Լուիս Քերոլ
անգլ.՝ Lewis Carroll,
իսկական անունը` Չարլզ Լութվիջ Դոջսոն, Charles Lutwidge Dodgson;
անգլիացի գրող, մաթեմատիկոս, փիլիսոփա և լուսանկարիչ
հունվար 27, 1832, Չեշիր - հունվար 14, 1898, Սուրեյ
Մի առիթով Լուիս Քերոլը իր մասին ասել է, ես որոշել էի մաթեմատիկոս դառնալ, սակայն իմ երևակայութունը չհերիքեց և ես դարձա ֆանտաստ գրող:
Կենսագրությունը
Ծնվել է Անգլիայի Չեշիր կոմսության Դարսբերի գյուղում, հոգևորականի ընտանիքում: Ունեցել է 7 քույր և 3 եղբայր: Ուսման մեջ առաջին քայլերը արել է դեռ տանը, դրսևորելով իր խելացիությունն ու հմտությունը: Նա ձախլիկ էր: Չհաստատված փաստեր կան, ըստ որի նրան արգելում էին գրել ձախ ձեռքով, ինչ արդյունքում նրա հոգեբանությունը խախտվել է ու նրա մոտ սկսվել է նկատվել կակազություն:
12 տարեկան հասակում ընդունվել է Ռիչմոնդից ոչ հեռու գտնվող մի մասնավոր դպրոց: Սակայն 1845 թվականին իր կամքին հակառակ ստիպված է լինում տեղափոխվել ուրիշ դպրոց: 1851 թվականի տեղափոխվում է Օքսֆորդ և ընդունվում է այնտեղի ամենաարիստոկրատ համալսարաններից մեկը: Չնայած նրան, որ ընդհանուր առմամբ լավ չէր սովորում, բայց մաթեմատիկական բարձր ունակությունների շնորհիվ ի վերւ աստանում է բակալավրի կոչում և նույնիսկ հաղթում համալսարանում կազմակերպված մաթեմատիկայի թելադրության (լեկցիա) մրցույթին: Իր կյանքի հետագա 26 տարիներին նա մաթեմատիկա էր դասավանդում, ու չնայած իր ստացած աշխատավարձին, այնուամենայնիվ նա համարում էր դա տխուր զբաղմունք: Մահացել է 1898 թվականի հունվարի 14-ին Սուրեյ կոմսության Գիլֆորդ քաղաքում:
Գրական գործունեությունը
Գրել սկսել է քոլեջում սովորելու տարիներին: Այդ ժամանակ հիմնականում գրում էր բանաստեղծություններ և կարճ պատմվածքներ, որոնք տպագրվում էին արդեն Լուիս Քերոլ կեղծանվամբ: Սկսած 1854 թվականից նրա ստեղծագործությունները արդեն լույս էին տեսնում անգլիական հեղինակավոր «Կոմիկ թայմս» (անգլերեն The Comic Times) և «Թրեյն» (անգլերեն The Train) հանդեսներում: Առավել հայտնի ստեղծագործություններեն են` «Ալիսը Հրաշքների աշխարհում» (1865, անգլ.՝ Alice's Adventures in Wonderland), «Ալիսը Հայելու աշխարհում» (1871, անգլ.՝ Through the Looking-Glass, and What Alice Found There) հեքիաթ-վիպակները, «Սնարկի որսը» հումորիստական պոեմը:
Քերոլի վիպակ-հեքիաթները աչքի են ընկնում դրվագների պատկերավորությամբ, արտառոց տրամաբանական-լեզվաբանական բառախաղով, ուսումնասիրողները գտնում են դրանց մեջ բազմաթիվ բնագիտական ու տրամաբանական հայտնագործությունների կանխագուշակումներ: Դրանք թարգմանված են աշխարհի բազմաթիվ լեզուներով և անգլիախոս երկրներում ամենից շատ մեջբերվող գրքերն են Աստվածաշնչից և Շեքսպիրից հետո:
Ալիսայի մասին երկու հեքիաթ-վիպակները թարգմանվել են հայերեն Սոնա Սեֆերյանի կողմից` հրատարակվելով 1971թ.: