Գլխավոր էջ » Հոդվածներ » Պրակտիկ խոհանոց » Քաղցրավենիք

Խմորեղեններ ընկույզով
ԸՆԿՈՒՅԶՈՎ ԲԻՍՔՎԻՏ

200 գրամ մաքրած ընկույզը 20 գր շաքարավազի հետ լավ մանրացնել, ավելացնել 100 գրամ թեթևակի հալած կարագ, 0,5 բանկա թթվասեր, 2 ձու, լավ խառնել, ավելացնել 150 գր ալյուր, խառնել և թխել հատակին յուղ քսած ամանով՝ 30-40 րոպե՝ ջեռոցում, միջին կրակով: Թխվելուց հետո երեսին ցանել շաքարի փոշի: 

ԸՆ­ԿՈՒՅ­ԶՈՎ ԹԽ­ՎԱԾՔ 

500 գրամ կա­րա­գը 3/4 թե­յի բա­ժակ շա­քա­րա­վա­զի հետ լավ հա­րել, ավե­լաց­նել 2 ձվի դեղ­նուց, 250 գրամ ծե­ծած ըն­կույզ, 1 սուր­ճի բա­ժակ կոն­յակ, կամ նարն­ջի հյութ, 1 հատ վա­նի­լին, շա­րու­նա­կել հա­րե­լը: Վեր­ջում աս­տի­ճա­նա­բար ավե­լաց­նել ալ­յու­րը, լավ հուն­ցել, որից հե­տո խմո­րը կտր­տել պե­չե­նու չա­փով և 20 րո­պե մեղմ կրա­կով թխել ջե­ռու­ցում: 

Թխ­վե­լուց հե­տո երե­սին շա­քա­րի փոշ­ի ցա­նել:

ԸՆԿՈՒՅԶՈՎ ԿԵՔՍ

7 ձուն 1 թ/բ շաքարավազի հետ լավ հարել, ավելացնել 0,5 թ/գ սոդա, 50 գր հալած յուղ, 1,5 թ/գ սոդա, 1,5 թ/բ ալյուր, խառնել մինչև դառնա միասեռ, բաժանել 2 մասի: Մի մասին խառնել 50 գր աղացած ընկույզ, իսկ մյուսին՝ 1 ճ/գ սուրճ: Ամանի հատակին և կողքերին յուղ քսել, լցնել ընկույզով խմորի կեսը, որից հետո՝ սուրճով խմորի կեսը, հետո նույն հերթականությամբ լցնել մնացած խմորը: Թխել ջեռոցում միջին կրակով՝ 25-30 րոպե: 

Թխվելուց հետո վրան ցանել շաքարի փոշի:

ԸՆԿՈՒՅԶՈՎ ԳՆԴԻԿՆԵՐ

2 ձվի դեղնուցը խառնել 1 թեյի բաժակ մածունին, ավելացնել 1 թեյի գդալ սոդա, 200 գր հալած կարագ, 600 գր ալյուր, հունցել, ծածկել սրբիչով և դնել սառնարանի մեջ: Սառչելուց հետո խմորը բացել 3 մմ հաստությամբ, կտրատել քառակուսի կտորներով, յուրաքանչյուրի վրա լցնել միջուկից, խմորի ծայրը միացնել, գնդի ձև տալ և թխել ջեռոցում՝ յուղ քսած ամանով: Թխվելուց հետո վրան ցանել շաքարի փոշի:

ՄԻՋՈՒԿ. 500 գր մաքրած ընկույզը աղալ, խառնել 300 գր շաքարավազ, 1 հատ վանիլին:

ԸՆԿՈՒՅԶՈՎ ՀԱԼՎԱ

Ոչ շատ խոր ալյումինե կաթսայի մեջ լցնել 250 գր շաքարավազ 3/4 թ/բ մեղր ու մեղմ կրակով եփել մինչև թեթև կարմրելը: Առանձին ամանի մեջ 5 ձուն հարել մինչև փրփրելը և աստիճանաբար լցնել տաք մեղրի վրա՝ անընդհատ խառնելով: Կաթսան կրկին դնել կրակին և հետևել, որպեսզի զանգվածը շատ չպնդանա: Վերցնելուց 5 րոպե առաջ խառնել 0,5 կգ մանրացրած ընկույզ: Հարթ ամանի հատակին յուղած թուղթ փռել, զանգվածը լցնել վրան, դանակով հարթեցնել, ծածկել յուղած թղթով և վրան ծանրություն դնել: 

Կտրել հաջորդ օրը՝ սուր և թրջած դանակով:

ԸՆԿՈՒՅԶՈՎ ՏՈԼՄԱ 

3 ձուն 1 ճաշի գդալ շաքարավազի հետ դարձնել գոգլի, խառնել 1 թեյի բաժակ թթվասեր, 2 ճաշի գդալ մածուն, 1 ճաշի գդալ յուղ, մի պտղունց աղ, ալյուր, հունցել ձեռքերին չկպչող խմոր, բաժանել 20 գնդի: Ամեն մի գունդը օխլավել բարակ, մեջտեղը յուղ քսել, իսկ կողքերին՝ ալյուր, որից հետո վրան լցնել ընկույզով միջուկը և օխլավի օգնությամբ փաթաթել, կողքերից խմորը սեղմել (ծայրերից դեպի կենտրոն) այնպես, որպեսզի խմորը մի քիչ հավաքվի և անհարթ տեսք ստանա, հետո օխլավը զգուշությամբ հանել, երեսին ձու քսել և թխել միջին կրակով՝ ջեռոցում: Սառչելուց հետո կտրտել տոլմայի մեծությամբ, լցնել տաք մեղրաջրի մեջ: Երբ սառչի, լցնել փլավքամիչի մեջ:

ՄԻՋՈՒԿ. Վերցնել 2 թեյի բաժակ ծեծած ընկույզ, 1 թեյի բաժակ շաքարավազ, 5-6 հատ ծեծած հիլ:

ՄԵՂՐԱՋՈՒՐ. 1 թեյի բաժակ շաքարավազը 0,5 թեյի բաժակ ջրով եռացնել, ավելացնել 4-5 ճաշի գդալ մեղր:



Կատեգորիա: Քաղցրավենիք | Ավելացրեց: armenlur (08.03.2013)
Դիտումներ: 3993 | Տեգեր: Պրակտիկ խոհանոց, կեքս, բիսքվիտ, հալվա, տոլմա | - Վարկանիշ -: 0.0/0