավատաքննիչները 305 թվականին Մծբին են հասնում, վանքի միաբանությունը ստիպված հեռանում է, իսկ հիվանդ Փեփրոնեն մնում է վանքում իր ուսուցչուհու՝ Վրենի և քույր Թումայիսի հետ: Հեթանոս Սեղինոս դատավորը փորձում է համոզել գեղեցիկ կույսին քրիստոնեությունից հրաժարվել և խոստանում նրան իր ազնվական եղբորորդու՝ Լյուսիմաքոսի հետ ամուսնացնել: Սակայն Փեփրոնեն պատասխանում է, որ ինքն արդեն հարսնացել է Քրիստոսին՝ կուսության պսակն ընդունելով: Զայրացած Սեղինոսը հրամայում է նախ նրա ձեռքերն ու ոտքերը կտրել, ապա՝ գլուխը: Լյուսիմաքոսը նրա մահը տեսնելով` հավատի է գալիս և հրամայում նրան պատվով թաղել, իսկ Սեղինոսը, կույսի անպատմելի տանջանքներին ականատես` խելագարվում և ինքնասպան է լինում: 
 
Ս.Մարիանեն Պիսիդյան Անտիոքից էր: Նա քաղաքի քրմի միակ դուստրն էր և վաղ հասակում մորից զրկվելով` քրիստոնյա ստնտուի խնամքին է հանձնվում: Երբ արդեն մեծ էր, հայրը նրան ցանկանում է քրմուհի դարձնել, սակայն աղջիկը հրաժարվում է ուրանալ Քրիստոսին և ծառայել անմռունչ կուռքերին: Հայրը նրան տնից վռնդում է, և Ս. Մարիանեն գնում է իր ստնտուի մոտ, սակայն քիչ ժամանակ անց ձերբակալվում է և գլխատվում:
Ս. Շուշանը Վարդան Մամիկոնյանի ավագ դուստրն էր, որին նախապես Վարդենի էին կոչել, բայց հայոց պատմության և վարքաբանության մեջ հայտնի է Շուշան փաղաքշական անունով: Նա ամուսնացած էր վրաց Աշուշա բդեշխի որդի Վազգենի հետ: Չնայած նրանք 3 տղա և 1 աղջիկ ունեին, սակայն ամուսինը, բդեշխ դառնալով, կրոնափոխ էր եղել  և ամուսնացել պարսիկ Պերոզ իշխանի զոքանչի հետ: Իսկ Շուշանը եկեղեցուն կից մի փոքրիկ տնակում, ապրում էր աղոթքներով` միշտ մերժելով իր ամուսնու` դավանափոխ լինելու առաջարկներն ու սպառնալիքները: Ս. Շուշանիկը 7 տարի անընդմեջ իր ամուսնուց հալածվում է` ապավինելով միայն իր աներեր հավատին առ Աստված և պապից` Ս. Սահակից իրեն կտակված Ս. Ավետարանին: Ս. Շուշանը 470 թվականին իր կյանքն ավարտում է մարտիրոսական մահով: Ըստ Ոխտանես պատմիչի` նրա գերեզմանը Ցուրտավում է: 

Տոներ, հիշատակման օրեր
  • Մեքենագործի օրը
  • Ատոմային արդյունաբերության աշխատողի օրը
  • Անկախության օրը (Գվինեա-Բիսաու)
  • Սահմանադրության օրը (Կամբոջա)
  • Բերքի օրը (Կորեա)

Ծնունդներ                                                                                                                                                      


1962 
իշխանություն»
օրաթերթի 
գլխ. խմբագիր
1930 
ամերիկացի աստղագնաց
1923
արմեր
ջազմեն,
շեփորահար



1905
իսպանո- ամերիկյան
բիոքիմիկոս
1896 
ամերիկացի 
գրող
1884
գերմանացի հրազենի կոնստրուկտոր


Պատմության այս օրը

1999 - Լոնդոնի Բեյքեր Սթրիթում բացվեց Շերլոկ Հոլմսի ար­ձա­նը։
1998 - Լիոնում (Ֆրանսիա) առաջին անգամ անցացվեց մարդու ձեռքի փոխպաստվաստման վիրահատություն։
1990 - Մ.Գորբաչովին արտակարգ իրավունքներ տրվեցին շու­կա­յական հարաբերությունների անցնելու համար։
1981 -ԱՍԱԼԱ-յի պատմական «Վան» գործողությունը։ Չորս լիբա­նա­նահայեր՝ Վազգեն Սիլսյանը,  Գևորգ Կյուզելյանը, Հակոբ Ջուլֆայանը և Արամ Պասմաճյանը զավթում են Փարիզում թուր­քա­կան դես­պանատունը։ 56 մարդ պատանդ է վերցվում։ Հաս­կանալով, որ իրենց՝ բան­տար­կ­յալ­ների ազատման պահանջը չի բավարարվի, պա­հան­ջում են նրանց տալ քաղբանտարկյալի կարգավիճակ և հանձնվում են իշխանություններին։
1960 - ԱՄՆ-ում ջուրն իջեցվեց առաջին՝ «Էնտերփրայզ» ատոմային ավիակիրը։ 
1948 - Հիմնադրվեց «Հոնդա մոթորե ընկերությունը։ 
1801 - Արևելյան Վրաստանը միացավ Ռուսաստանին։

Մահեր                                                                                                                                                             

2004 - Ֆրանսուազա Սագան, ֆրանս. գրող (ծն. 1935)
1945 - Հանս Գեյգեր, գերմ. ֆիզիկոս, ռադացիայի չափման սարքի գյուտարարը (ծն. 1882)
1920 - Կառլ Ֆաբերժե, ռուս ոսկերիչ (ծն. 1846)




Կատեգորիա: Սեպտեմբեր | Ավելացրեց: armenlur (24.09.2013)
Դիտումներ: 1585 | Տեգեր: 24 սեպտեմբեր, օրացույց | - Վարկանիշ -: 0.0/0