ՆԱ­ՄԱԿ

Նա­մակ գրե­լը նշա­նա­կում է շտապ և անար­դա­րա­ցի կեր­պով ինչ­-որ մե­կին դա­տա­պար­տել:
Պատ­վիր­ված նա­մակ ստա­նա­լը նշա­նա­կում է դրա­մա­կան խն­դիր­նե­րը կխոր­տա­կեն հին կա­պե­րը: 
Անա­նուն նա­մակ տես­նե­լը նշան է, որ խան­դում եք ձեր հա­կա­ռա­կոր­դին, որին հա­մա­րում եք ար­ժա­նի:
Տհաճ նո­րու­թյուն­նե­րով նա­մա­կը գուշ­ա­կում է առա­ջի­կա դժ­վա­րու­թյուն­ներ կամ հի­վան­դու­թյուն: Եթե նո­րու­թյուն­ներն ու­րա­խա­լի են, կկա­տար­վեն բա­զում եր­ջա­նիկ իրա­դար­ձու­թյուն­ներ:
Եթե սի­րա­լիր նա­մակ է, բայց գր­ված է կա­նաչ կամ գու­նա­վոր թղ­թի վրա, սի­րո մեջ ու գոր­ծե­րում կեն­թարկ­վեք հի­աս­թա­փու­թյան:
Կա­պույտ թա­նա­քը նշան է մշ­տա­կա­նու­թյան, սի­րո և հա­ջո­ղու­թյան:
Կար­միր թա­նա­քը գուշ­ա­կում է բա­ժա­նում դա­տարկ կաս­կած­նե­րի ու խան­դի պատ­ճա­ռով, սա­կայն բա­նա­կան վար­քա­գի­ծը կա­րող է հաշ­տեց­նել սի­րե­լու հետ:
Եթե դեռահաս կինը տես­նում է, որ ին­քը նա­մա­կը թաքց­նում է սի­րա­ծից, հա­կա­ռա­կոր­դի պատ­ճա­ռով ապ­րում­նե­րի կու­նենա:
Սգո շր­ջա­նա­կով նա­մա­կը նշա­նա­կում է հի­վան­դու­թյուն կամ ազ­գա­կա­նի մահ:
Եթե ամու­սի­նը ձեզ նա­մակ է տա­լիս, նշա­նա­կում է առջևում բա­ժա­նում է սեն­սա­ցի­ոն մե­ղադ­րանք­նե­րով:
Պա­րուր­ված նա­մա­կը նա­խազ­գուշ­աց­նում է, որ հի­մար սխալ­նե­րը կա­րող են սպա­նել ձեր հե­ղի­նա­կու­թյու­նը:
Դուք ձեր ըն­կե­րո­ջից կս­տա­նաք եր­կար սպաս­ված լուր, եթե երա­զում նրա­նից հա­ճախ եք նա­մակ ստա­նում:

ՆԵՏ

Եթե երա­զում տե­սել եք, որ ձեռ­քում նետ ու­նեք, ակն­կա­լեք զվար­ճանք­ներ, տո­նախմբություններ և ճամ­փոր­դու­թյուն­ներ: 
Տա­ռա­պանք­նե­րը եր­կար ժա­մա­նակ Ձեզ չեն հե­տապն­դի:
Հին և կոտր­ված նե­տը գոր­ծե­րում և սի­րո մեջ հի­աս­թա­փու­թյուն է:

ՆԿԱՐ

Եթե երա­զում նկա­րում եք, նշա­նա­կում է ձեզ սպաս­վում է մաս­նակ­ցել ինչ­-որ կաս­կա­ծե­լի և հա­մար­ձակ ձեռ­նար­կու­թյան:
Եթե փչաց­րել եք նկա­րը, պետք է պաշտ­պա­նեք ձեր իրա­վունք­նե­րը:
Նկար առ­նե­լը անար­ժան սպե­կու­լյա­ցի­ա­յի նա­խան­շան է:
Եթե տես­նեք, որ շր­ջա­պատ­ված եք հին և ժա­մանա­կա­կից վար­պետ­նե­րի փո­րագ­րան­կար­նե­րով, նշանակում է բարձ­րա­գույն բար­ձունք­նե­րի հաս­նե­լու կր­քոտ ցան­կու­թյամբ եք լց­ված:
Երա­զում պատ­կե­րաս­րահ հա­ճա­խե­լը տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րի նշան է: Կսկ­սեք գոր­ծադ­րել ձեր ջա­նա­սի­րու­թյու­նը տա­նը խա­ղա­ղու­թյուն և փո­խա­դարձ ըմբռ­նում ստեղծելու համար՝ հո­գով ձգ­տե­լով դե­պի ու­րիշ մար­դիկ:

