Գլխավոր էջ » Հոդվածներ » Պրակտիկ խոհանոց » Քաղցրավենիք

Պաքսիմատ
3 ձուն 1,5 թեյի բաժակ շաքարավազի հետ հարել, ավելացնել 250 գր կարագ, 1,5 թեյի բաժակ եռացրած-սառեցրած կաթ, 0,5 թեյի գդալ սոդա, 1 պտղունց աղ, 1 հատ վանիլին, 5-6 թեյի բաժակ ալյուր: Հունցել պինդ խմոր, բաժանել 4 գնդի, ամեն մի գունդը բացել թխելու ամանի չափով, երեսին ձու քսել, ռուլետի պես փաթաթել, երեսին նույնպես ձու քսել և թխել միջին կրակով: 

Ջեռոցից հանելուց անմիջապես հետո կտրտել պաքսիմատի պես և կրկին դնել ջեռոցի մեջ՝ մի քիչ չորանալու համար:


Կատեգորիա: Քաղցրավենիք | Ավելացրեց: armenlur (08.03.2013)
Դիտումներ: 1956 | Տեգեր: Պրակտիկ խոհանոց | - Վարկանիշ -: 0.0/0