Գլխավոր էջ » Հոդվածներ » Պրակտիկ խոհանոց » Քաղցրավենիք

Բանան
Վերցնել 200 գր կարագ, 200 գր թթվասեր, 0,5 թ/գ սոդա, վերջինս խառնել թթվասերին, մի պտղունց աղ, երեք բաժակ ալյուր, հունցել և բաժանել փոքր գնդերի, 30 րոպե թողնել սառնարանում, հետո հանել, ամեն մի գունդը գրտնակով բացել, մեջը լցնել միջուկից, փաթաթել՝ տալով բանանի ձև և միջին կրակով թխել ջեռոցում:
ՄԻՋՈՒԿ։  Վերցնել 200 գրամից մի քիչ պակաս կաթնաշոռ,1 ձու, 1,5 թ/բ շաքարավազ, մի թ/բ ալյուր, վանիլին և գդալով լավ խառնել մինչև դառնա միասեռ: Ստացվում է կպչուն զանգված:

Վերջում պատրաստի բանանի վրա ցանել շաքարի փոշի:


Կատեգորիա: Քաղցրավենիք | Ավելացրեց: armenlur (06.03.2013)
Դիտումներ: 1193 | Տեգեր: Պրակտիկ խոհանոց | - Վարկանիշ -: 1.0/1