ՆՆ­ՋԱ­ՍԵՆ­ՅԱԿ

Եթե մե­կը երա­զում կա­հա­վոր­ված նն­ջա­սեն­յակ է տես­նում, ապա նրան եր­ջա­նիկ փո­փո­խու­թյուն­ներ են սպաս­վում: Մոտ ապա­գա­յում ակն­կա­լեք հե­ռա­վոր ճամ­փոր­դու­թյուն­նե­ր:
Եթե տես­նեք, որ քնել եք ան­ծա­նոթ նն­ջա­րա­նում, սպա­սեք հյու­րե­րի:
Մա­քուր, սպի­տակ ան­կո­ղի­նը նշա­նա­կում է վերջ հոգ­սե­րին ու տան­ջանք­նե­րին: 
Եթե երա­զում ան­կո­ղին եք գցում (բա­ցում), նշա­նա­կում է  ձեռք եք բե­րե­լու նոր ըն­կեր:
Եթե հի­վանդն իրեն տես­նում է ան­կող­նում պառ­կած, սպաս­վում է հի­վան­դու­թյան բար­դա­ցում:
Եթե տես­նում եք, որ ան­կող­նում թրջ­վել եք, նշա­նա­կում է եր­կար ժա­մա­նակ հի­վան­դու­թյու­նը ձեզ կկոտ­րի:
Ըն­կեր­նե­րի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ժա­մա­նա­կա­վոր բար­դու­թյուն գուշ­ա­կում է այն երա­զը, որ­տեղ  ձեր ըն­կե­րո­ջը տես­նում եք ան­կող­նում հի­վանդ պառ­կած:

ՆՆ­ՋԱ­ՐԱ­ՆԱ­ՅԻՆ ՊԻ­ՏՈՒՅՔ­ՆԵՐ

Երա­զում ան­կո­ղին տես­նե­լը հի­վան­դու­թյուն է:
Ներք­նակ տես­նե­լը, նշա­նա­կում է քեզ վրա նոր պար­տա­կա­նու­թյուն­ներ վերց­նել: 
Ներք­նա­կին մերկ քնե­լը նշա­նա­կում է շր­ջա­պատ­վել սի­րով:
Ներք­նակ պատ­րաս­տե­լը նշա­նա­կում է կապ ունևոր գոր­ծըն­կե­րոջ հետ, շու­տով  նշա­նա­կա­լից կա­րո­ղու­թյուն կվաս­տա­կեք:
Փետ­րա­ներք­նա­կը նշա­նա­կում է, թե ին­չից է կախ­ված մեր ապա­գան:
Կեղ­տոտ վեր­մակ երա­զում նշա­նա­կում է դա­վա­ճա­նու­թյուն, նեն­գու­թյուն, իսկ մա­քուրն ու նո­րը՝ գոր­ծե­րում հա­ջո­ղու­թյուն­նե­րի սպա­սե­լիք:
Կյան­քը խա­ղաղ կըն­թա­նա, եթե երա­զում մգ­դա­կած վեր­մակ տես­նեք:
Երա­զը լավ կլի­նի այն դեպ­քում, եթե մա­քուր ու սպի­տակ ծած­կոց տես­նեք, եթե այն կեղ­տոտ է, անա­խոր­ժու­թյուն­ներ են սպաս­վում:
Բարձ տես­նե­լը նշա­նա­կում է հան­գիստ ու բա­վա­րար­վա­ծու­թյուն: Այդ երա­զը նշա­նա­կում է նաև ծու­լու­թյուն, հոգ­նա­ծու­թյուն, թմ­րու­թյուն:
Գիշ­ե­րը մե­տաք­սե բար­ձին պառ­կե­լը գուշ­ա­կում է ու­րիշ մարդ­կանց տագ­նա­պի և ան­հանգս­տու­թյան գնով հան­գիստ:
Գե­ղե­ցիկ բար­ձե­րը նշա­նա­կում են հա­ջո­ղու­թյուն բո­լոր գոր­ծե­րում:
Եթե դեռահաս կինը երա­զում տես­նում է, որ ին­քը մե­տաք­սե բարձ է պատ­րաս­տում, այդ երա­զը եր­ջա­նիկ ամուս­նու­թյուն է խոս­տա­նում:
Փոքր բարձ տես­նե­լը իր հզո­րու­թյան մի մա­սի կո­րուստ է նշա­նա­կում, միևնույն ժա­մա­նակ, հուշ­ում է, որ ձեր մտե­րիմ­նե­րն իրենց գոր­ծե­րում եր­ջա­նիկ կլի­նեն: 
Այդ երա­զը կա­նանց հա­մար գուշ­ա­կում է հոգևոր կյան­քում հե­տաքրք­րու­թյուն և ինք­նուր­ու­յնու­թյուն:

ՆՈՐ ՏԱՐ­Ի

Եր­ջա­նիկ նա­խան­շան է Նոր Տար­վա գիշ­ե­ր տես­նե­լը` արևածագ կամ ծո­վա­յին ճա­նա­պար­հոր­դու­թյուն:
Թեև, սո­վո­րա­բար, ոչ մե­կը չի ու­զում երա­զում օձ տես­նել, բայց Նոր Տար­վա գիշ­ե­րը տե­սած օձը նշա­նա­կում է հարս­տու­թյուն ստա­նալ: Նույն է նշա­նա­կում նաև սուր կամ զենք տես­նե­լը:
Լուս­նի լույ­սը հա­ջո­ղու­թյան և նույ­նիսկ փառ­քի նշան է:
Երկ­րաշ­արժ տես­նե­լը բնա­կու­թյան վայ­րի հնա­րա­վոր փո­փոխ­ում է:
Ձյու­նը երա­զում եր­ջան­կու­թյուն է:
Երա­զում սա­ռույց տես­նե­լը հա­ջող ամուս­նու­թյան նշան է:
Այդ գիշ­ե­րը լավ է մի­այն անձրև չտես­նեք, որով­հետև կա­րող է ՙտե­ղալ՚ ան­հա­ջո­ղու­թյուն:


ՇԱ­ՀՈՒՅԹ, ԵԿԱ­ՄՈՒՏ

Շա­հույ­թի վե­րա­բեր­յալ երազ­նե­րը ձեզ կբե­րեն իրա­կան հա­ջո­ղու­թյուն­ներ շատ մոտ ապա­գա­յում:

ՇԱՏՐ­ՎԱՆ

Արևի տակ փայ­լող, մա­քուր շատր­վա­նը նշա­նա­կում է լի­ու­թյուն, ար­բե­ցու­ցիչ ու­րա­խու­թյուն­ներ, հե­տաքր­քիր ուղևորու­թյուն:
Հիմ­նա­կա­նում այդ նա­խան­շա­նը լավ է հի­վանդ­նե­րի և աղ­քատ­նե­րի հա­մար, քա­նի որ խոս­տա­նում է առող­ջու­թյուն և հարս­տու­թյուն:
Քան­դած և չո­րա­ցած շատր­վա­նը դժ­բախ­տու­թյան նշան է:
Եթե դեռահաս կինը տես­նում է լուս­նի լույ­սի տակ փայ­լող շատր­վան, նշա­նա­կում է նրան խել­քա­հան կա­նի զվար­ճանք­նե­րի մր­րի­կը, որը կա­րող է դրա­մա­տիկ ավարտ ու­նե­նալ:

ՇԱ­ՔԱՐ

Երա­զում շա­քար տես­նե­լը նշա­նա­կում է, որ ձեր կյան­քում բար­դու­թյուն­ներ են երևան գա­լու: Դուք են­թարկ­վե­լու եք նա­խան­ձի փոր­ձու­թյան, քա­նի դեռ չեք հաս­կա­ցել, որ դրա հա­մար ոչ մի հիմք չկա:
Եթե շա­քար եք ու­տում՝ նշա­նա­կում է շու­տով ձեզ սպաս­վում են անա­խոր­ժու­թյուն­ներ, բայց ամեն ինչ ավարտ­վե­լու է ձեր սպա­սա­ծից ավե­լի լավ:
Շաղ տված շա­քա­րը գուշ­ա­կում է գոր­ծե­րում ոչ մեծ կո­րուստ:
Եթե հե­տաքրքր­վում եք շա­քա­րի գնով՝ նշա­նա­կում է, որ Ձեզ սպառ­նում են թշ­նա­մի­նե­րը:
Երա­զում շա­քա­րի հետ գործ ու­նե­նա­լը կամ մեծ քա­նա­կու­թյամբ շա­քար ստա­նալ նշա­նա­կում է, որ դժ­վա­րու­թյամբ կկա­րո­ղա­նաք խու­սա­փել մեծ կո­րուստ­նե­րից:

ՇԻՇ ԵՎ ՏԱ­ՐԱ 

Երա­զում շիշ, տա­րա, կուժ տես­նե­լը լավ է, եթե դրանք մինչև վերջ լց­ված են թա­փան­ցիկ հե­ղու­կով: Սի­րո ճա­նա­պար­հին կհաղ­թա­հա­րեք բո­լոր ար­գելք­նե­րը և լավ կդա­սա­վո­րեք ձեր գոր­ծե­րը:
Եթե դրանք դա­տարկ են, գու­ժում են դժ­բախտ օրեր:
Եթե երա­զում տա­րա եք գտ­նում, ձեր հա­ջո­ղու­թյու­նը ամուր չի լի­նի, իսկ հի­աս­թա­փու­թյան բե­ռը ծանր կլի­նի:
Կոտր­ված տա­րա­նե­րը հի­վան­դու­թյան և աշ­խա­տան­քում ան­հա­ջո­ղու­թյան նշան են:
Կու­ժից տհաճ խմիչք խմե­լը նշա­նա­կում է մո­տա­կա հի­աս­թա­փու­թյուն և հույ­սե­րի խոր­տա­կում, բայց եթե երա­զում կու­ժից գի­նի եք խմում, նշանակում է քաջ առող­ջու­թյուն և լա­վա­տե­սու­թյուն:

ՇՊԱՐ

Երա­զում դեմ­քին շպար քսե­լը նշա­նա­կում է, որ ձեր նպա­տա­կին հաս­նե­լու հա­մար կա­րող եք դի­մել խո­րա­ման­կու­թյան:
Երե­սից շպա­րը մաք­րե­լը սպառ­նում է նվաս­տա­ցում:

ՇՈՒՆ

Շու­նը հա­վա­տար­մու­թյուն է խորհր­դան­շում: 
Ան­տեր շու­նը վատ նշան է: Դա խո­սում է այն մա­սին, որ մեծ դժ­վա­րու­թյամբ վաս­տա­կա­ծը հեշ­տու­թյամբ կկորց­նեք Շան տարում:
Սպի­տակ շուն տես­նե­լը նշա­նա­կում է, որ իրա­կան կյան­քում միշտ կա­րող եք հույ­սը դնել մտե­րիմ ըն­կե­րոջ վրա: 
Սև շու­նը նա­խազ­գուշ­աց­նում է, որ դա­ռը հի­աս­թա­փու­թյուն կապ­րեք մե­կից, ում եր­կար ժա­մա­նակ Ձեր ըն­կերն էիք հա­մա­րում: Դժ­վար պա­հին նա ոչ մի­այն Ձե­զա­նից երես կթե­քի, այլև կգոր­ծա­ծի Ձեր գաղտ­նիք­նե­րը՝ Ձեր բա­րի անու­նը վար­կա­բե­կե­լու հա­մար:
Գամփռ շու­նը նշա­նա­կում է շու­տով կծա­նո­թա­նաք մե­կի հետ, ով հե­տա­գա­յում կդառ­նա Ձեր մեծ ըն­կե­րը: 
Սատ­կած կամ վի­րա­վոր շու­նը վատ նշան է. շու­տով կլ­սեք Ձեր լավ ըն­կե­րոջ մա­հա­ցու հի­վան­դու­թյան կա­մ էլ մահ­վան մա­սին:
Եթե երա­զում Ձեր վրա շուն է հար­ձակ­վում, նշա­նա­կում է կհան­դի­պեք չար ու­ժե­րի, որոնք կփոր­ձեն Ձեր կյանքն ան­տա­նե­լի դարձ­նել:
Երա­զում չար շուն տես­նե­լը ան­հա­ջո­ղու­թյան և հա­կա­ռա­կորդ­նե­րի կող­մից նեն­գու­թյան նշան է:
Վտիտ-­կեղ­տոտ շուն տես­նե­լը գուշ­ա­կում է ապա­գա­յում ան­հա­ջո­ղու­թյուն և հի­վա­ն­դու­թյուն: Սի­րա­լիր շու­նը հա­վա­տար­մու­թյան նշան է:
Երա­զում ազն­վա­ցեղ շուն ու­նե­նա­լը նշա­նա­կում է, որ կկա­րո­ղա­նաք կա­յուն կա­րո­ղու­թյուն կու­տա­կել:
Եթե շու­նը կծի, ըն­կեր­նե­րիդ և կնոջդ հետ սպաս­վում է ան­հաշ­տու­թյուն:
Թի­կուն­քից շան հա­չոց լսե­լը նշա­նա­կում է ինտ­րիգ­ներ են պատ­րաստ­վում ձեր դեմ: Եր­բեմն նշանակում է պար­տու­թյուն, բայց սո­վո­րա­բար ակ­տիվ դի­մադ­րու­թյան նշան է:
Եթե ձեզ կա­տա­ղած շուն է հե­տապն­դում, պետք է լա­րեք ու­ժե­րը պայ­քա­րում հաղ­թե­լու հա­մար: 
Լավ նշան է, եթե հե­տապն­դեք և սպա­նեք այդ շա­նը:


