Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Փետրվար |
1 փետրվար
1 փետրվար 2013 թվական, ուրբաթ Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, ամիսը՝ ԱՐԱՑ, օրը՝ ԱՐԵԳ, ուրբաթը՝ Արուսյակի օր Տարվա 32-րդ օրը, 4-րդ շաբաթ, Տարեվերջին մնում է 333 օր 18-րդ արևային օր Արևածագ՝ 7։08, արևամուտ՝ 16։29, Օրվա տևողությունը՝ 9 ժամ 20 րոպե 22-րդ լուսնային օր`22։54-08։52, Լուսնի III փուլ` 29 հունվար - 3 փետրվար, Լուսինը՝ Կշեռքում է ՓԵՏՐՎԱՐ Փետրվարը ձմռան վերջին ամիսն է։ Այս ամիսն իր անունն ստացել է հին հռոմեական չար աստված Փեբրուարիոսից։ Մեր թվականությունից 56 տարի առաջ Հուլիոս Կեսարի հրամանով կատարված օրացույցի բարեփոխումից հետո փետրվարը դարձավ երկրորդ ամիսը և ուներ 29 օր։ Հետագայում ամիսներից մեկը, ի պատիվ Հուլիոս Կեսարի, կոչվեց Հուլիս, իսկ դրան հաջորդող օգոստոս ամիսն էլ՝Օգոստոս կայսեր պատվին։ Բայց օգոստոսն ուներ միայն 30 օր, իսկ հուլիսը՝ 31՝ մի բան, որ ընդգծում է Կեսարի գերազանցությունը Օգոստոսկայսեր նկատմամբ։ Որոշվեց մեկ օր վերցնել փետրվարից և ավելացնել օգոստոս ամսվա օրերի թվին։ Այսպիսով փետրվար ամսին, որը կապված էր հռոմեական չար աստծու անվան հետ, մնաց 28 օր։ Միայն նահանջ տարին է մեկ օրով ավելանում և դառնում 29 օր։ Փետրվարը հայկական տոմարում համընկնում է Մեհեկան ամսվա հետ։ Այդ ամսին մեծ տոնախմբություն էր կատարվում՝ ի պատիվ Միհրի, որը զրադաշտական աստվածն էր։ Նա մարմնավորում էր արեգակը և կրակը։ Ժամանակին Միհրի պաշտամուն քը եղել է հեթանոսական Հայաստանում։ Միհրին նվիրված տաճարներն էլ կոչվում էին մեհյաններ։ Տոներ
Ծնունդներ 1969 - Գաբրիել Բատիստուտա, արգենտինացի ֆուտբոլիստ, 20-րդ դարի լավագույն հարձակվողներից Պատմության այս օրը 1587 - Անգլիայի թագուհի Եղիսաբեթ I-ը ստորագրում է Մարի Ստյուարտի մահվան դատավճիռը: | |
Դիտումներ: 817 | | |