Գլխավոր էջ » Հոդվածներ » Պրակտիկ խոհանոց » Քաղցրավենիք

Կոզինախ խմորով
2 ձուն լավ հարել, ավելացնել այնքան ալյուր, որ ստացվի պինդ խմոր: Խոնավ ձեռքերով խմորը կլորացնել մատի բարակությամբ և երկարացնել: Խորը թավայի մեջ ձեթը լավ տաքացնել, խմորը կտրտել 1 սմ չափով, ձեթի մեջ տապակել մինչև բաց վարդագույն դառնալը, քափկիրով հանել, ձեթը քամել, լցնել հատակին յուղ քսած ամանի մեջ: 2 ճաշի գդալ մեղրը և 3 ճաշի գդալ շաքարավազը խառնել, դնել կրակին, երեք անգամ թողնել բարձրանա (եռա), որից հետո վերցնել կրակից ու լցնել տապակած գնդիկների վրա, դանակով հարթեցնել՝ ձևավորելով կլոր կամ քառակուսի: 
Մատուցել սառչելուց հետո:

ԽՈՐԻԶ. 1 թ/բ յուղը 1,5 թ/բ շաքարավազի հետ հարել մինչև սպիտակելը, ավելացնել այնքան ալյուր, որ ստացվի կպչող խորիզ, 3 պտղունց սոդա, և վանիլին:


Կատեգորիա: Քաղցրավենիք | Ավելացրեց: armenlur (08.03.2013)
Դիտումներ: 828 | Տեգեր: Պրակտիկ խոհանոց | - Վարկանիշ -: 0.0/0