Գլխավոր էջ » Հոդվածներ » Պրակտիկ խոհանոց » Քաղցրավենիք

Բոնբոնչիկ
Պատրաստել շերտավոր խմոր, բաժանել 4 գնդի: Յուրաքանչյուր գունդն առանձին բացել գրտնակով, թեյի պնակով կլոր կտրել և մեղմ կրակով թխել ջեռոցում: Թխվելիս շատ է բարձրանում: Այն մեջտեղից հորիզոնական ուղղությամբ բաժանել երկու մասի, մի շերտին կրեմ քսել, միացնել երկրորդ շերտը, երեսին և կողքերին կրեմ քսել, պատել թխվածքի փշրանքներով:

Երեսին ցանել շաքարի փոշի: 

Օգտագործել սիրողական կամ եփովի կրեմ, ինչպես նկարագրված է ԿՐԵՄՆԵՐ բաժնում:


Կատեգորիա: Քաղցրավենիք | Ավելացրեց: armenlur (06.03.2013)
Դիտումներ: 1519 | Տեգեր: Պրակտիկ խոհանոց | - Վարկանիշ -: 0.0/0