
Համար 132
Մորուքով
սև
քունքերը մեծ
գողական կոշիկներով
դաջվածքներով
մազերը երկար
ընդհանուր առմամբ տխուր
նաև սրամիտ ու կծող
ոչ զավեշտական
խորը-հեռավոր-տիեզերական
մտածող
դժբախտ ու խղճող
նախկինում խուժան
պոտենցիալ մարդասպան
գերի սեփական ազատությանը
մեխված քարերին
քլունգով հպարտ
ուժեղ-դիմացկուն-ու-մրսկան
նաև նուրբ-զգացմունքային
համբերատար-լռող
բայց չհանձնվող
մեռնելու պատրաստ
որ սուրում է
զարմանալի ու բացօդյա
|
Կատեգորիա: Պոեզիա | Ավելացրեց: armenlur (21.03.2013)
|
Դիտումներ: 1095
| Տեգեր: ավանգարդ պոեզիա, Արմեն ֆոն Գևորգյան, պոեզիա
| - Վարկանիշ -: 5.0/1 |