ՈՍ­ԿԵ ՁԿ­ՆԻԿ

Ոս­կե ձկ­նի­կը գուշ­ա­կում է շատ հա­ջող և հա­ճե­լի ար­կած­ներ: Երի­տա­սարդ կնոջն այս երա­զը խոս­տա­նում է ամուս­նու­թյուն հա­րուստ և հա­մակ­րե­լի տղա­մար­դու հետ:
Եթե ձու­կը քնել է, կնո­ջը սպառ­նում են դժ­վար փոր­ձու­թյուն­ներ:

ՈՍ­ԿԻ

Ձեռ­քում ոս­կի պա­հե­լը նշա­նա­կում է առա­ջա­դի­մու­թյուն բո­լոր սկ­վող գոր­ծե­րում:
Եթե կի­նը ոսկ­յա իրեր է նվեր ստա­ցել, նա կա­մուս­նա­նա հա­րուստ, բայց շա­հախն­դիր մար­դու հետ:
Ոս­կի գտ­նե­լը նշա­նա­կում է տե­ղաշ­արժ պատ­վի և հարս­տու­թյան ուղ­ղու­թյամբ:
Եթե երա­զում ոս­կի եք կորց­րել, ու­րեմն ձեռ­քից բաց եք թող­նե­լու հնա­րա­վո­րու­թյու­նը:

