Գլխավոր էջ » Հոդվածներ » Պրակտիկ խոհանոց » Քաղցրավենիք

Խաչապուրի
Շերտավոր խմորով (տես Բ. ԳԱԹԱ) 

6 բաժակ ալյուրը լցնել էմալապատ ամանի մեջ, մեջտեղը փոս անել, լցնել 2 ճ/գ քացախ, 2 ճաշի գդալ ձեթ, մի քիչ աղ, 2 թեյի բաժակ գոլ ջուր, հունցել չկպչող փափուկ խմոր, բաժանել 8 մասի և մեկ ժամ դնել սառնարանում: Հետո յուրաքանչյուր գունդը բացել, վրան կարագ քսել, ծրարի պես ծալել, կրկին դնել սառնարանի մեջ: Գործընթացը կրկնել երեք անգամ, բայց երկրորդ և երրորդ անգամ կարագ չքսել, միայն խմորը բացել և ծրարի պես ծալել: Նախընտրելի է խմորը մի օր առաջ պատրաստել: Ամեն մի գունդը բացել, բաժանել 8 մասի, յուրաքանչյուր մասի վրա լցնել զանազան լցոն (պանիր՝ կաթնաշոռի հետ խառնած, աղացած ու տապակած միս և այլն), անկյունաձև ծալել, երեսին ձու քսել, թխել ջեռոցում:


Կատեգորիա: Քաղցրավենիք | Ավելացրեց: armenlur (08.03.2013)
Դիտումներ: 6055 | Տեգեր: Պրակտիկ խոհանոց | - Վարկանիշ -: 5.0/1