Գլխավոր էջ » Հոդվածներ » Ստեղծագործություններ » Պոեզիա

Արմեն ֆոն Գևորգյան


ՁԿՆԱՊՈՒՐ ԹԱՐՄԱՑՆՈՂ ՔՍՈՒՔՆԵՐՈՎ
 
- մի հատ ձուկ տուր ուտեմ
որ կանչեմ հարազատներիս
գնանք բորենու որսի
ու նստենք խօտերի մէջ
երազելով սափրվենք մորուքներից ու ողջ մազածածկույթից
որ չմոռանանք մերկությունը մեր ու չկարօտենք
որ չթարմանանք ըմբոշխնելուց
լուցկի վառենք ու հակագազ գողանանք հիմնարկի պահեստից
մտնենք «Անտառային ձայներ» խանութը ու տեսնենք, որ
          կապիկ չկա ու չի էլ կարող լինել մինչև նոր տարի
հեռանալու մասին չմտածենք մինչև չմեռնենք
դժոխք կառուցենք կոփվելու համար
սուրճի պաշար վերցնենք ինքնաեռի հէտ
ամփոփվենք աղքատության մէջ ու երբէք չտենչանք
խորասուզվենք անդրշիրիմյան որոտ կոչվող անդորրում
          ամպրոպ կանչենք ու պատվիրենք սառը անձրև պաղպաղակով
          մէջը լիքը բալի կորիզ
պարուրվենք ու գալարվենք ատամնացավից,
որ երկար չփտենք մինչև ողն ու ծուծը
չճմլկոտվենք քնկոտ մեղսազգացողությունից
պտտվենք, պտտվենք անդունդներում ու արձակենք
վերարկուի բոլոր կոճակները մէծ ու փոքրի
որոշենք «բաց» ու «փակ» տիեզերքի իմաստը ու լուռ
          հետևենք միլիարդավոր աստղապտույտների տխմար իրականությանը
փախչենք հետապնդումից հանդիպակաց երջանկության ու
          անիծենք ատոմը, նետվենք կուռքերին գերվածների ապուշային
          արարողություն կոչվող ապրելակէրպը, ապրելաիմաստը, ապրելամահը
          և փորձենք սառույցներ հալեցնել գիսավորներից սկսած
մկրտվենք ողջախոհությունից բթություն տանող արահետներում,
փշերից արյունլուա մեր մատներով
շոշափենք տիեզերագոյի անասելի կարծրությունը
երկրային մեր անզորությեան զուգահեռներից
ու ողբանք զմեզ
տէր ընդ ձեզ աստծո քմահաճոյքներին ստրուկ միալար եղուկ ողորմելի
          ամօթխածութիւն համաշխարհային փոթորկոտ մարդու ձգտումներն ի զօրու
          անկարողութեան դառնաղի ու բաղձալի մէնութեան ստուերոտ ալելուաներով
          երիցս  տոգորուած ու փշակալուած յուղարկաւորութիւնների ցըմփցըմփների
          դղրդիւնով միառէլս, անխափան ընթացող վայելքը երկունքից արիւնոտ ու
          կապոյտ  հէտագայի անորոշութեան մաղձուկի միջով թրծուելուց դեպ ի մահ
          ազատութիւն, կորով գալակտիկական, աշխարհստէղծումից մինչեւ ի
          գոիւթիւնն  մահկանացու այրերի μռնաւոր քաղաքականութիւնը համայն
          մարդկութեան որմնուղեղներում, սածիլուած մանուկի առողջ անօթները թոյնով
          ներարկելու մոլուցքից պղպջակուող երանելի Բաւարարուածութեան
          ախտորոշումը ու նզովք յղենք լինելիութեան զարտուղի, անյայտ ճանապարհներով
          իրականութիւն արծարծող մեր քամահարելի ներկաիւթեանը
          համատիեզերական նողկալի ներկաիւթեան կողքին
                                                    դ ա ջ ո ւ ա ծ


Կատեգորիա: Պոեզիա | Ավելացրեց: armenlur (21.03.2013)
Դիտումներ: 1141 | Տեգեր: ավանգարդ պոեզիա, Արմեն ֆոն Գևորգյան, պոեզիա | - Վարկանիշ -: 0.0/0