Գլխավոր էջ » Հոդվածներ » Պրակտիկ խոհանոց » Քաղցրավենիք

Դիպլոմատ
ա) 25 գր ժելատինը լցնել 1 թ/բ ջրի մեջ և թողնել 12 ժամ մնա:

բ)Հաջորդ օրը 300-500 գր խնձոր կտրատել, վրան շաղ տալ 1 ճ/գ շաքարավազ ու թողնել մնա:

գ) 4 ձվի դեղնուցը 120 գր շաքարավազով լավ հարել, 2 թ/բ կաթը և ժելատինը խառնել  իրար և մեղմ կրակի վրա անընդհատ խառնել, մինչև ժելատինը լուծվի, վերցնել կրակից, թողնել սառչի:

դ) 4 ձվի սպիտակուցը 80 գր շաքարավազի հետ դարձնել բեզե, ավելացնել 2 բանկա թարմ և պինդ թթվասեր, լավ հարել, որից հետո խնձորը (բ կետ), կաթով պատրաստածը (գ կետ) ու բեզեն խառնել իրար, ավելացնել մի քիչ վանիլին ու կոնյակ, լավ խառնել: Առանձին աման վերցնել, թրջել, ամբողջ զանգվածը լցնել մեջը և սառեցնել սառնարանում, բայց ոչ սառցախցիկում: Հետո հանել սկուտեղը դնել լայն ամանի վրա և շուռ տալ: Զանգվածը հեշտությամբ դուրս է գալիս: 

Նպատակահարմար է «Դիպլոմատ» պատրաստել ամռանը և պաղպաղակի փոխարեն օգտագործել ճաշից հետո՝ որպես զովացուցիչ:



Կատեգորիա: Քաղցրավենիք | Ավելացրեց: armenlur (07.03.2013)
Դիտումներ: 1167 | Տեգեր: Պրակտիկ խոհանոց | - Վարկանիշ -: 0.0/0