ՈՏ­ՔԵՐ

Եթե երա­զում ձեզ դուր են գա­լիս կնոջ բա­րե­կազմ ոտ­քեր, ապա, կորց­նե­լով ձեր բա­նա­կա­նու­թյու­նը, թեթևամ­տու­թյուն կցու­ցա­բե­րեք բա­րե­տես ար­տա­քի­նով կնոջ հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում:
Տգեղ ոտ­քե­րը նշա­նա­կում է անօ­գուտ զբաղ­մունք և տհաճ ըն­կեր­ներ:
Ոտ­քի վրա վեր­քե­րը կամ խո­ցե­րը նա­խա­գուշ­ա­կում են կո­րուստ:
Եթե երա­զում ու­նեք երեք և ավե­լի ոտ­քեր, նշա­նա­կում է ձեր պատ­կե­րա­ցում­նե­րում ավե­լի նա­խա­ձեռ­նող եք, քան իրա­կան կյան­քում:
Եթե տես­նեք, որ ոտ­քե­րը չեն են­թարկ­վում ձեզ, աղ­քա­տու­թյուն է սպառ­նում:
Եթե ձեր ոտքն ան­դա­մա­հատ­ված է, կկորց­նեք լավ ըն­կեր­ներ, իսկ տնե­ցի­նե­րի դա­ժա­նու­թյուն­նե­րը ձեր կյան­քը ան­տա­նե­լի կդարձ­նեն:
Երի­տա­սարդ կնոջ հա­մար իր ոտ­քե­րով հի­ա­նա­լը նշա­նա­կում է, որ ան­տե­ղի փա­ռա­սի­րու­թյան հետևան­քով կվա­նի թան­կա­գին մար­դուն: 
Եթե կի­նը տես­նի մա­զոտ ոտ­քեր, նշան է, որ նա կիշ­խի իր ամուս­նուն:
Եթե ձեր ոտ­քե­րը բա­րե­կազմ են և լավ ձևի, նշա­նա­կում է եր­ջա­նիկ ապա­գա և հա­վա­տա­րիմ ըն­կեր­ներ: 
Եթե ոտ­քե­րը կարմ­րած են և ու­ռած, նա­խա­գուշ­ա­կում է տհա­ճու­թյուն­ներ. հնա­րա­վոր է խայ­տա­ռա­կու­թյուն և ցած­րա­ցում, կա­պե­րի խզում ըն­տա­նի­քի հետ, կտ­րուկ փո­փո­խու­թյուն­ներ՝ գոր­ծե­րում:
Երա­զում սե­փա­կան ոտ­քե­րը տես­նե­լը հա­ճախ գուշ­ա­կում է հու­սա­հատ վի­ճակ:
Ոտ­քե­րը լվա­նա­լը նշան է, որ ու­րիշ­նե­րի խո­րա­ման­կու­թյուն­նե­րը կխառ­նեն ձեր պլան­նե­րը:

ՈՐԲ

Երա­զում որ­բին կա­րեկ­ցե­լը խո­սում է այն մա­սին, որ շու­տով անուշ­ադ­րու­թյան մատն­ված մար­դիկ կար­ժա­նա­նան Ձեր կա­րեկ­ցան­քին՝ ստի­պե­լով զո­հա­բե­րել սե­փա­կան հա­ճույք­նե­րը: 
Եթե որ­բը Ձեր բա­րե­կամն է՝ ապա նոր պար­տա­կա­նու­թյուն­ներ կս­տանձ­նեք ըն­կեր­նե­րից և մտե­րիմ­նե­րից:

ՈՐ­ԴԻ 

Եթե որ­դի ու­նեք և նա երա­զում գե­ղե­ցիկ ու հնա­զանդ է, հպար­տա­նա­լու առիթ կու­նե­նաք և կձգ­տեք մեծ պատ­վի ար­ժա­նա­նալ:
Եթե տանջ­վող երե­խա տես­նեք, զգուշ­ա­ցեք դժ­բախ­տու­թյու­նից:

ՈՐ­ՍՈՐ­ԴՈՒ­ԹՅՈՒՆ

Եթե երա­զում տես­նեք, որ որս եք անում, սպաս­վում է պայ­քար անի­րա­կան պլան­նե­րի իրա­կա­նաց­ման հա­մար:
Եթե հե­տապն­դում եք վայ­րի թռ­չու­նի, դա ցան­կու­թյուն­նե­րի իրա­կա­նաց­ման նշան է:
Եթե որ­սի ժա­մա­նակ հա­ջո­ղու­թյուն չեք ու­նե­ցել, դա ազ­դա­րա­րում է կո­րուստ­ներ և գործ­նա­կան կյան­քում սխալ որոշ­ում­ներ:
Նա­պաս­տակ տես­նե­լը վա­խի նշան է: 
Նա­պաս­տա­կի հետևից ընկ­նե­լը՝ խնա­մա­խո­սու­թյուն:
Գայլ տես­նե­լը զգուշ­աց­նում է, որ աշ­խա­տա­կից­նե­րի մեջ գո­ղու­թյուն ըն­դու­նակ մե­կը կա: 
Եթե սպա­նեք գայ­լին, կա­րող եք գլուխ հա­նել ձեր թշ­նա­մի­նե­րից:
Աղ­վես. աղ­վե­սա­որ­սը նշա­նա­կում է հա­մար­ձակ սի­րա­յին ար­կած­ներ: 
Աղ­վե­սին սպա­նե­լը ցան­կա­ցած գոր­ծում հաղ­թա­նակ է:
Ան­տա­ռում արջ սպա­նե­լը հաղ­թա­նակ է օտա­րի նկատ­մամբ: