Գլխավոր էջ » Հոդվածներ » Ստեղծագործություններ » Պոեզիա

Արմեն ֆոն Գևորգյան



***
Օդանավերը սավառնում և վայրէջք չեն կատարում:
Վայրէջք են կատարում ինքնաթիռները:
Օդանավերը ինքնաթիռներ չեն:
Օդանավերը` օդանավեր են,
այնպես, ինչպես ինքնաթիռները՝ ինքնաթիռներ:
Ինքնաթիռները եթե սավառնում են,
ինքնաթիռներ չեն:
Օդանավեր են:
Ինքնաթիռները այնքան ժամանակ են ինքնաթիռ,
քանի դեռ չեն պոկվել թռիչքուղուց
ու չեն հասել երկինք:
Մինչև երկինք հասնելը մի սահման կա:
Սահմաններն անցնելու համար են:
Ինքնաթիռներն անցնում են սահմանը
և դառնում օդանավեր,
ինչպես աղջիկները՝ կին:
Օդանավերը սավառնում և վայրէջք չեն կատարում:


Կատեգորիա: Պոեզիա | Ավելացրեց: armenlur (21.03.2013)
Դիտումներ: 1059 | Տեգեր: ավանգարդ պոեզիա, Արմեն ֆոն Գևորգյան, պոեզիա | - Վարկանիշ -: 0.0/0