Գլխավոր էջ » Հոդվածներ » Ստեղծագործություններ » Պոեզիա

Արմեն ֆոն Գևորգյան


ԵՐԿՈՒ  ՄԱՐԴ

Երկու մարդ
որ աճել են գազանանոցում
ու տրանսպորտում կտրոն չեն դակում
ու նրանց տանում են միլիցիա
ու նրանց նախատում են
ամոթանք են տալիս
ու որոշում են նրանց համար աշխատանք ճարել
ու նրանց համար աշխատանք ճարում են
բայց նրանք չեն աշխատում
ու փող են ստանում
աշխատանքային համազգեստ էլ են ստանում
ու բնակարան էլ են ստանում
ու գնում են ծովափ
ու լավ հանգստանում են
ծանոթանում են անշնորհք աղջիկների հետ
ու նրանց հետ անշնորհք ժամանակ են անցկացնում
ու աղջիկները նրանց շատ են սիրում
և ուզում են ամուսնանալ
բայց նրանք չեն ամուսնանում
ու վերադառնում են Երևան
ու նոր աղջիկների հետ են ծանոթանում
ու գնում են թատրոն
հետո գնում են ռեստորան
ու ռեստորանում նրանց ասում են.
- Ու՞ր են ձեր փողկապները
ու նրանք փողկապի համար վիճում են
ու քիչ է մնում նրանց բռնեն
բայց նրանց չեն բռնում
ու նրանք գնում են բաղնիք
ու բաղնիքում նրանց ասում են.
- Ու՞ր են ձեր ամուսնության վկայականները
ու նրանք ամուսնության վկայականների համար
կռիվ են անում
ու նրանց տանում են միլիցիա
ու միլիցիայությունում ասում են.
- Բա ամոթ չի՞
հետո ավելացնում են.
- Բա էս աղջիկների հետ բաղնիք կգնա՞ն
հետո աղջիկներին են ասում.
- Բա էս տղաների հետ բաղնիք կգնա՞ն
հետո ավելացնում են.
- Բա ամոթ չի՞,
դուք հո փչացած չե՞ք
ու տղաներին բաց են թողնում
ու տղաները գնում են խմելու
բայց խմիչք չեն ճարում
ու տաքսի են կանգնեցնում
ու գնում են գազանանոց

1988 թ.


Կատեգորիա: Պոեզիա | Ավելացրեց: armenlur (21.03.2013)
Դիտումներ: 989 | Տեգեր: ավանգարդ պոեզիա, Արմեն ֆոն Գևորգյան, պոեզիա | - Վարկանիշ -: 0.0/0