Թխվածքներ կաթնաշոռով - Քաղցրավենիք - Պրակտիկ խոհանոց - Տեղեկատվություն - Օրը կգա, բարին՝ հետը
Գլխավոր էջ » Հոդվածներ » Պրակտիկ խոհանոց » Քաղցրավենիք

Թխվածքներ կաթնաշոռով
ԿԱԹՆԱՇՈՌԸ ԸՆԿՈՒՅԶՈՎ

50 գր ընկույզը թեթևակի բովել, ձեռքով տրորել, որպեսզի կեղևը դուրս գա, դանակով մանրացնել: Չորս ձվի սպիտակուցը լավ հարել, ավելացնել 0,5 թեյի բաժակ շաքարավազ, հարել, մինչև դառնա բեզե: 300 գր կաթնաշոռը լավ տրորել, խառնել ընկույզին և ամբողջը լցնել բեզեյի վրա: 
Մատուցել ճաշից հետո:

ԿԱԹՆԱՇՈՌՈՎ ԿԱՐԿԱՆԴԱԿ (պերոգ)

2 ձվի դեղնուցը 0,5 բաժակ շաքարավազի հետ լավ հարել, ավելացնել 1 թեյի գդալ սոդա, 1 ճաշի գդալ քացախ, 200 գրամ փափուկ կարագ կամ մարգարին, խառնել, ավելացնել այնքան ալյուր, որ ստացվի փափուկ, չկպչող խմոր, բաժանել 2 մասի այնպես, որ մի գունդը մի քիչ մեծ լինի մյուսից:

ՄԻՋՈՒԿ - 2 ձվի սպիտակուցը 0,5 թեյի բաժակ շաքարավազի հետ հարել, ավելացնել 200 գր կաթնաշոռ, խառնել մինչև միասեռ դառնալը:
Խմորի փոքր գունդը գրտնակի օգնությամբ մի քիչ բացել, տեղափոխել թխելու թավայի վրա, բացել 0,5 սմ հաստությամբ, վրան լցնել միջուկը, երկրորդ գունդը բացել սեղանին, զգուշությամբ փաթաթել գրտնակի վրա (որպեսզի հնարավոր լինի տեղափոխել) և դրանով ծածկել պերոգը, կողքերը լավ փակել, երեսին ձու քսել, թխել ջեռոցում: Թխվում է շատ արագ: Ստացվում է փխրուն ու համեղ թխվածք: Կտրել փախլավաձև և մատուցել:


Կատեգորիա: Քաղցրավենիք | Ավելացրեց: armenlur (08.03.2013)
Դիտումներ: 2510 | Տեգեր: Պրակտիկ խոհանոց, կարկանդակ | - Վարկանիշ -: 0.0/0