1 կգ տա­վա­րի փա­փուկ միս, 1 հատ խոշ­որ կար­տո­ֆիլ, 200 գրամ սպի­տակ հաց (այն կլա­նում է խո­նա­վու­թյու­նը և կոտ­լե­տը հյու­թա­լի է ստաց­վում), 2 հատ սոխ, 1 ձու, 1/3 թե­յի բա­ժակ ջուր, աղ, սև, կար­միր պղ­պեղ, կա­րոս, աղա­ցած պաք­սի­մատ

Մի­սը կար­տո­ֆի­լի, թրջած հա­ցի հետ եր­կու ան­գամ աղալ, վեր­ջին ան­գամ՝ սո­խի հետ, որից հե­տո ավե­լաց­նել աղ, պղ­պեղ, ձու, կա­րոս (կա­րե­լի է նաև խա­ռը կա­նա­չի), ջուր: Վեր­ջինս պետք է, որ­պես­զի կոտ­լե­տը հյու­թե­ղի լի­նի: Պատ­րաս­տել կոտ­լետ­ներ, եր­կու կող­մից թա­թա­խել պաք­սի­մա­տի մեջ և տա­պա­կել: Մա­տու­ցել տաք վի­ճա­կում՝ տա­պա­կած կար­տո­ֆի­լի, փլա­վի կամ զա­նա­զան խա­վարտ­նե­րի հետ:



ԿՈՏ­ԼԵ­ՏՈՎ ՃԱՇ

Վերց­նել 2-3 պճեղ ծե­ծած սխ­տոր, սև և կար­միր պղ­պեղ, ման­րաց­րած խա­ռը կա­նա­չի, աղը խառ­նել պատ­րաս­տի կոտ­լետ­նե­րին և տա­պա­կել լայն կտ­րա­տած կար­տո­ֆի­լի հետ: Կաթ­սա­յի մեջ 2 գլուխ սո­խը յու­ղով տա­պա­կել, ավե­լաց­նել 3-4 հատ լո­լիկ, որից հե­տո մի շերտ լց­նել կոտ­լետ, վրան՝ տա­պա­կած կար­տո­ֆի­լը և այդ­պես մինչև վեր­ջա­նա­լը, ավե­լաց­նել 1 ճաշ­ի գդալ տո­մատ խառ­նած այն­քան եռաց­րած ջուր, որ­պես­զի պա­րու­նա­կու­թյու­նը ծածկ­վի։ 

10-15 րո­պե եռաց­նե­լուց հե­տո մա­տու­ցել տաք վի­ճա­կում: